Գրինչը Դոկտոր Սյուսի կողմից ստեղծված գեղարվեստական կերպար է[1]։ Նա առավել հայտնի է որպես 1957 թվականին հրատարակված «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը» մանկական գրքի գլխավոր հերոս։ Նրան մարմնավորել և հնչյունավորել են բազմաթիվ տարբեր դերասաններ, այդ թվում՝ Բորիս Կարլոֆը, Հանս Կոնրիդը, Բոբ Հոլտը, Էնթոնի Էսբերին, Ջիմ Քերին, Ռիկ Մեյալը և Բենեդիկտ Քամբերբեթչը։

Գրինչ
Առաջին անգամ հայտնվել էԻնչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը (գիրք)
ՍտեղծողԴոկտոր Սյուս
Ձայն
Տեղեկություններ
ՍեռԱրական

Կերպարի նկարագրություն խմբագրել

Գրինչը պատկերված է որպես ցմփոր, մորթածածկ, տանձանման մարմնով և վեր ցցված քթով արարած որն ունի կատվանման դեմք և ցինիկ անձնավորություն։ Գունավորված տարբերակներում նա սովորաբար պատկերվում է դեղնականչավուն գույնով։ Վերջին 53 տարին նա անցկացրել է մեկուսացման մեջ՝ Ովվիլ քաղաքի կողքին վեր խոյացող ժայռի վրա։

Ի տարբերություն կենսուրախ Ովիկների, Գրինչը մարդատյաց է և ստոր։ Կարելի է միայն ենթադրել թե ինչու է նա այդպիսին. Ովիկները եկել այն համաձայնության, որ Գրինչը ծնվել է սովորականից երկու անգամ փոքր սրտով։ Նա հատկապես ատում է Սուրբ Ծնունդը, մասնավորելով, թե որքան են Սուրբ Ծննդյան ժամանակ տարբեր աղմուկները, այդ թվում նաև Սուրբ Ծննդյան երգերը զզվեցնում իրեն։ Այլևս չդիմանալով տոնին՝ նա որոշում է վերջնականապես ոչնչացնել այն։

Իր շան՝ Մաքսի աջակցմամբ, նա մանրակրկիտ ձևավորում և կարում է մի կարմիր կոստյում և ձևանալով որպես Սանտա Կլաուս՝ Սուրբ Ծննդյան նախօրեին ներխուժում է Ովիկների տները և քանի դեռ քնած են գողանում նրանց ամեն մի ունեցվածք՝ ընդհուպ մինչև ուտելիքի վերջին փշուրը և պատրաստվում ցած նետել մոտակա լեռից։ Թեև նրա գողությունը հաջողությամբ է ավարտվում, Սուրբ Ծննդյան առավոտյան նա ցնցվում է լսելով, որ Ովիկները ուրախ երգում են, պարզապես երջանիկ լինելով, որ միմյանց հետ են։ Այդ պահին նա հասկանում է, որ ի զարմանս իրեն, տոնն ավելի խորը նշանակություն ունի։ Ոգեշնչված՝ նա կանգնեցնում է Ովիկների իրերը սարի եզրից ընկնելուց, և այդ ընթացքում (ըստ նրանց ովքեր նախկինում ենթադրություններ էին անում իր սրտի վերաբերյալ) Գրինչի սիրտը երեք անգամ մեծանում է։ Նա վերադարձնում է գողացած բոլոր նվերները և հաճույքով մասնակցում Ովիկների Սուրբ Ծննդյան տոնակատարությանը։

Մինչ այսօր արվեստի գործերում և այլ աշխատանքներում, Գրինչը ներկայացվում է որպես դառնասիրտ և ստոր կերպար։ Ե՛վ անիմացիոն հեռուստատեսային մուլտֆիլմում, և՛ 2000 թվականին նկարահանված ֆիլմում նա ցուցադրվում է գերմարդկային ուժով, երբ ժայռի վրայով անցնելուց նա կանգնեցնում է նվերներով բեռնված մի ամբողջ սահնակ և բարձրացնում այն իր գլխից վեր։ Նա նաև նկարագրվում է որպես «տասը և ևս երկու Գրինչի ուժ իր մեջ գտնող» (բնօրինակ գրքից վերցված արտահայտություն) ճգնաժամի այդ պահին։ 2018 թվականի մուլտֆիլմում Գրինչը նույնպես օգնում է փրկել Ովիկների բոլոր գողացված նվերները։

