Գևորգ Էմինի հուշարձան (Երևան)

Գևորգ Էմինի հուշարձան, գտնվում է Երևանի Սիրահարների այգում, տեղադրվել է 2010-ին։

Գևորգ Էմինի հուշարձան

Գևորգ Էմինի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Սիրահարների այգի
Քանդակագործ(ներ) Աշոտ Արամյան
Նյութ բազալտ
Շինարարության ավարտ 2010, դեկտեմբերի 11
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակ

խմբագրել

Տվյալներ

խմբագրել

Հուշարձանը կառուցված է բրոնզից։ Պատկերում է բանաստեղծ Գևորգ Էմինին, որը դուրս է եկել գետից՝ տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին՝ խնձոր, և զրուցում է իր կատվի (Փոքրիկ Տրուսիի) հետ։

Պատմություն

խմբագրել

Քանդակի հեղինակը մոսկվաբնակ Աշոտ Արամյանն է, որն անվանի բանաստեղծին մանկուց է ծանոթ։ Արձանը կերտելիս նա ցանկացել է շեշտել Գ. Էմինի մարդկայնությունն ու պարզությունը. «Պաթոսային ոչ մի բան նրա մեջ չկար, միայն մարդամոտություն, մարդասիրություն, մեծ սեր։ Կատուն էլ իրական պերսոնաժ է. Գևորգ Էմինը ունիկալ սիամական կատու ուներ, որ արևածաղկի սերմ էր կեղևազրկում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել»։

Կյանքի վերջին 42 տարիներին, երբ ապրում էր կոմպոզիտորների միության շենքում, Էմինը սիրում էր հանգստանալ այս այգում, հանդիպում էր ընկերներին։ Դա է պատճառը, որ քանդակը տեղադրվել է Սիրահարների այգում։

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2010 թ. դեկտեմբերի 11-ին։ Ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, դերասան Վարդան Պետրոսյանը, գրող Վահրամ Սահակյանը, երգիչ Ֆորշը, մշակութային և հասարակական այլ գործիչներ։ Բացման խոսքով հանդես է եկել գրող Պերճ Զեյթունցյանը։ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան Սամվել Թոփալյանն ասմունքել է Էմինի ստեղծագործություններից մեկը։ Հնչել են Գևորգ Էմինի «Մենք» շարքից բանաստեղծությունների ձայնագրություններ հեղինակի կատարմամբ։ Ելույթ են ունեցել նաև բանաստեղծի անվան դպրոցի սաները[1]։

Վանդալիզմ

խմբագրել

2021 թվականի հունվար ամսին անհայտ անձինք գողացել են Գևորգ Էմինի հուշարձանի մաս կազմող կատվին[2]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել