Գուստավ Դանիլովսկի (լեհ.՝ Gustaw Daniłowski, ծննդյան անունը՝ Ավգուստ Դանիլովսկի, հուլիսի 14, 1871(1871-07-14) կամ հուլիսի 14 (26), 1871[1], Ցիվինսկ, Կազանի գուբերնիա և Ցիվինսկ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 21, 1927(1927-10-21)[2][1], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։

Գուստավ Դանիլովսկի
Ծնվել էհուլիսի 14, 1871(1871-07-14) կամ հուլիսի 14 (26), 1871[1]
ԾննդավայրՑիվինսկ, Կազանի գուբերնիա կամ Ցիվինսկ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 21, 1927(1927-10-21)[2][1] (56 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Գրական անունWładysław Orwid
Մասնագիտությունթարգմանիչ և գրող
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԽարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ
ԿուսակցությունԼեհական սոցիալիստական կուսակցություն
Պարգևներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա և Cross of Independence
ԶավակներՎլադիսլավ Դանիլովսկի և Վլադիսլավ Դանիլովսկիյ
 Gustaw Daniłowski Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Գուստավ Դանիլովսկին ծնվել է Ցիվինսկ քաղաքում, 1863 թվականին ապստամբությանը մասնակցած աքսորականի ընտանիքում։ Սովորել է Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1893 թվականին փոխել է անունը և դարձել Գուստավ։ Ուսանողական տարիներին համալրել է հեղափոխական երիտասարդության շարքերը։ Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո տեղափոխվել է Լեհաստան։ 1895 թվականին դարձել է Լեհաստանի սոցիալիստական կուսակցության անդամ։ Նույն թվականին Ստեֆան Ժերոմսկու հետ միասին կազմակերպել են «Światło» («Լույս») մշակութային և կրթական ընկերությունը և Ժողովրդական համալսարանը։

Մասնակցել է 1905 թվականի հեղափոխությանը, 1906 թվականի դեկտեմբերին հեղափոխական խմբակցության նիստի ժամանակ ձերբակալվել է և մի քանի ամիս անցկացրել բանտում։ Ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է Կրակով, որտեղ սկսել է ակտիվ գրական գործունեություն ծավալել։ Միաժամանակ դարձել է գաղտնի կազմակերպությունների անդամ։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին միացել է Յուզեֆ Պիլսուդսկու լեհական լեգիոնին։ 1916 թվականին եղել է Վարշավայի քաղաքային խորհրդի անդամ։

1918-1922 թվականներին եղել է հատուկ հանձնարարականներով պաշտոնյա Լեհաստանի ժամանակավոր ղեկավար Յուզեֆ Պիլսուդսկու օրոք։ 1927 թվականին քննադատության և վերջինիս հետ կոնֆլիկտի պատճառով դուրս է եկել Լեհաստանի սոցիալիստական կուսակցությունից։

Գրական գործունեություն

խմբագրել

1900 թվականին լույս է տեսել Դանիլովսկու նովելների առաջին ժողովածուն։ Նրա ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն է գործել ռուս հեղափոխական-դեմոկրատական գրականությունը, մասնավորապես Սալտիկով-Շչեդրինը։ Բարձր գնահատականի է արժանացել Դանիլովսկու «Ծիծեռնակ» վեպը, որը նկարագրում է ռուս և լեհ երիտասարդության կապերը 1905 թվականի հեղափոխության նախօրեին։ 1915 թվականին նրա «Անդունդի եզրին» պատմվածքը թարգմանվել է հայերեն[3]։

Մահացել է 1927 թվականին։

Պարգևներ

խմբագրել

1931 թվականին, հետմահու, պարգևատրվել է Անկախության խաչ պետական պարգևով։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Poezje, Warszawa 1902;
  • Jaskółka, Warszawa 1907; – wersja cyfrowa Polona
  • Wrażenia więzienne, Lwów 1908;
  • Stefan Okrzeja, Kraków-Warszawa 1910;
  • Henryk Baron, Kraków-Warszawa 1910;
  • Maria Magdalena, Warszawa 1912;
  • Na stokach Cytadeli (Józef Mirecki), Warszawa 1916;
  • Bandyci z Polskiej Partii Socjalistycznej, Lwów 1924.

Գրականություն

խմբագրել
  • Słownik Biograficzny Działaczy Polskiego Ruchu Robotniczego” Tom 1, ISBN 83-05-11327-2.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Исаев Ю. Н. Chuvash encyclopedia (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — С. 2567. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-X
  2. 2,0 2,1 2,2 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  3. Լեհական նովելներ, Հայպետհրատ, Երևան, 1955

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Դանիլովսկի» հոդվածին։