Գրոհում (նկար)
«Գրոհում» (ֆիններեն՝ Hyökkäys), ֆինն նկարիչ, ակադեմիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Իստոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1899 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 200 × 140 սմ։ Այսօր «Գրոհում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ֆինլանդիայի ազգային թանգարանում (Հելսինկի)։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Edvard Isto? |
տարի | 1899 |
բարձրություն | 200 սանտիմետր |
լայնություն | 140 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ֆինլանդիայի ազգային թանգարան |
հավաքածու | Ֆինլանդիայի ազգային թանգարան |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Կոմպոզիցիա
խմբագրելԷդվարդ Իստոն իր «Գրոհում» ստեղծագործությունը նվիրել է Ֆինլանդիայի ռուսականացմանը և այլաբանորեն պատկերել է երկգլխանի արծվին ու ֆինն աղջկան՝ Ֆինլանդիայի կույսին։
Հեղինակը նկարը վրձնել է յուղաներկով՝ կտավի վրա, որի չափերը կազմում են՝ 200×140 սմ։ Նկարն իրենից ներկայացնում է քաղաքական մշակույթի բնորոշ վառ օրինակ, որը հարուստ է սիմվոլիզմի և դրամատիզմի տարրերով[1]։ Ռուսական երկգլխանի արծիվը հարձակվում է աղջկա վրա՝ Ֆինլանդիայի կույսի, որն այդ երկրի խորհրդանիշն է[2]։ Աղջկա հանդերձանքը հիմնականում ճերմակ է ու կապույտ, որը խորհրդանշում է Ֆինլանդիայի դրոշի գույները, իսկ գոտկատեղին ամրացրած ճարմանդի վրա Ֆինլանդիայի զինանշանն է։ Երիտասարդ և առաքինի աղջիկը ոսկեծամ է. նա անօգնական տեսք ունի և խուճապի է մատնված։ Աղջկան հեղինակը պատկերել է անդունդի եզրին՝ փոթորկոտ ծովափին։ Աղջկա ձեռքին կա գիրք՝ Ֆինլանդիայի օրենսգիրքը՝ Ֆինլանդիայի մեծ իշխանության խորհրդանիշը։ Օդում Էդվարդ Իստոն պատկերել է հարձակվող հսկայական սարսափելի թռչնի՝ երկգլխանի արծվի, որը խորհրդանշում է Ռուսական կայսրությունը։ Արծիվը հարձակվել է աղջկա վրա և ուզում է ձեռքից խլել ու ոչնչացնել գիրքը, որի վրա լատիներեն գրված է «LEX», որը թարգմանաբար նշանակում է «օրենք»։ Արծիվը մագիլներով քրքրում է օրենսգիրքը։ Փոթորկոտ ծովը, մուգ երկինքը, անբերրի ծովափը խորհրդանշում են Ռուսական կայսրության կողմից ֆինլանդական օրենքների ոտնահարումը, իսկ աղջկա ոտքերի մոտ վայր ընկած կրակարանը խորհրդանշում է անցած-գնացած բարօրության ժամանակները։ Չնայելով այս սարսափելի տեսարաններին՝ հեռվում՝ հորիզոնում, երևում է նոր օրվա այգաբացը[3][4][1][5][6]։
Պատմություն և ճակատագիր
խմբագրելԷդվարդ Իստոն Ֆինլանդիայում ճանաչում չունեցող նկարիչ էր։ Սակայն նկարելով «Գրոհում» ստեղծագործությունը, որը քաղաքական թեմայով ստեղծված գործ է, դարձավ Ֆինլանդիայի ամենահայտնի նկարիչներից մեկը, իսկ կտավը՝ երկրի խորհրդանիշներից մեկը[7][8]։ Հեղինակը կտավն ավարտին հասցրեց 1889 թվականին, հենց այն նույն տարում, երբ Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը կիրառության մեջ դրեց փետրվարյան մանիֆեստը[2], որը սահմանափակում էր Ֆինլանդիայի ինքնավարությունը, ֆիննական սեյմի լիազորությունները, ինչպես նաև Ֆինլանդիայի մեծ իշխանությունը դարձնում էր կայսերական օրենքների սուբյեկտ։ Այդ ժամանակահատվածը Ֆինլանդիայում անվանում են «հալածանքների ժամանակներ». ռուսաց լեզուն մուտք էր գործում ֆինլանդական կյանք՝ դպրոցից մինչև պետական կառավարում, որի արդյունքնում ֆինները կանգնեցին մայրենի լեզուն կորցնելու վտանգի առաջ[7]։ Հենց այդ բարդ իրավիճակը, լարվածությունը կտավին հանձնեց Էդվարդ Իստոն[5], որում պատկերված է Ռուսաստանի ու Ֆինլանդիայի հարաբերությունները[9]։ Նկարի ստեղծման գաղափարը հեղինակին տվել է ընկերոջ Բենյամին Այոյի կինը՝ Էմմա Այոն[2]։ Նկարի համար որպես բնորդուհի կեցվածք է ընդունել Էմմա Կյույոստյայյան, ով Իստոյի մոտ հատուկ ժամանեց Ալատորնիոյից[10]։ Ըստ արվեստի պատմաբանների, հեղինակը նկարը սկսել է վրձնել Բեռլինում, իսկ 1899 թվականի ամռանը ավարտին հասցրել Հելսինկիում[8]։
1899 թվականին նկարը գաղտնի ցուցադրության է ներկայացվել Կայվոպույստովյում՝ մի սեփական տանը, որտեղ շատ քիչ մարդիկ տեսան այս ստեղծագործությունը[10][11]։ Նկարի հազարավոր կրկնօրինակները տարածվեցին ամբողջ Ֆինլանդիայի տարածքով, ինչպես նաև հասան Շվեդիա և Գերմանիա[2]։ Գերմանական «Meissenbach & Rippart» ֆիրման տասը հազար փորագրանկար ստեղծեց[10]։ Իստոն անձամբ կրկնօրինակները տարածում էր Ֆինլանդիայի տարածքում՝ վտանգի ենթարկելով իրեն, քանի որ դրա համար կարող էր աքսորվել Սիբիր[11]։ Այս կերպով նկարը տեսան հազարավոր ֆիններ և այն դարձավ երիտասարդ ֆինների յուրօրինակ սրբապատկերը[5]։ Իստոյի «Գրոհում» ստեղծագործությունը դարձավ ազգային խորհրդանիշ ու կարևոր դեր խաղաց ֆինների համար անկախության պայքարում[12]։ Նկարը պաշտոնապես արգելվեց երկրում տարածել[13]. վերատպությունները գրաքննադատության էին արժանանում, տպագրական մեքենաները՝ ոչնչացվում[11]։
