Գրիգոլ Չիքովանի
Գրիգոլ (Գրիգորի) Սամսոնի Չիքովանի (վրաց.՝ გრიგოლ ჩიქოვანი, 2 (15) մարտի, 1910, Խոբի (ներկայում՝ Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթի երկրամասի Խոբիի շրջանի վարչական կենտրոնը) — 26 նոյեմբերի, 1981, Թիֆլիս), վրացի խորհրդային գրող, սցենարիստ, դրամատուրգ։
Գրիգոլ Չիքովանի վրաց.՝ გრიგოლ ჩიქოვანი | |
---|---|
Ծնվել է | մարտի 2 (15), 1910 |
Ծննդավայր | Խոբի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 26, 1981 (71 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ և դրամատուրգ |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է ծառայողի ընտանիքում։ 1936 թվականին ավարտել է Թիֆլիսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 1939 թվականին՝ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (այժմ՝ Կինեմատոգրաֆիայի Ս. Գերասիմովի անվան համառուսաստանյան պետական համալսարան) սցենարիայի ֆակուլտետը։
Ստեղծագործություն
խմբագրելԳրիգոլ Չիքովանիի ստեղծագործությունները տպագրվել են 1932 թվականից։ Նրա առաջին գիրքը՝ «Պատմվածքներ և նովելներ», լույս է տեսել 1940 թվականին։
Չիքովանին հեղինակել է պատմվածքներ խորհրդային քաղաքացիների աշխատանքային սխրանքների մասին։
«Կյանքի սահմանը» (1952), «Մայա» (1958) պատմվածքների ժողովածուներում, «Սեր» (1958), «Երկրորդ ընտանիք» (1960) վիպակներում, «Մայր բոլորի համար» (1956), «Կանաչ սարերի տիրուհին» (1962) ակնարկներում պատկերել է կոլխոզային գյուղերի աշխատողների կյանքն ու աշխատանքը։
Սոցիալիստական աշխատանքի հերոս, կոլխոզի նախագահ Մ. Օրագվելիձեի հետ համատեղ գրել է «Շրոմա» (1963) գիրքը՝ նվիրված վրացի ու ուկրաինացի գյուղացիների բարելամությանը։
Հետպատերազմյան տարիների առավել նշանակալի ստեղծագործությունները հրատարակվել են «Օդիշյան պատմվածքներ» շարքում։
Հեղինակել է «Եկավ փետրվարը» (1971), «Հող» (1977), «Հավատ» (1980) պատմահեղափոխական եռագրությունը, պիեսներ, կինոսցենարներ։
Ֆիլմագրություն
խմբագրելՊետկինոարդ ստուդիայում նկարահանվել է «Հասան» (1932) ֆիլմում։
Մրցանակներ
խմբագրել- «Պատվո նշան» շքանշան,
- ԽՍՀՄ մեդալներ։
Գրականություն
խմբագրել- Теракопян А., Выбор пути — обретение Родины, «Литературное обозрение», 1973, № 1;
- Муравник М., Новое солнце Одиши, «Смена», 1973, № 6.
- Кузнецов Ф., «Ум, честь и совесть нашей эпохи», «Литературная газета», 1974, 15 мая.
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Чиковани Григол Самсонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.