Բացել գլխավոր ցանկը

Տեսածրիչ (անգլ.՝ scanner), սարք է, որը նախատեսված է ինֆորմացիան հարթ կրիչից (թուղթ, նկար) թվային ձևաչափի ձևափոխելու համար։

Apple Color OneScanner 600-27
Ձեռքի տեսածրիչ

Տեսածրման ժամանակ անալոգաթվային ձևափոխիչի միջոցով ստեղծվում է պատկերի թվային ներկայացումը, որը հետագայում փոխանցվում է ԷՀՄ - ին մուտքի - ելքի համակարգի միջոցով։

Տեսածրիչի տեսակներըԽմբագրել

Լինում են ձեռքի տեսածրիչ, գլանափաթեթաձև, պրոյեկցիոն, հարթ մակերևույթով, մատիրցային և լազերային[1] տեսածրիչներ[2]։ Պրոյեկցիոն տեսածրիչների տարատեսակ է հանդիսանում սլայդ- տեսածրիչները, որոնք նախատեսված են ֆոտոժապավենների տեսածրման համար։ Բարձրորակ տպագրության մեջ կիրառում են թմբկային տեսածրման սարքեր, որոնցում լուսազգայուն էլեմենտի դերում օգտագործվում է լուսաէլեկտրոնային բազմապատկիչը։

Հարթ մակերևույթով տեսածրման սարքերի աշխատանքի սկզբունքն այն էր, որ անշարժ թափանցիկ ապակու վրա տեղադրված տեսածրվող պատկերի երկարությամբ շարժվում էր լույսի աղբյուրով տեսածրող գլանը։ Տեսածրիչի օպտիկական համակարգի միջոցով անդրադարձվող լույսը ընկնում էր միմյանց զուգահեռ տեղադրված երեք լուսազգայուն կիսահաղորդիչ տարրի վրա, որոնցից յուրաքանչյուրը ընդունում էր ինֆորմացիա պատկերի կոմպոնենտների մասին։

ՊատմությունըԽմբագրել

1856 թվականին ֆլորենցիական աբբա Ջովաննի Կազելին (իտալ.՝ Giovanni Caselli) հայտնագործել էր սարք հեռավորության վրա պատկերի փոխանցման համար, որը հետագայում կոչվել էր պանտելեգրաֆ։ Փոխանցվող նկարը հոսանք փոխանցող թանաքի միջոցով փոխանցվում էր թմբուկի վրա և հետո կարդում ասեղով։

1902 թվականին գերմանացի ֆիզիկոս Արթուր Կոռնը (գերմ.՝ Arthur Korn) արտոնագրել էր ֆոտոէլեկտրական տեսածրման տեխնոլոգիան, որը հետագայում ստացել էր ֆաքս անվանումը։ Փոխանցման ենթակա պատկերը ամրացվում էր թափանցիկ պտտվող թմբուկին, լույսի աղբյուրից ստացվող և թմբուկի առանցքով շարրժվող ճառագայթը անցնում էր օրիգինալ նկարի միջով և թմբուկի առանցքի վրա տեղակայված պրիզմայի ու օբյեկտիվի միջոցով ընկնում էր սելենային լուսաընդունիչի վրա։ Այս տեխնոլոգիան մինչ օրս կիրառվում է թմբուկային տեսածրիչներում։

Հետագայում, կիսահաղորդիչների զարգացմամբ պայմանավորված, կատարելագործվեցին լուսաընդունիչները, հայտնագործվել է հարթ մակերևույթով տեսածրման եղանակը, բայց պատկերի թվայնացման սկզբունքը մնացել է գրեթե անփոփոխ։

ԿիրառությունԽմբագրել

Տեսածրման սարքերը օգտագործում են նկարները և փաստաթղթերը համակարգչի մեջ մուտքագրելու համար, որոնք անմիջապես կարելի է մշակել գրաֆիկական խմբագիր ծրագրում։ Տեսածրիչները ավելի լավ են մուտքագրում հարթ պատկերները համակարգչի մեջ, քան թվային տեսախցիկները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Лазерный сканер HP-L-8.9»։ Hexagon Manufacturing Intelligence (ru-RU)։ Վերցված է 2018-10-30 
  2. «Виды сканеров | Skanworld.ru»։ skanworld.ru (ru-RU)։ Վերցված է 2018-10-30 

ԱղբյուրներԽմբագրել