Ստեֆան Կարլ Ստեֆանսոն (իսլ.՝ Stefán Karl Stefánsson, հուլիսի 10, 1975(1975-07-10)[1], Հաբնարֆյորդյուր, Hafnarfjarðarkaupstaður, Հյովյուդբորգարսվայդիդ, Իսլանդիա - օգոստոսի 21, 2018(2018-08-21)[2], Ռեյկյավիկ, Իսլանդիա[3]), իսլանդացի դերասան, որն առավել հայտնի է «Ծույլ քաղաք» մանկական սերիալում կատարած չար Ռոբիի դերով։

Ստեֆան Կարլ Ստեֆանսոն
Ծնվել էհուլիսի 10, 1975(1975-07-10)[1]
ԾննդավայրՀաբնարֆյորդյուր, Hafnarfjarðarkaupstaður, Հյովյուդբորգարսվայդիդ, Իսլանդիա
Մահացել էօգոստոսի 21, 2018(2018-08-21)[2] (43 տարեկան)
Մահվան վայրՌեյկյավիկ, Իսլանդիա[3]
ԿրթությունIceland Academy of the Arts?
Քաղաքացիություն Իսլանդիա
Մասնագիտությունդերասան, երգիչ և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիLazyTown?
Ամուսին(ներ)Steinunn Ólína Þorsteinsdóttir?

Կենսագրություն խմբագրել

Իսլանդիայի արվեստի ակադեմիայում սովորելուց հետո նրան հրավիրել են Իսլանդիայի ազգային թատրոն։ Ազգային թատրոնում Ստեֆանը խաղացել է տարբեր դերեր՝ Սիրանո դե Բերժերակից սկսած մինչև «Անձրևի տակ երգող»-ի Կոսմո Բրաունը և «Ամառային գիշերվա երազ»-ի Պակը։ Նաև Ազգային թատրոնում Ստեֆանը ստացել է «Ծույլ քաղաք»-ի համերգային տարբերակի չար Ռոբիի դերը, որը նա շարունակել է խաղալ սերիալի հեռուստատեսային ադապտացիայում։

Ստեֆանը փորձ է ունեցել մի շարք մասնագիտություններում և զբաղմունքներում՝ բարիտոն, սուսերամարտ, չեչոտկա, մոդեռն պար, սթենդ ափ, կոմեդիա դել'արտե, ինչպես նաև նվագել է հարվածային երաժշտական գործիքներ, դաշնամուր և ակորդեոն։

2016-ի հոկտեմբերին Ստեֆանիի մոտ ենթաստամոքսային գեղձի ուռուցքի ախտորոշումից հետո[4][5][6][7] GoFundMe կայքում ստեղծվել է դրամահավաք ընկերություն, որպեսզի վճարվի նրա ապրուստի ծախսերը, քանի որ առողջական վիճակի պատճառով նա չէր կարող աշխատել։ 2017 թվականի հուլիսի 4-ի դրությամբ այս ընկերությունը հավաքել է ավելի քան 151 000 դոլար, ինչը 51 000 դոլարով ավելին էր սկզբնական նպատակի գումարից՝ 100 000 դոլարից[8]։ Ավանդատուներին շնորհակալություն հայտնելու համար Ստեֆանը 2016 թվականի դեկտեմբերի 11-ին Facebook-ում անցկացրել է ուղիղ եթեր, որում երաժշտական տեսահոլովակի այլ դերասանների հետ միասին երգել է «Մենք համար առաջինն ենք» երգը[9][10]։ Ընկերությունը հանգեցրել է նրան, որ երգն արտասահմանի համար դարձել է համացանցային մեմ։ Մեմը ինքնին ստացել է «Տարվա մեմ» տիտղոսը։

