Կեյսուն, բերդաքաղաք (բերդ, ամրոց, քաղաք) Հայոց միջագետքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Բեհեսնիի գավառակում[1]։ Գտնվում է Բեհեսնի քաղաքից հարավ, Եփրատի աջակողմյան վտակ Քեսուն գետի վերին հոսանքի տարածքում։

Բերդաքաղաք
Կեյսուն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԲեհեսնիի գավառակ
Այլ անվանումներՔեսուն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Կեյսուն (Աշխարհ)##
Կեյսուն (Աշխարհ)

Անվանումներ խմբագրել

Բնակավայրն ունեցել է հետևյալ անվանումները՝ Կայղում, Կայշում, Կայսոն, Կայսոս, Կայսոուն, Կայսում, Կայսուն, Կասամա, Կասաման, Կատասամա, Կատասամաս, Կեսսոն, Կեսսոունիոն, Կեսսոունիա, Կեսում, Կեսուն, Կեսունիա, Կիսոն, Կրեյսում, Կրեսսում, Կրեսսուն, Կրեսում, Նիսուս, Չակիրհյույուկ, Քասուն, Քասունիք, Քեսոն, Քեսուն, Քիշում։

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է վաղ ժամանակներում։ Եղել է Փոքր Հայքի Երկրորդ Հայք պրովինցիայի և Քեսունի իշխանության (XI դար) կենտրոն։ Բնակավայրն ունեցել է 5 շարք պարիսպներ։

Մինչև 1116 թվականը պատկանում էր հայազգի Կուրտիկ իշխանին։ Բնակավայրը խիստ ավերվել է 1114 թվականի նոյեմբերին տեղի ունեցած երկրաշարժից։ Տուժել են Ս. Հովհաննես և Քառասուն մարտիրոսների եկեղեցիները, սակայն շուտով վերականգնվել են։ 1116 թվականին ամրոցն անցնում է ֆրանկների ձեռքը և կազմում է Եդեսիայի իշխանության մաս։

XIII դարից Կեյսունն աստիճանաբար կորցրել է իր նշանակալիությունը։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Կեյսունն ուներ Ս. Հովհաննես և Քառասուն մարտիրոսների եկեղեցիներ։ Ամրոցի մոտ գտնվել է Կարմիր վանքը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 87

Աղբյուրներ խմբագրել