Անանիա Շիրակացու հուշարձան (Երևան, Մատենադարան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անանիա Շիրակացու հուշարձան (այլ կիրառումներ)

Անանիա Շիրակացու հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Անանիա Շիրակացու հուշարձան

Անանիա Շիրակացու հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/81.3
Համայնք Կենտրոն
Գտնվում է Մատենադարանի առջև
Բարձրություն 3,5 մ
Քանդակագործ(ներ) Գրիգոր Բադալյան
Նյութ բազալտ
Շինարարության սկիզբ 1963
Շինարարության ավարտ 1963
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակներ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 3,5 մետր է։ Մատենադարանի գլխավոր մուտքի դռնից դեպի ձախ առաջին արձանն է։

Պատմություն խմբագրել

Հայ փիլիսոփա, աստղագետ, մաթեմատիկոս Անանիա Շիրակացու հուշարձանը տեղադրվել է 1963 թվականին Մատենադարանի մուտքի մոտ։

Սա Անանիա Շիրակացու առաջին արձանն է Երևանում։ Երկրորդը 1999 թվականին տեղադրվել է Երևանի պետական համալսարանի մոտ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մատենադարան 2։ Շենքը, Ներքին հարթակ, Վերին շարք - Մատենադարան - Հայկական ժառանգությունը». www.armenianheritage.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.