Գուրգեն Թադևոսյան

հայ քիմիկոս-օրգանիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Տիգրանի Թադևոսյան (հունիսի 20 (հուլիսի 3), 1906[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] - դեկտեմբերի 18, 1973(1973-12-18)[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1957), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1968): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961):

Գուրգեն Թադևոսյան
Ծնվել էհունիսի 20 (հուլիսի 3), 1906[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էդեկտեմբերի 18, 1973(1973-12-18)[2][1] (67 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս-օրգանիկ
Հաստատություն(ներ)Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ[2] և ՀԱՊՀ[2]
Ալմա մատերԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1929)[2] և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1933)[2]
Կոչումպրոֆեսոր[2][1] և թղթակից անդամ[2][1]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[2][1] (1956)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[2][1]
ԿուսակցությունԽՄԿԿ[2]

Կենսագրություն խմբագրել

Գուրգեն Թադևոսյանը ծնվել է 1906 թվականին Թիֆլիսում։ 1929 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1933 թվականին՝ Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտը։ 1956 թվականից աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում[3], 1959-1973 թվականներին՝ բաժանմունքի վարիչ, 1944-1951 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ ֆիզմաթ, բնական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի գիտական քարտուղար։ 1963-1973 թվականներին եղել է «Հայկական քիմիական ամսագրի» պատասխանատու խմբագիրը[4][5]։

Աշխատանքները վերաբերում են էթիլենային կապի ռեակցիոնունակության վրա արոմատիկ տեղակալիչների ազդեցությանը։ Վինիլային տիպի քլորիդների ծծմբաթթվային հիդրոլիզով ստացել է բազմակորիզ հիդրոարոմատիկ կետոններ, մորֆինի ածանցյալներ, նոր ալկալոիդներ, տրանկվիլիզատորային հատկությամբ օժտված մի շարք միացություններ[4]։

Մահացել է 1973 թվականին Երևանում։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1961 թ.
  • Պատվո նշան շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. ակադեմիա, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  5. «Гурген Тигранович Татевосян, Editorial, Board (2001) Гурген Тигранович Татевосян. Հայաստանի քիմիական հանդես. Chemical Journal of Armenia. Химический журнал Армении, 54 (3-4). p. 4. ISSN 0515-9628» (PDF).(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Թադևոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 115