Կերպարի հակասուրբծննդյան ոգում, որին հաջորդում է Սուրբ Ծննդյան առավոտյան կերպարանափոխությունը, գիտնականները նկատել են Չարլզ Դիքենսի 1843 թվականի «Սուրբ Ծննդյան երգը» վեպից Էբենեզեր Սքրուջի նմանություն[2][3]։ Սրտաբան Դեյվիդ Քասը առաջ քաշեց մի միտք, որ պատմության վերջում Գրինչի սրտի սրընթաց աճը մատնանշում է, որ Գրինչն ունի բիրմայական պիթոնի ֆիզիոլոգիա[4]։

Սյուսի գրքում «ոչ ոք իրականում չգիտի», թե որն է Գրինչի զայրույթի պատճառը։ Ի հակադրություն, 2000 թվականի ֆիլմային ադապտացիան ցուցադրում է նրա ետնապատմությունը։ Դեռ մանուկ ժամանակ Ովվիլում՝ ցրտի մեջ լքված և Սուրբ Ծննդյան երեկույթի ժամանակ զվարճացողների կողմից անտեսված լինելով, Գրինչին տուն են տանում և խնամում երկու քույր։ Նա անկարգապահ դպրոցական էր և ենթարկվում էր բուլինգի իր դասընկեր՝ Օգյուստ Մեյ Ովի կողմից (հետագայում՝ Ովվիլի քաղաքապետի)։ Սիրահարվելով Մարթա անունով մի աղջկա Գրինչը որոշում է տպավորել նրան և Սուրբ Ծննդյան նվերների փոխանակման համար կաթսայի մեջ ընտանեկան զարդեր է տապակում և ապարդյուն փորձում սափրվել, այնուհետև դպրոցում բոլորը, բացի Մարթայից, ծաղրում են նրան, և այդպիսով Գրինչի մեջ ձևավորվում է մշտական դժգոհություն։ Հեռուստատեսային հատուկ էպիզոդ The Grinch Grinches the Cat in the Hat-ում պատճառը բացատրված է Գրինչի մոր բացակայությամբ, որը իր կյանքի ընթացքում դրական, հոգատար ազդեցություն էր թողնում Գրինչի վրա, բայց որոշ ժամանակ անց մահանում է։ Եվ երբ Գրինչը վերջապես դրդվում է վշտանալ այդ հատուկ էպիզոդի վերջում, նա կրկին բարի է դառնում։

Պատմություն խմբագրել

 
Դոկտոր Սյուսն աշխատում է «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» 1957թ․ սկզբին

«Գրինչ» բառի առաջին օգտագործումը Դոկտոր Սյուսի աշխատության մեջ եղել է 1953թ. Scrambled Eggs Super!-ում (2021 թվականին Սեուսի կալվածքի կողմից վաճառքից հանված գրքերից մեկում[5]) որտեղ պատմվում է Պիտեր Տ. Հուպերի՝ մի տղայի մասին, ով ձվեր է հավաքում մի շարք էկզոտիկ թռչուններից՝ ձվածեղ պատրաստելու համար։ Այս էկզոտիկ թռչուններից մեկը «Հարթակտուց-ճաղատագլուխ Գրինչն» է, ով կիսում է ավելի ուշ Գրինչի սանձարձակ վերաբերմունքը։

Ավելի ուշ անունը հայտնվել է Redbook-ի 1955 թվականի մայիսյան թողարկման «Հուբաբը և Գրինչը» 32 տողանոց բանաստեղծության մեջ։ Բացի անունից այս տարբերակը չի կրում ոչ մի նմանություն վերոնշյալի հետ, և փոխարենը The Sneetches գրքի արագախոս Սիլվեստր ՄաքՄանքի ՄաքԲին վաճառողի և ավելի ուշ գրված The Lorax-ի Ուանսլերի պես կերպար է[6]։ «Հուբաբը և Գրինչը»հետագայում 2014 թվականին վերահրատարակում է որպես հետմահու անթոլոգիայի մաս՝ «Հորտոնը ու Կվագերբագը և ուրիշ շատ կորած պատմություններ» գրքում, որտեղ նկարազարդումը շատ այլ կերպ է ներկայացնում այս Գրինչին։

Գրինչն իր ամենահայտնի կերպարանքով իր դեբյուտը կատարեց 1957 թվականին «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» պատմվածքում, որը գրվել և նկարազարդվել է Դոկտոր Սյուսի կողմից և տպագրվել է, և՛ որպես Random House գիրք, և՛ Redbook ամսագրի համարում։ 1966 թվականին պատմությունը ադապտացվել է համանուն անիմացիոն մուլտֆիլմի մեջ, որի ռեժիսորն էր Չակ Ջոնսը և ներառում էր «Ինչ ստոր եք դուք, Պարոն Գրինչ» երգը։ Բորիս Կառլոֆը հնչյունավորում է և՛ պատմվածքի պատմողին, և՛ Գրինչին, սակայն երգը երգում է Թարլ Ռեյվենսքրոֆտը, քանի որ Կարլոֆը չէր կարողանում երգել։