Անձնական կյանք խմբագրել

Ստեֆանսոնը ապրել է Լոս Անջելեսում իր կնոջ՝ Սթեյնուն Աուլինա Տորսթեյնսդոութիրի հետ, որը հայտնի է որպես դերասանուհի, հաղորդավարուհի և գրող։ Նրանք ունեցել են երեք դուստր և մեկ որդի։ Ստեֆանսոնը նաև իր հիմնադրած «Մանկական ծիածան» շահույթ չհետապնդող կազմակերպության տնօրենն էր, որը ստեղծվել է ռազմագիտական որոշումների և դպրոցական խուլիգանության խնդիրների մասին հասարակությանը տեղեկացնելու նպատակով։

Մահ խմբագրել

2016 թվականի հոկտեմբերին Ստեֆանիի մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի ուռուցք։ 2017 թվականի օգոստոսին նա պատմել է իր ապաքինման մասին։ Սակայն 2018 թվականի մարտին Ստեֆանի մոտ ախտորոշվել է վիրահատությանը չենթակա խոլանգիոկարցինոմա, և նրան նշանակել են քիմիաթերապիայի կուրս[11]։ Ապրիլին դերասանը հրաժարվել է հետագա քիմիաթերապիայից։ Ընտանիքի ներկայացուցչի խոսքով՝ դերասանը մահացել է 2018 թվականի օգոստոսի 21-ին 44 տարեկանում՝ հարազատներով և ընկերներով շրջապատված[12][13]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1995 ֆ Անձնական կյանքի անձեռնմխելիությունը Einkalíf ուսանող
2001 ֆ Ռեգինա Regína Մեննի ոստիկանության սպա
2002 ֆ Ստելլան գրասենյակի համար Stella for Office Ինգիմունդյուր
2004 ֆ Կորած արքայադուստրը Litla lirfan ljóta Չերվ
2004 ս Ծույլ քաղաք LazyTown չար Ռոբի
2006 ս Ծույլ քաղաք LazyTown չար Ռոբի
2008 ս Արտակարգ ծույլ քաղաք LazyTown Extra չար Ռոբի
2009 ֆ Հովհաննես Johannes Դիդի
2009 ֆ Քաղաքավարի մարդիկ Kurteist fólk Լարուս Ժալդարսոն
2012 ֆ Ինչպես ստանալ շոկոլադե սալիկ How to Get to Candybar №3 ավտոբուսի վարորդ
2013 ս Ծույլ քաղաք LazyTown չար Ռոբի
2014 ս Ծույլ քաղաք Ծույլ քաղաք չար Ռոբի

Հիշատակ խմբագրել

2018 թվականի օգոստոսին սկսվել է հանրագիր[14], որը կոչ էր անում Հաբնարֆյորդուր քաղաքում կանգնեցնել Ստեֆանոսի հուշարձանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 LazyTown Star Stefán Karl Stefánsson's Wife Remembers the Late Actor: 'He Loved Life' // PeopleTime Inc., Dotdash Meredith, 2018. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
  4. «Stefán Karl alvarlega veikur». Visir.is (Исландский). 2016 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Stefán Karl lagður inn á sjúkrahús um helgina». DV (Исландский). 22.09.2016. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Actor de Lazy Town padece de cáncer y pide ayuda». La República (իսպաներեն). 19.10.2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 21.10.2016-ին.
  7. «We Are Number One. Или история о том, как мемы спасают жизни» (ռուսերեն). 13.12.2016.(չաշխատող հղում)
  8. «Год лечения Карла Стефана» (անգլերեն). Վերցված է 12.12.2016-ին.
  9. «We Are Number One – Facebook Live Event». Facebook (անգլերեն). Facebook. Վերցված է 12.12.2016-ին.
  10. «We Are Number One live but it's the live version with a interview 12.11.16». Facebook. Youtube. Վերցված է 12.12.2016-ին.
  11. «LazyTown's Stefan Karl Stefansson confirms 'inoperable' cancer has returned». Metro (անգլերեն). 2018 թ․ մարտի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  12. «Умер актер «Лентяево» Карл Стефанссон». lenta.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  13. «Звезда «Лентяево» умер от рака». Газета.Ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  14. «Sign the Petition» (անգլերեն). Change.org. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.