Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոց
Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոց, նախնական երաժշտական կրթության ուսումնական հաստատություն Լոռու մարզի Ալավերդի քաղաքում[1]։
Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոց | |
---|---|
Տեսակ | մանկական երաժշտական դպրոց |
Հիմնադրված է | 1945 |
Հիմնադրիր | Էդուարդ Կզարթմյան |
Անվանված է | Ռոմանոս Մելիքյան |
Տնօրեն | Հռիփսիմե Շահինյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Ալավերդի |
Պատմություն
խմբագրելՈւսումնական հաստատությունը հիմնադրվել է 1945 թվականին։ Երաժշտական դպրոցի հիմնադիր-տնօրենը (1945-1948) ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Կզարթմյանն է[2], ով դպրոցի հիմնադրման մասին ասել է.
Կիրովականից տեղափոխեցի իմ սեփական դաշնամուրը, և սկսեցի գործել, գնեցի մի քանի ջութակ և թավջութակ։ Այսպես՝ 4 ուսումնական տարի երթևեկելով Կիրովականից Ալավերդի, աստիճանաբար ստեղծեցինք հասարակական լավ կարծիք[1]։ |
1951-1952 թվականներին դպրոցը տվել է առաջին շրջանավարտները՝ 3 հոգի, որից հետո շրջանավարտների թիվը աստիճանաբար ավելացել է։
Երաժշտական դպրոցի քսանամյակի տոնակատարությանը ներկա է գտնվել նաև հիմնադիրրը, ով այդ մասին ասել է.
Անցան օրեր, տարիներ, և ինձ բախտ վիճակվեց դպրոցի քսանամյակի տոնակատարությանը ներկա գտնվել… Հիանալի տպավորություն թողեց Ալավերդու աշակերտների ելույթը[1]։ - Էդուարդ Կզարթմյան
|
Ալավերդու երաժշտական դպրոցը համագործակցել է Թբիլիսիի, Ռուսթավի, Զեստափոնի, Ռիգայի, Սումգայիթի երաժշտական դպրոցների հետ։
1964 թվականից դպրոցը կրում է Ռոմանոս Մելիքյանի անունը[1]։
Դպրոցը մասնակի վերանորոգվել է հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ, իսկ հիմնանորոգված մասնաշենքը շահագործման է հանձնվել 2009 թվականի մարտի 24-ին[3]։
Բաժիններ
խմբագրելԱշխատակազմ
խմբագրելԵրաժշտական դպրոցի վաստակավոր ուսուցիչներից են Ֆլորա Բեկթաշյանը, Դոլորես Խորիստաֆորովան, Վարազդատ Հովհաննիսյանը, Սուսաննա Սիմոնյանը, Նաիրա Ջավախյանը, Մերի Իսրայելյանը, Անահիտ Շահվերդյանը, Հռիփսիմե Շահինյանը, Անահիտ և Ջուլիետա Նալբանդյանները և ուրիշներ։
Դպրոցի աչքի ընկած սաներից են Մելանյա Աբովյանը, Ռուսլան Գալստյանը, Սվետլանա Նավասարդյանը, Տաթևիկ Շախկուլյանը, Էռնեստ Դուրգարյանը և ուրիշներ[1]։
Տարբեր տարիներին Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեններն են եղել.
- Ստեփան Նաղդյան (1948-1952),
- Սվետլանա Ղալամքարյան (1952-1953),
- Ջեմմա Սարգսյան (1953-1957),
- Կարպիս Տեր-Պետրոսյան (1957-1972),
- Էլմիրա Աբաջյան (1972-2003),
- Հռիփսիմե Շահինյան (2003-առ այսօր)[1]։