Գևորգ Երզնկացի
Գևորգ Երզնկացի (XIV դարի կես-1416), մանկավարժ, գրիչ։ Բարձրագույն կրթություն ստացել է Հովհաննես Որոտնեցու համալսարանում։ Գրիգոր Տաթևացու հետ գրի է առել Հովհաննես Որոտնեցու «Արիստոտելի Ստորոգութեանց մեկնությունը»։ Մշակույթի գործիչներ պատրաստելու և կաթոլիկության դեմ պայքարելու նպատակով Կափոսի վանքում բացել է իր դպրոցը, որտեղ սովորելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից, ինչպես նաև Ղրիմից։ Այստեղ ուսուցանվել է նաև գրչության ու երաժշտության արվեստ։
Գևորգ Երզնկացի | |
---|---|
Ծնվել է | մոտ. 1350 Երզնկա, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1416 |
Մասնագիտություն | գիտնական |
Գործունեության ոլորտ | աստվածաբանություն |
Գիտական ղեկավար | Հովհան Որոտնեցի |
Եղել է գիտական ղեկավար | Հակոբ Ղրիմեցի և Արիստակես Սեբաստացի |
Հայտնի աշակերտներ | Արիստակես Սեբաստացի և Հակոբ Ղրիմեցի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |