Գրետա Նալչաջյան
հայ բեմանկարիչ, թատերական նկարիչ
Գրետա Գուրգենի Նալչաջյան (հունիսի 16, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 2, 2012, Երևան, Հայաստան), հայ բեմանկարիչ, թատերական նկարիչ։
Ի ծնե | Գրետա Գուրգենի Նալչաջյան |
---|---|
Ծնվել է | 1936 հունիսի 16 |
Ծննդավայր | Երևան |
Վախճանվել է | հունվարի 2, 2012 | (տարիքը 75)
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի և բեմանկարիչ |
Ակտիվ շրջան | բեմանկարիչ թատերական նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրել1958 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1966 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1970-1992 թվականներին աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում, 1992-1996 թվականներին՝ Երևանի Համազգային թատրոնում[1][2]։
1977 թվականին անհատական ցուցահանդեսով հանդես է եկել Երևանում։ Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ Գործերից պահվում են Երևանի Գեղեցիկ արվեստների թանգարանում, Հայաստանի նկարիչների միության ֆոնդում։
Ֆիլմերի ձևավորում
խմբագրել- «Կյանքի լավագույն կեսը» (1979, զգեստների ձևավորում, Հայֆիլմ)
- «Ընկեր Փանջունի» (1992, զգեստների ձևավորում, Հայֆիլմ)
- «Գիքոր», 1982
- «Ձնծաղիկներ և էդելվեյսներ», 1981
- «Թռիչքն սկսվում է երկրից», 1980
- «Խոշոր շահում», 1980
- «Արևիկ», 1978
- «Բաղդասարը բաժանվում է կնոջից», 1976
- «Մարդն «Օլիմպոսից», 1974
- «Հայկական որմնանկարներ», 1972
- «Ներշնչանք (Համերգ Ոսկան պապի համար)», 1975
Ներկայացումների ձևավորում
խմբագրել- «Դեկամերոն» (ըստ Բոկաչչոյի, 1982, Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոն)
- «Իմ անունն է Արամ» (ըստ Վիլյամ Սարոյանի, 1982, Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոն)
- «Մի գավաթ բարություն» (1994 թ, ըստ Վիլյամ Սարոյանի, Երևանի Համազգային թատրոն)[3]
- «Անբան Հուռին» (1996, ըստ Հովհաննես Թումանյանի, Երևանի Համազգային թատրոն)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Գրետա Նալչաջյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
- ↑ 18 տարի անց բեմ է բարձրացել «Մի գավաթ բարությունը»