Հակոբ Ղրիմեցի

հայ գիտնական

Հակոբ Ղրիմեցի (1360-ականներ, Հին Ղրիմ - 1426), տոմարագետ, փիլիսոփա, րաբունապետ, երաժիշտ, քերական, մեկնիչ։

Հակոբ Ղրիմեցի
Hakob Crimetsi.jpg
Ծնվել է1360-ականներ
Հին Ղրիմ
Մահացել է1426
Բնակության վայր(եր)Երզնկա
Մասնագիտությունարվեստագետ, փիլիսոփա և քերական
Տիրապետում է լեզուներինհայերեն
Գիտական ղեկավարԳևորգ Երզնկացի

ԿենսագրությունԽմբագրել

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա տեղափոխվել Երզնկյան դպրոց, որն ավարտելուց հետո դասասաց ուսուցիչ է կարգվել նույն դպրոցում։ 1389 թվականին աշակերտների հետ ձեռագիր է ընդօրինակել, որոշ գործեր մեկնել–պարզաբանել ձեռագրերի լուսանցքներում կամ համառոտել՝ հեշտ և դյուրընբռնելի դարձնելու նպատակով։ Միաժամանակ դասավանդել է տոմարագիտություն։ Իր դասախոսությունները գրի է առել և կազմել տոմարագիտության ձեռնարկ, որը նախորդ իմաստասերներից ու գիտնականներից մեխանիկորեն քաղված աշխատանք չէր, այլ առարկայի համակարգված և դյուրամատչելի շարադրանք։ 1410 թվականին տեղափոխվել է Վանա լճի հյուսիսում գտնվող Մեծոփա վանքի նորաբաց դպրոցը՝ որպես րաբունապետ և դասավանդել իմաստասիրություն և տոմարագիտություն։ 1416 թվականին Հակոբ Ղրիմեցին կարգավորել է տոմարի խախտված դասագիրքը, ապա գրել «Մեկնութիւն Տոմարի» աշխատությունը։ «Մեկնության» սկզբում Հակոբ Ղրիմեցին հիմնավորել է տոմարը ուսանելու համար քառյակ գիտությունների ուսուցման անհրաժեշտությունը։ Իր տեսություններից մի քանիսը հիմնավորել է ՝ ելնելով լուսնի փուլերի սեփական դիտարկումից։ Հակոբ Ղրիմեցին դասավանդել է նաև գրչության արվեստ և երաժշտություն։ Երաժշտությունը Ղրիմեցին դիտում է որպես գիտելիքի և արվեստի ձև, ընդունում գործիքային երաժշտության ինքնուրույնությունն ու գեղագիտական նշանակությունը երգեցողականի համեմատ։ Դասվել է միջնադարյան հայ նշանավոր գիտնական–վարդապետների շարքը։

ԵրկերԽմբագրել

  • Տոմարագիտական աշխատություններ, Երևան, 1987։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 68