1977 թվականին Սյուսն արձագանքեց երկրպագուների խնդրանքին ավելի շատ Գրինչի հեքիաթների համար՝ գրելով Հելոուինը Գրինչի գիշերն է։ Գրինչին հնչյունավորում է Հանս Քոնրիդը ։ Դրան հաջորդեց 1982 թվականի The Grinch Grinches the Cat in the Hat-ը, երբ Marvel-ը կանաչ լույս տվեց այդ մուլտֆիլմինֆիլմին, որում գլխավոր կերպարն էր «Գլխարկով կատուն» ։ Գրինչին հնչյունավորում է Բոբ Հոլտը։ Հատուկ էպիզոդի պրոդյուսոերն էր Դոկտոր Սյուս (թեև նշված էր իր իսկական անունով՝ Թեդ Գեյզել)։ Թեև բնօրինակի պես հաջողության չհասնելով, երկու մուլտֆիլմերն էլ ստացան Էմմի մրցանակներ։

1996 թվականի Nick Jr.-ով հեռարձակվող «Դոկտոր Սյուսի փխրուն աշխարհը» հեռուստաշոուի մի քանի դրվագներում Գրինչը ներկայացված է որպես գլխավոր հակառակորդ, այս անգամ՝ տիկնիկի տեսքով։ Նրան հնչյունավորեց Էնթոնի Էշբերին 1-ին եթերաշրջանից (1996) մինչև 2-րդ եթերաշրջան (1998)[7]։

2000 թվականին նկարահանված ռեժիսոր Ռոն Հովարդի և Ջիմ Քերիի գլխավոր դերակատարմամբ կատակերգական ֆիլմը, որը հիմնված է այս պատմության վրա, մեծ հաջողություն ունեցավ տոմսարկղում[8]։ Ֆիլմի հիման վրա ստեղծված տեսախաղը, որը պարզապես կոչվում էր The Grinch, նույն տարում թողարկվեց մի քանի կոնսոլների և համակարգչի վրա։ Դրան հաջորդեց 2007 թվականին Nintendo DS-ի Dr. Seuss. How the Grinch Stole Christmas! խաղի թողարկումը։

Գրինչը պատկերվել է բեմում, երբ պատմությունը վերածվել է 1994 թվականի մյուզիքլի ՝ Մինեապոլիսի մանկական թատերական ընկերության կողմից։ Շոուն հասավ Բրոդվեյ ՝ 2006 թվականին սահմանափակ թողարկումով[9]։ Իսլանդացի դերասան Ստեֆան Կառլ Ստեֆանսոնը մարմնավորել է Գրինչին 2008-ից 2015 թվականներին մյուզիքլի հյուրախաղերում։ Գրինչը նաև ներկա է 2000 թվականին թողարկված «Seussical» մյուզիքլում, որը հիմնված է Սյուսի բազմաթիվ ստեղծագործությունների վրա։

Գրինչի պատմությունը ադապտացվել է Illumination Entertainment-ի կողմից 2018 թվականի մուլտիպլիկացիոն ֆիլմի համար, որտեղ գլխավոր հերոսին հնչյունավորում է Բենեդիկտ Քամբերբեթչը:

Չորեքշաբթի՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ին, NBC-ն եթեր է հեռարձակել տոնական եթերը՝ Dr. Seuss-ի The Grinch Musical Live-ը: հիմնված Բրոդվեյի բեմական մյուզիքլի վրա։ Բուբու Ստյուարտը խաղում է երիտասարդ Մաքսի դերը, Ամելիա Մինտոն՝ Սինդի Լու Ովի դերում, Դենիս Օ'Հարը մարմնավորում է ծեր Մաքսին, իսկ Մեթյու Մորիսոնը ՝ Գրինչի դերում։ Մյուզիքլը ներառում է երգեր օրիգինալ մյուզիքլից, ինչպիսին է «Ինչ ստոր եք դուք, Պարոն Գրինչ»[10][11][12]։

