Գուչիի տունը

Ռիդլի Սքոթի ամերիկյան ֆիլմ (2021 թ.)

«Գուչիի տունը» (անգլ.՝ House of Gucci), Ռիդլի Սքոթի գեղարվեստական ֆիլմը, որն էկրան է բարձրացել 2021 թվականի նոյեմբերի 9-ին։ Ֆիլմը պատմում է Մաուրիցիո Գուչիի սպանության մասին, որը տեղի է ունեցել 1995 թվականին։ Ֆիլմում գլխավոր մարմնավորել են Լեդի Գագան, Ալ Պաչինոն, Ադամ Դրայվերը, Ջարեդ Լետոն, Ջերեմի Այրոնսը։

Գուչիի տունը
անգլ.՝ House of Gucci
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, կենսագրական ֆիլմ և գրքերի էկրանավորում
ԹեմաԳուչի[1], կարի արդյունաբերություն[1], ընտանեկան բիզնես[1], ընտանիքի փլուզում[1], ամուսնու սպանություն[1], ընտանեկան կոնֆլիկտ[1], upward social mobility?[1] և Պատրիցիա Ռեջանի[1]
Թվականնոյեմբերի 25, 2021[2] և դեկտեմբերի 2, 2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիդլի Սքոթ
ՊրոդյուսերՌիդլի Սքոթ, Ջիանինա Ֆասիո, Քևին Ջ. Ուոլշ և Մարկ Հաֆամ
Սցենարի հեղինակԲեքի Ջոնսթոն և Roberto Bentivegna?
ԴերակատարներԼեդի Գագա, Ալ Պաչինո, Ադամ Դրայվեր, Ջարեդ Լետո, Ջեք Հյուսթոն, Ռիվ Քարնի, Ջերեմի Այրոնս, Կամիլ Կոտին, Լուկա Չիկովանի, Մադալինա Գենեա, Սալմա Հայեկ, Մեհդի Նեբու և Միլոդ Մուրադ Բենամարա
ՕպերատորԴարիուշ Վոլսկի
ԵրաժշտությունԳարի Գրեգսոն-Ուիլյամս
ՄոնտաժՔլեր Սիմփսոն
Պատմվածքի վայրՄիլան[1], Նյու Յորք[1] և Սանկտ Մորից[1]
Նկարահանման վայրԿոմո, Միլան, Լոս Անջելես, Տրեմեցցինա և Վիլլա դել Բալբիանո
ԿինոընկերությունBron Studios
Տևողություն157 րոպե
 House of Gucci (2021 firm) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմի սցենարի համար գեղարվեստական հիմք է հանդիսացել Սարա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը։ Սպանությունների, խենթության, գլամուրի և ագահության սենսացիոն պատմությունը» գիրքը։ Կենտրոնական իրադարձությունը հանդիսանում է Մաուրիցիո Գուչիի սպանությունը, որը տեղի է ունեցել 1995 թվականին։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

Նախագծի վերաբերյալ աշխատանքների մասին հայտնի է դարձել 2006 թվականին, երբ Ռիդլի Սքոթը նշանակվել է ֆիլմի ռեժիսոր, որի սցենարիստը եղել է Անդրեա Բերլոֆըа[3]: Այդ ժամանակ էլ հայտնվել է ոչ պաշտոնական տեղեկություն այն մասին, որ Անջելինա Ջոլին և Լեոնարդո Դի Կապրիոն պետք է կատարեն համապատասխանաբար Պատրիցիա Ռեջանիի և Մաուրիցիո Գուչիի դերերը[4]։ 2012 թվականի փետրվարին Սքոթ Ջորդանի դուստրը փոխարինել է նրան ռեժիսորի պաշտոնում և սկսել է բանակցություններ վարել Պենելոպե Կրուսի հետ, որպեսզի վերջինս կատարի Ռեջանիի դերը[5]։ 2016 թվականի նոյեմբերին Վոնգ Կար Վայը դարձել է ռեժիսոր, Չարլզ Ռենդալֆը՝ սցենարի համահեղինակ, իսկ Մարգո Ռոբբին ստացել է Ռեջանիի դերը[6]։ Վերջապես 2019 թվականի նոյեմբերին Ռիդլի Սքոթը նորից նշանակվում է որպես ռեժիսոր։ Ռոբերտո Բենտիվենյան գրել է սցենարը, իսկ Ռեջանիի դերը ստացել է Լեդի Գագան[7]։

2020 թվականի ապրիլին Metro-Goldwyn-Mayer ընկերությունը ստացել է ֆիլմի ցուցադրման իրավունքը[8]։ Նույն թվականի օգոստոսին սկսվել են նախագծում նկարահանվելու համար բանակցություններ Ադամ Դրայվերի, Ջարեդ Լետոյի, Ալ Պաչինոյի, Ռոբերտ Դե Նիրոյի, Ջեք Հյուսթոնի և Ռիվ Քարնիի հետ[9]։ Դրայվերը, Լետոն, Պաչինոն և Դե Նիրոն հաստատվել են հոկտեմբերին[10], Հյուսթոնը և Քարնին՝ դեկտեմբերին, նույն թվականին դերասանական կազմին է միացել Ջերեմի Այրոնսը[11][12]։ Դարիուշ Վոլսկին նույն ամսում հայտարարել է, որ հանդես է գալու որպես օպերատոր[13]։ 2021 թվականի հունվարին դերասանական կազմին է միացել Քամիլ Քոթենը[14]։

Նկարահանումները սկսվել են 2021 թվականի փետրվարին Հռոմում[15][16].

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուչիի տունը» հոդվածին։