Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը (մուլտֆիլմ, 1966)

Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը (անգլ.՝ How the Grinch Stole Christmas), 1966 թվականի ամերիկյան սուրբ ծննդյան մուլտֆիլմ, որը նկարահանվել է ռեժսոիր Չաք Ջոնսի կողմից, ըստ Թեոդոր Սուս Գեյսելի համանուն գրքի մոտիվների։ 1968 թվականին ֆիլմի սաունդթրեքը ստացել է «Գրեմմի» մրցանակ` «Լավագույն ալբոմ երեխաների համար» անվանակարգում[2]։

Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը
անգլ.՝ Dr. Seuss' How the Grinch Stole Christmas!
Տեսակհեռուստաֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ և գրքերի էկրանավորում
Հիմնված էԻնչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծննդյան տոները
ՌեժիսորՉակ Ջոնս
ՍցենարիստBob Ogle?
ՀնչյունավորումԲորիս Կառլոֆ, Ջյուն Ֆորեյ և Տուրլ Ռեյվենսկրոֆտ
ՊատմողԲորիս Կառլոֆ
ԵրաժշտությունԱլբերտ Հեյգ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորMGM Television
Տևողություն25 րոպե
Թվական1966, դեկտեմբերի 18, 1966[1] և նոյեմբերի 11, 1969[1]

Սկզբնապես հեռարձակվելով Միացյալ Նահանգներում CBS հեռուստաալիքով 1966 թվականի դեկտեմբերի 18-ին, կիրակի օրը, այն դարձավ ամենամյա տոնական թողարկման միջոց։ Գրինչի և պատմողի դերերը հնչյունավորել է Բորիս Կարլոֆը։

Սյուժե խմբագրել

Կտոգրադա հեքիաթային քաղաքի բնակիչները շատ են սիրում տոնել Սուրբ Ծնունդը։ Սակայն կա մեկը, որն ատում է այդ տոնը. դա կանաչ էակ Գրինչն է։ Նա ապրում է բարձր լեռան վրա իր միակ ընկերոջ՝ Մաքս մականունով շան հետ։ Ամեն տարի Սուրբ Ծննդյան օրը Կտոգրադի բնակիչներին բերում է ուրախություն և երջանկություն, սակայն կանաչ ճգնավորի մոտ առաջացնում է դժգոհություն և չարություն։ Եվ մի օր Գրինչը որոշում է իրականացնել դավադիր ծրագիրը՝ քաղաքացիներից գողանալ իրենց սիրելի տոնը` Սուրբ Ծնունդը․․․

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Բորիս Կառլոֆ` պատմող, Գրինչ
  • Ջուն Ֆորեյ` Սինդի Լու Կտո
  • Տուրլ Ռավենսկրոֆտ` կատարում է «You’re a Mean One, Mr. Grinch» երգը
  • Դելլաս Մակկեննոն` Մաքս շուն

Մշակույթում խմբագրել

Մեծ հայտնիություն է ձեռք բերել «You’re a Mean One, Mr. Grinch» երգը, որն ավելի ուշ ներկայացվել է տարբեր կատարողների, այդ թվում` Ջիմ Քերրիի կողմից` միանուն ֆիլմում։ երգը կատարել է նաև Misfits փանք-ռոք խումբը[3]։

Թիմ խմբագրել

  • Անիմատորներ՝ Քեն Հարրիս, Լլոյդ Վոնգան, Ռիչարդ Թոմփսոն, Դոն Տոուսլի, Թոմ Ռեյ, Ֆիլ Ռոման
  • Լեյաութ՝ Օսկար Դուֆաո, Դոն Մորգան
  • Դեկորատորներ՝ Ֆիլիպ Դեգարդ, Բոբ Ինման, Հալ Աշմիդ
  • Օպերատոր՝ Նիկ Վեյս
  • Մոնտաժ՝ Ջոն Յոնգ
  • Գրաֆիկա՝ Դոն Ֆոստեր
  • Կոմպոզիտոր՝ Ալբերտ Հեգու, Յուջին Պալդանի
  • Բեմադրող նկարիչ՝ Մորիս Նոբլ
  • Արտադրության կատարող՝ Լես Գոլդման
  • Արտադրության կառավարիչ՝ Էրլ Ջոնաս
  • Սցենարիստ՝ Դոկտոր Սյուզ, Բոբ Օղլ, Իրվ Սպեկտոր
  • Պրոդյուսեր՝ Չակ Ջոնս, Դոկտոր Սյուզ
  • Ռեժիսիոր՝ Չակ Ջոնս

Սաունդթրեք խմբագրել

Ֆիլմի սաունթրեքը թողարկվել է 1966 թվականին, «Leo The Lion Records»[4] և «WaterTower Music»[5] լեյբլների տակ։

Կոմպոզիցիայի ցանկ խմբագրել

Համար Թրեքի անվանում
A1 How The Grinch Stole Christmas
A2 Trim Up The Tree
A3 Welcome Christmas
B1 How The Grinch Stole Christmas (Part 2)
B2 You're A Mean One, Mr. Grinch
B3 Trim Up The Tree
B4 Welcome Christmas

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել