Գրիգոր Բադալյան (քանդակագործ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Բադալյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Բաբայի Բադալյան (սեպտեմբերի 28, 1922, Դոնի Ռոստով, Խորհրդային Ռուսաստան - հոկտեմբերի 1, 1993, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)։
Գրիգոր Բադալյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1922 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1993 (71 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952) |
Ստեղծագործություն(ներ) | Անանիա Շիրակացու հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ |
Գրիգոր Բադալյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Դոնի Ռոստովում։ Սովորել է Ռոստովի Ճանապարհաշինական ինստիտուտում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1952 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։
Գործերից են Անանիա Շիրակացու (բազալտ, 1963, Մատենադարանի ճակատամասում) արձանը, Ակսել Բակունցի (բազալտ, 1963, Գորիս), Հանքափոր Բանվորի հուշարձանը (բազալտ, 1960, Քաջարան) և «Տիեզերքը նվաճողներին» (բազալտ, 1981, Գեղարքունիքի մարզ), Հ. Հակոբյանի հուշարձանը (Ղարաբաղ), Վարդան Մամիկոնյան (Ղափան), «Ոչ աստված, ոչ թագավոր», «Նվաճվածը», «Ազատագրված հողում» հուշարձանները, Գևորգ Էմինի և Հովհաննես Հովհաննիսյանի դիմաքանդակները[1][2]։