Գրանշանների օպտիկական ճանաչում

OCR (անգլերեն Optical Character Recognition - Գրանշանների օպտիկական ճանաչում) ― գրանշանների պատկերների մեխանիկական կամ էլեկտրոնային փոխակերպումը տեքստային տարբերակի, որը կարող է խմբագրվել համակարգչի օգնությամբ։ Փոխակերպումը կատարվում է ծրագրային միջոցներով, գրաֆիկական (սովորաբար տպագիր) տեքստի տեսածրումից կամ լունկարումից հետո։

Այսպիսի՝ գրաֆիկական ձևից տեքստային տեսքի փոխարկումից հետո, տեքստը կարող է հետագայում մշակվել կամայական տեքստային խմբագրիչի օգնությամբ։

Տես նաև խմբագրել