Գրիգոր Գաբրիելյան (դերասան)

հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Գաբրիելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Բաղդասարի Գաբրիելյան (դեկտեմբերի 2, 1951(1951-12-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2015)։

Գրիգոր Գաբրիելյան
Ծնվել էդեկտեմբերի 2, 1951(1951-12-02) (72 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Գաբրիելյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիան՝ Արման Մանարյանի արվեստանոցը, 1978 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը։ Հրաչյա Ղափլանյանի հրավերով 1974 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան է։ Ուսման տարիներին խաղացել է հեռուստաթատրոնում։ Նկարահանվել է նաև ֆիլմերում, հեռուստասերիալներում[1][2]։

Դերեր խմբագրել

Թատրոնում կերտել է մի շարք մեծ ու փոքր դերեր բազմաթիվ ներկայացումներում։

  • Հայր Լավրենտիոս՝ Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»
  • Ուրվական՝ Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»[3]
  • Դունկան՝ Վիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»
  • Կեսար՝ Վիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսար»
  • Թորոս՝ Մ. Մնացականյանի «Թաղի զավակը»
  • Գենոլե Մաշու՝ Ի. Ժամյակի «Վճարովի պատրանք»
  • Կոմանդոր՝ Գ. Ֆիգեյրդուի «Դոն Ժուան»
  • Ռոմանի հայր՝ Վ. Սիգարևի «Արնախումի ընտանիքը»
  • Շվեդով Նիկոլայ Վասիլևիչ՝ Հրանտ Մաթևոսյանի «Չեզոք գոտի»
  • Դոն Գրեգորիո՝ Խ. Միլիանի «Ցիանակալիում…կաթով կամ առանց կաթի»
  • Կոմիտաս՝ Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն»
  • Դասախոս՝ Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ»[4]
  • Գենոլե Մաշու՝ Իվ Ժամյակի «Վճարովի պատրանք»
  • Իշխան՝ Ֆեոդոր Դոստոևսկու «Անկոչ Աննան»[5]
  • Մարդ՝ Արմեն Խանդիկյանի, Լևոն Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի  կամ… SUICIDE»[6]

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գրիգոր Գաբրիելյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  2. «ԵԴԹ, Գրիգոր Բաղդասարի Գաբրիելյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. «ՀԱՄԼԵՏ». ydt.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. «ՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ». ydt.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. «ԱՆԿՈՉ ԱՆՆԱՆ». ydt.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. «ՁՈՒԿՆ ԱՌԱՆՑ ՋՐԻ կամ SUICIDE». ydt.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. Գ. Բ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ խմբագրել