Գրիգոր Թորոսյան (նկարիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Թորոսյան (այլ կիրառումներ)
Գրիգոր (Գրիշա) Կարապետի Թորոսյան (ապրիլի 8, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների (1976 թվականից), Հայաստանի կինեմատոգրաֆիստների (1987 թվականից) միությունների անդամ է[1]։
Գրիգոր Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1948 (74 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն |
ԿենսագրությունԽմբագրել
Գրիգոր Կարապետյանը ծնվել է 1948 թվականին Երևանում։ 1964 թվականին ավարտել Է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1970 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1969-1974 թվականներին եղել է «Էկրան» հանդեսի, 1991-1994 թվականներին՝ «Երկիր», 1997 թվականից՝ «Հայոց աշխարհ» թերթերի գեղարվեստական խմբագիր, 1974-1980 թվականներին ՝ Մոսկվա կինոթատրոնի գլխավոր նկարիչ, 1980-1999 թվականներին՝ Հայֆիլմի բեմադրող-նկարիչ։ 1996 թվականից դասավանդում Է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում[2]։ 1998-2003 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության և գեղանկարչության բաժանմունքի բյուրոյի անդամ[3]։
ՍտեղծագործություններԽմբագրել
Ստեղծել Է բնանկարներ («Սևան», 1982 թվական), պատկերներ («Լուսամուտ», 1982 թվական), խորհրդանշական կոմպոզիցիաներ («Միստիկա», 1990 թվական, «Քարոնի նավակը երկրում», 1991 թվական, «Եկեղեցի», 2000 թվական), դիմանկարներ («Կոմիտաս», 1995 թվական) և գրաֆիկական շարքեր։
ՖիլմերԽմբագրել
Որպես բեմադրող-նկարիչ հանդես է եկել հետևյալ ֆիլմերում՝
- «Աշնան արև» (1977)
- «Թթենի» (1979)
- «Լիրիկական երթ» (1981)
- «Անուշ մայրիկը» (1983)
- «Վառած լապտեր» (1983)
- «Կապիտան Առաքել» (1986)
- «Օդապարուկի օրը» (1986)
- «Մեզանից երեքը» (1988)
- «Բումերանգ» երգիծական ժողովածուներ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «AV Production - Գրիշա Թորոսյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-12-13
- ↑ «Grigor Torosian»։ terlemezyan.schools.am։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-17-ին։ Վերցված է 2018-12-13
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005