Հնչյունավորողներ և դերակատարներ խմբագրել

 
2000թ․ Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը ֆիլմից մի կադր

Շատ տարբեր ֆիլմերում, հատուկ էպիզոդներում և հեռուստասերիալներում Գրինչին հնչյունավորել և խաղացել են բազմաթիվ տարբեր դերասաններ։ Չակ Ջոնսի 1966 թվականի հեռուստատեսային հատուկ ֆիլմում Գրինչը հնչյունավորվել է Բորիս Կառլոֆի կողմից նախքան նրա մահը երեք տարի անց՝ 1969 թվականին։ Հանս Conried հնչյունավորել է Հելոուինը Գրինչի գիշերն է մուլտֆիլմում, իսկ Բոբ Հոլտը հնչյունավորել է The Grinch Grinches the Cat in the Hat-ում (Գլխարկով կատվի հետ քրոսովերում)։

Tiny Toon Adventures-ի մի դրվագում Գրինչը հնչյունավորվել է Հոմեր Սիմփսոնի ձայնային դերասան Դեն Կաստելանետայի կողմից։ Հետագայում Կաստելանետան աշխատում է Դոկտոր Սյուսի մեկ այլ նախագծի վրա՝ 2003 թվականի «Գլխարկով կատվում» որպես Առաջին և Երկրորդ Իրի ձայներ։ Իր մահից մի քանի տարի առաջ Ուոլտեր Մաթաուն կերպարին հնչյունավորել է Random House Home Video-ում։ Դոկտոր Սյուսի փխրուն աշխարհում Գրինչը նույնպես ներկայացված է և հնչյունավորված դերասան Էնթոնի Էշբերիի կողմից։ Գրիֆինների ընտանիքում Գրինչը հանդես եկավ որպես կամեո, հնչյունավորվելով Ուոլլի Վինգերթի կողմից։

The Grinch-ը հնչյունավորվել է Քորի Բերթոնի կողմից Seuss Landing և Sneech Beach Area-ում։ Ռոն Հովարդի 2000 թվականին «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» ֆիլմում (Գրինչի առաջին լիամետրաժ ֆիլմում) Գրինչին մարմնավորում է Ջիմ Քերին։ Չնայած ֆիլմի հակասական արձագանքներին, Քերիի խաղը Գրինչի դերում արժանացավ քննադատների գովասանքի։ The Grinch տեսախաղում նրան հնչյունավորել է Ջոշ Գերհարդը։ Հանգուցյալ դերասան Ստեֆան Կառլ Ստեֆանսոնը մարմնավորել է Դոկտոր Սյուսի «Ինչպես Գրինչը գողացավ է Սուրբ Ծնունդը» մյուզիքլում 2008-ից մինչև 2015թ։ Գրինչը՝ որպես կամեո հանդես է եկել նաև Mad-ում և հնչյունավորվել է Սթիվեն Սթենթոնի կողմից։

Նա նաև հանդես է եկել «Robot Chicken» մուլտֆիլմում և հնչյունավորվել է սերիալի ստեղծող Սեթ Գրինի կողմից։ « Universal Pictures»-ի և « Illumination»-ի մուլտֆիլմում, որի անվանումը կրճատվել է պարզապես «Գրինչի» (ռեժիսոր Սքոթ Մոսյերը և Յարո Չենին), նրան հնչյունավորել է Դոկտոր Սթրենջի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը։ Քամբերբեթչը նաև հնչյունավորել է գովազդներն ու կարճամետրաժ մուլտֆիլմերը։ Գրինչի երրորդ կենդանի ներկայացման մեջ՝ Դոկտոր Սյուսի The Grinch Musical Live-ում, նրան մարմնավորել է Մեթյու Մորիսոնը ։

Պոպ մշակույթում խմբագրել

Գրինչը դարձել է Սուրբ Ծննդյան և ձմեռային արձակուրդների հակապատկերանքը՝ որպես նրանց խորհրդանիշ, ովքեր արհամարհում են տոնը, նույն բնույթով, ինչ Էբենեզեր Սքրուջի կերպարը։ Տարիների ընթացքում Գրինչը հայտնվել է տարբեր տեսակի հուշանվերների վրա, ինչպիսիք են Սուրբ Ծննդյան զարդերը, փափուկ խաղալիքները և հագուստի տարբեր իրերը[9]։ Կերպարի կատաղի, հակատոնական ոգին հանգեցրել է նրան, որ «Գրինչ»[18][19] ամենօրյա տերմինը վերաբերում է այն մարդուն, ով դեմ է Սուրբ Ծննդյան տոնակատարություններին[20][21] կամ ինչ-որ մեկին, ով կոպիտ է և ագահ[19]։ 2002 թվականին « TV Guide»-ում «Գրինչը» զբաղեցրել է 5-րդ տեղը «Բոլոր ժամանակների 50 լավագույն մուլտֆիլմերի հերոսները» ցուցակում[18]։