1900 թվականին Իստոն արտագաղթում է Շվեդիա և բնակվում Ալատորնիայի տեղական պաստորի տանը[10]։ 1902 թվականին նկարն առաջին անգամ ցուցադրության է ներկայացվել շվեդաֆիննական սահմանից ոչ հեռու գտնվող Հապարանդա քաղաքում։ Մի քանի տարի անց նկարիչը կտավը վաճառքի հանեց շատ յուրօրինակ ձևով։ Նա թողարկեց վիճակախաղի տոմսեր՝ 20 մարկ արժողությամբ, սակայն ոչ մեկը խաղին չմասնակցեց։ Հետո հեղինակը կտավը վաճառեց Լուլեո քաղաքի բիզնեսմեններից մեկին, որից էլ Նիիլո Հելանդերը գնեց Հեյնոլա քաղաքից։ Վերջինիս այրին նկարը վաճառեց Հնությունների ազգային խորհրդին[10]։ Այսօր «Գրոհում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Հելսինկիում գտնվող Ֆինլանդիայի ազգային թանգարանում[14][15]։
Գրականություն
խմբագրել- Helmiriitta Honkanen[fi] Placatista julisteeksi. Suomalaisen julistetaiteen historiaa kirjapainotaidon alusta vuoteen 1960. — Helsinki: Otava, 1983. — 160 с. — ISBN 9511072811(ֆին.)
- Pekka Rönkkö[fi] Isto: Eetu Isto (1865-1905) ja Hyökkäys (1899). — Oulu: Pohjoinen, 1990. — 319 с. — (Ars Nordica). — ISBN 9789517491426(ֆին.)
- George Schoolfield[sv] A History of Finland's Literature. — University of Nebraska Press, 1998. — 877 с. — (History of Scandinavian literatures). — ISBN 9780803241893(անգլ.)
- Osmo Jussila, Seppo Hentilä[fi], Jukka Nevakivi[fi] From Grand Duchy to a Modern State: A Political History of Finland Since 1809. — C. Hurst & Co. Publishers, 1999. — 383 с. — ISBN 9781850655282(անգլ.)
- Glenda Goss[en] Sibelius: A Composer's Life and the Awakening of Finland. — University of Chicago Press, 2009. — 496 с. — ISBN 9780226304793(անգլ.)
- Tuula Karjalainen[fi] Kantakuvat: Yhteinen muistimme[fi]. — Helsinki: Maahenki, 2009. — 160 с. — ISBN 9789525652697(ֆին.)
- Richard Stites Passion and Perception: Essays on Russian Culture. — New Academia Publishing, LLC, 2010. — 533 с. — ISBN 9780982806166(անգլ.)
- Harald Haarmann Modern Finland: Portrait of a Flourishing Society. — McFarland, 2016. — 256 с. — ISBN 9781476662022(անգլ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Stites, 2010, էջ 60
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Rönkkö, 1990, էջ 41
- ↑ Schoolfield, 1998, էջ 399
- ↑ Jussila et al., 1999, էջ 72
- ↑ 5,0 5,1 5,2 Haarmann, 2016, էջ 124
- ↑ Nicholas Prindiville The Return of the Ingrian Finns: Ethnicity, Identity and Reforms in Finland’s Return Immigration Policy 1990-2010. — School of Slavonic and East European Studies[en]. — University College London, 2015. — С. 32. — 319 с.
- ↑ 7,0 7,1 «Eetu Isto "Hyökkäys" 1899». Transnational Learning Network. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 6 августа 2017-ին.
- ↑ 8,0 8,1 Aimo Reitala[fi] (13 октября 2004). «Isto, Eetu (1865-1905)». Suomen kansallisbiografia[fi]. Վերցված է 6 августа 2017-ին.
{{cite web}}
: Check|author=
value (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Tristan Hamel Looking for Risto. — Aalto University, 2012. — С. 37. — 197 с.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Honkanen, 1983, էջ 26–27
- ↑ 11,0 11,1 11,2 Raija Forsström (19 октября 1999). «The Attack - a symbol of independence for 100 years». Helsingin Sanomat. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 6 августа 2017-ին.
- ↑ «The Story in Paintings: The spirits of nations». The Eclectic Light. 10 сентября 2016. Վերցված է 6 августа 2017-ին.
- ↑ «Finlandia by Jean Sibelius». This Is Finland. Վերցված է 6 августа 2017-ին.
- ↑ «Kansallismuseon perusnäyttely». Национальный музей Финляндии. Արխիվացված է օրիգինալից 2017-08-07-ին. Վերցված է 6 августа 2017-ին.
- ↑ «Eetu Isto Hyökkäys-maalaus vuodelta 1899». Национальный музей Финляндии. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 6 августа 2017-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ազգային թանգարան(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրոհում (նկար) կատեգորիայում։ |