Գրաժինա Բրաշիշկիտե (լիտ.՝ Gražina Brašiškytė, հոկտեմբերի 19, 1920(1920-10-19)[1], Շյաուլյայ, Լիտվա - մայիսի 10, 1983(1983-05-10)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բեմադրող նկարիչ։

Գրաժինա Բրաշիշկիտե
Ծնվել էհոկտեմբերի 19, 1920(1920-10-19)[1]
ԾննդավայրՇյաուլյայ, Լիտվա
Մահացել էմայիսի 10, 1983(1983-05-10)[1] (62 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ-բեմադրող

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 19-ին, Շյաուլյայ քաղաքում։

1937 թվականին ընդունվել է Կաունասկի գեղարվեստական դպրոց, իսկ Հայրենական մեծ պատերազմի սկզբին իր ընտանիքի հետ միասին մեկնել է Ալմա-Աթա, որտեղ շարունակել է իր ուսումը Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի մուլտիպլիկացիայի բաժնում, որը տարահանվել էր Ղազախական ԽՍՀ-ի մայրաքաղաք։ 1948 թվականին ավարտել է իր ուսումը Մոսկվայում, որից հետո վերադարձել է Լիտվական ԽՍՀ։ Այնուհետև Գրաժինա Բրաշիշկիտեն նորից վերադարձել է Մոսկվա, որտեղ նա ընդունվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիա` սկզբում աշխատելով որպես բեմադրող նկարիչի օգնական, իսկ 1956 թվականից` բեմադրող նկարիչ։

1955 թվականին որպես բեմադրող նկարիչ իր դեբյուտն է նշել «Կախարդված տղան» մուլտիպլիկացիոն ֆիլմում։ Նա բեմադրել է ավելի քան քսան մուլտֆիլմեր[2], գրել է սյուժեներ` խորհրդային երգիծական «Ֆիթիլ» կինոամսագրի համար։

Արժանացել է Հնդկական միջազգային կինոփառատոնի «Արծաթե լոտոս» մրցանակին` «Վիշապը (մուլտֆիլմ)» ֆիլմի համար (1961 թվական), իսկ նրա «Խավարասերը» ֆիլմը ճանաչվել է որպես տարվա լավագույն ֆիլմ (1963 թվական)։

Մահացել է 1983 թվականի մայիսի 10-ին, Մոսկվայում։

Ֆիլմագրություն խմբագրել

Բեմադրող նկարիչ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 125-126. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ խմբագրել