Նա նաև կարճատև ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ «Տանը մենակ» և «Տանը մենակ 2. կորած Նյու Յորքում» ֆիլմերում։

The Grumple-ը The Simpsons- ի կանաչ հրեշ է, որը Գրինչի ակնհայտ ծաղրերգությունն է։

2018 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեի վաղ ժամերին մի խումբ լեռնագնացներ հսկայական Սանտայի գլխարկ դրեցին Էնթոնի Գորմլիի Հյուսիսի հրեշտակի վիթխարի արձանի վրա (20 մ․ բարձրություն, թևերի բացվածք 54 մ․) հյուսիսային Անգլիայի Գեյթսհեդի մոտակայքում։ Մի քանի Սուրբ Ծննդյան տոն շարունակ նրանք փորձում էին դա անել սակայն, ապարդյուն[22]։ Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան խեղկատակները վերադարձան՝ մեկը Գրինչի, մյուսները՝ Սանտայի հագուստով, և Գրինչը «գողացավ» Սանտայի այդ գլխարկը[23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Witter, Brad. «Who Was Dr. Seuss' Inspiration for the Grinch? Himself!». Biography (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  2. Nel, Philip (2003). Dr. Seuss: American Icon. New York City: Continuum International Publishing Group. էջ 130. ISBN 978-0826417084.
  3. Held, Jacob M. (2011). Dr. Seuss and Philosophy: Oh, the Thinks You Can Think. Lanham, Maryland: Rowman & Littlefield. էջ 147. ISBN 978-1442203112.
  4. Hamilton, Jon (2017 թ․ դեկտեմբերի 22). «Heart 2 Sizes Too Small? Mr. Grinch, See Your Cardiologist». NPR. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. Watts, Amanda; Asmelash, Leah (2021 թ․ մարտի 2). «6 Dr. Seuss books won't be published anymore because they portray people in 'hurtful and wrong' ways». CNN. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  6. Philip Nel (2005). Dr. Seuss: American Icon. The Continuum International Publishing Group. էջ 117. ISBN 9780826417084.
  7. "The Wubbulous World of Dr. Seuss." Արխիվացված 2017-12-23 Wayback Machine The Jim Henson Company. 22 December 2017.
  8. «How the Grinch Stole Christmas (2000)». Box Office Mojo. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  9. 9,0 9,1 Fee, Christopher R.; Webb, Jeffrey B., eds. (2016). «Santa Claus». American Myths, Legends, and Tall Tales: An Encyclopedia of American Folklore. Santa Barbara, California: ABC-CLIO. էջ 848. ISBN 9781610695688. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին – via Google Books.
  10. Meyer, Dan (2020 թ․ դեկտեմբերի 9). «Dr. Seuss' The Grinch Musical Special, Starring Matthew Morrison, Airs on NBC December 9». Playbill. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  11. Scribner, Herb (2020 թ․ դեկտեմբերի 9). «'Dr. Seuss' The Grinch Musical!': Here's what we know so far». Deseret News. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  12. «Dr Seuss' The Grinch Musical (2020 TV Special)». IMDb. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  13. «Voice of Grinch in Family Guy». Behind The Voice Actors (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  14. «Corey Burton - Islands of Adventure». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  15. «The Grinch». Behind The Voice Actors (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  16. «Voice of Grinch in Mad». Behind The Voice Actors (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  17. «Voice of Grinch in Robot Chicken». Behind The Voice Actors (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  18. 18,0 18,1 TV Guide Book of Lists. Philadelphia, Pennsylvania: Running Press. 2007. էջ 158. ISBN 978-0-7624-3007-9.
  19. 19,0 19,1 Schlesinger, Jill (2009 թ․ դեկտեմբերի 17). «Citigroup Suspends Foreclosures». New York City: CBS Studios International. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  20. Curtis, Henry Pierson (2012 թ․ մարտի 31). «Orlando Grinch? Former Osceola County courts supervisor faces trial». Palm Beach, Florida: GateHouse Media. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  21. Felps, Bruce (2010 թ․ նոյեմբերի 9). «Grinch Grabs Salvation Army Kettle». NBC 5 Dallas-Fort Worth. Dallas, Texas: NBCUniversal. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  22. Mattha Busby (2018 թ․ դեկտեմբերի 24). «Pranksters dress Angel of the North in Santa hat». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  23. Mattha Busby (2018 թ․ դեկտեմբերի 29). «The Grinch steals Santa hat from Angel of the North». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել