Մենք փնտրում ենք թանաքակաթիլը

«Մենք փնտրում ենք թանաքակաթիլը» (ռուս.՝ Мы ищем кляксу), ռեժիսոր Վլադիմիր Պոլկովնիկովի կողմից նկարված սովետական մուլտիպլիկացիոն ֆիլմը, ըստ Վլադիմիր Սուտեևի համանուն հեքիաթի։

Մենք փնտրում ենք թանաքակաթիլը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Պոլկովնիկով
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա, Անաստասիա Գեորգիևսկայա, Ալեքսանդր Գրավե, Անատոլի Պապանով և Ալեքսեյ Պոլևոյ
Բեմադրող նկարիչԳրաժինա Բրաշիշկիտե
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1969

Մուլտֆիլմի հերոսներին հեքիաթային ու ֆանտաստիկ հանդիպումներ են սպասվում թանաքակաթիլի որոնման ժամանակ[1]։

Սյուժե

խմբագրել

Պատանի պիոներները, տղան ու աղջիկը հյուր էին եկել նկարիչ Պյոտր Իվանովիչին, որը խոստացել էր նրանց ցույց տալ հեքիաթների նոր պատկերները։ Աղջիկը պատահաբար թանաքով թանաքամանը շաղ է տալիս նկարների վրա, որտեղ գոյանում է թանաքակաթիլ։ Երբ նկարիչը որոշում է մաքրել թանաքը, թանաքակաթիլը կենդանանում է և փախչում է ալբոմի էջերի միջով։ Որպեսզի թանաքակաթիլը չվերացնի նկարչի լավագույն նկարները, նա որոշում է բռնել նրան, նկարելով աղջկան և տղային ալբոմի էջին։ Կենդանացնելով նկարված երեխաներին, Պյոտր Իվանովիչը նրանց օգնեց տեղաշարժվել հեքիաթների էջերում։

Երեխաները հայտնվեցին դաշտավայրում, որտեղ կանգնած էր Բաբա Յագայի խրճիթը, և որտեղ թանաքակաթիլը արդեն հասցրել էր չարաճճիություն անել և փախչել, իսկ երեխաները ստիպված եղան թաքնվել տակառի մեջ, քանի որ գալիս էր Բաբա Յագան։

Հաջորդ էջում երեխաները հայտնվեցին ծովում և նկարիչը նրանց համար նավակ նկարեց։ Շնաձուկը փորձում է հարձակվել նրանց վրա, բայց օգտագործելով նկարված առագաստը երեխաները փախչում են նրանից և Ռոբինզոն Կրուզոյի ու նրա ընկերոջ՝ Ուրբաթի հետ հայտնվում են կղզում։

Հաջորդ էջում ընկերները հայտնվեցին օտար մոլորակում, որտեղ հանդիպեցին հինգ այլմոլորակայինների թռչող ափսեից, որոնք կազմակերպել են իրենց համար հանդիսավոր ու ուրախ ընդունելություն։ Տոնակատարության ժամանակ այլմոլորակայինների թվում հանկարծ հայտնվում է վեցերորդը, ամբողջությամբ սև։ Երեխաները հասկացան, որ դա թանաքակաթիլն է և վազեցին նրա հետևից։

Հաջորդ էջում երեխաների վրա, փորձել է հարձակվել կատաղած առյուծը, ամբողջությամբ թանաքոտված, բայց նկարիչը նրա առաջ վանդակ է նկարում։

Հետագայում, հայտնվելով իրենց նկարած բակում, երեխաները օգնության համար դիմում են հորեղբայր Ֆեդյային, բայց նա ընկնում է նրանց հետևից, համոզված լինելով, որ հենց տղան է ներկել իրեն, այլ ոչ թե ինչ-որ թանաքակաթիլ սև ներկով  կեղտոտել է շքամուտքի սանդուղքը։

Հաջորդ էջում երեխաները հայտնվում են հինգ գլխանի Գորինիչ օձի մեջքին, որը որոշել է նրանց ուտել, բայց վախեցավ նրանց օգնության հասնղ հորեղբայր Ֆեդյայից։ Մինչ  բակապանը հաղթում էր Օձին, երեխաները հասան և բռնեցին թանաքակաթիլին, իսկ նկարիչը վերջապես հանեց նրան թանաքահանիչով։

Վերադարձնելով երեխաներին հեքիաթային ալբոմից, նկարիչը խոստովանեց նրանց, որ նա հրաշագործ չէ, այլ հասարակ  նկարիչ-մուլտիպլիկատոր, որը աշխատում է Մուլտֆիլմ ստուդիայում։

Ստեղծողներ

խմբագրել
սցենարի հեղինակ Վլադիմիր Սուտեև
ռեժիսոր Վլադիմիր Պոլկովնիկով
բեմադրող-նկարիչ Գրաժինա Բրաշիշկիտե
օպերատոր Ն․ Կլիմովա
կոմպոզիտոր Յուրի Լևիտին
ձայնային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
ասիստենտներ Բ․ Սադովնիկով, Ե․ Տուրանովա, Օ․ Երոֆեևա
խմբագիր Զ․ Պավլովա
մոնտաժող Լյուբով Գեորգիևա
նկարիչ-մուլտիպլիկատորներ Վիկտոր Շևկով, Վիոլետա Կոլեսնիկովա, Մարինա Ռոգովա, Լեոնիդ Կայուկով, Նատալյա Բոգոմոլովա, Օլգա Օռլովա, Վլադիմիր Կրումին, Վլադիմիր Բալաշով
նկարիչներ Արկադի Շեր, Ինա Զարուբա, Իրինա Սվետլիցա, Ելենա Տանենբերգ
դերերը կրկնօրինակել են Տամարա Դմիտրիևա — տղան
Կլարա Ռումյանովա — աղջիկ Մաշան
Անաստասիա Գեորգիևսկայա — Բաբա Յագա
Ալեքսանդր Գրավե — Պյոտր Իվանովիչ, նկարիչ
Անատոլի Պապանով — բակապան Ֆեոդոր Վասիլևիչ
Ալեքսեյ Պոլևոյ — Ռոբինզոն
Ագար Վլասովա — Թանաքակաթիլ (տիտրերեում չկա)
նկարի տնօրեն Ֆեոդոր Իվանով

Գրականություն

խմբագրել
  • Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 10. — М.: Искусство, 1972. — 222 с. — 65 000 экз. (1974 — второе издание — тираж 50 000 экз.) Сутеев В. «Мы ищем кляксу».
  • Сутеев В. Г. В мире сказок В. Сутеева. — М.: АСТ, 2013. — 272 с. — (Сказки). — ISBN 978-5-17-059453-5, 978-5-17-057941-9 Сказка «Мы ищем кляксу», стр. 158—167.

DVD հրատարակություններ

խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս DVD տարբերակով հրատարակվել է «Մեծ դասամիջոց» մուլտֆիլմերի ժողովածուում («Սոյուզմուլտֆիլմ»)[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել