Ռիվ Քարնի (անգլ.՝ Reeve Carney, ապրիլի 18, 1983(1983-04-18)[1], West Village, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգիչ, դերասան, երգերի հեղինակ։ Հայտնի է Պիտեր Պարկերի և Սարդ-մարդու դերով «Spider-Man: Turn Off» բրոդվեյյան մյուզիքլում։ Carney ռոք խմբում վոկալիստ է։

Ռիվ Քարնի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունReeve Carney
Ծնվել էապրիլի 18, 1983 (41 տարեկան)
Վեսթ Վիլիջ, Մանհեթեն, Նյու Յորք
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերԻնդի ռոք, բլյուզ-ռոք, ալտերնատիվ ռոք
ՄասնագիտությունԵրգիչ, դերասան
ԳործիքներԿիթառ
Գործունեություն1999 - այժմ
ԼեյբլInterscope Records (2004 - այժմ)
ԿրթությունAlexander Hamilton High School?, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
ԿապվածԼանա Դել Ռեյ, Ջիմմի Նեկկո, Թեյլոր Սվիֆթ
Կայքreevecarneymusic.com
 Reeve Carney Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռիվ Քարնին ծնվել (ապրիլի 18, 1983 թվական) և մեծացել է Վեսթ Վիլիջում[2]։ Նրա հորեղբայրը՝ Արթ Քարնին, ով այժմ կենդանի չէ, հայտնի դերասան է եղել։

Ռիվը սովորել է Alexander Hamilton High School-ում, Լոս Անջելեսում իր եղբայր Զեյնի հետ։ Այնտեղ նա սովորել է իր ապագա խմբի գործընկերների հետ միասին[3]։ Դպրոցից հետո ընդունվել է Thornton School of Music University of Southern California, որտեղ սովորել է ջազային կիթառի դասարանում[4]։

Կարիերա խմբագրել

15 տարեկանում Քարնին կիթառ էր նվագում Լոս Անջելեսի B.B King’s գիշերային ակումբում[5]։

Ռիվը խումբ ունի՝ «Carney» անվանումով։ Խմբի մեջ են մտնում Զեյնը, Ջոնը, Էյդենը և ինքը։ Իր դեբյուտային ալբոմը՝ «Mr. Green Volume 1» թողարկվել է 2010 թվականի մայիսին։

Խաղացել է Սարդ-մարդու դերը բրոդվեյյան մյուզիքլում, որի նկարահանումները սկսվել են 2011 թվականի նոյեմբերին։ 2012 թվականից նա ապրում է Մանհեթենում։

Նկարահանվել է նաև Թեյլոր Սվիֆթի «I Knew You Were Trouble» տեսահոլովակում` որպես նրա սիրեցյալ[6]։

Վերջերս պարզ է դարձել, որ նա ստացել է լեգենդար ռոքեր Ջեֆֆ Բաքլիի դերը լայնաֆորմատ կենսագրական ֆիլմում։

Խաղում է Դորիան Գրեյի դերը «Սարսափելի հեքիաթներ» հեռուստասերիալում։

Անձնական կյանք խմբագրել

2011 թվականի վերջից 2013-ի կեսը հարաբերություններ է ունեցել դերասանուհի Էշլի Գրինի հետ, ներկայումս հանդիպում է «The Veronicas» խմբի մենակատար Լիզա Օրիգլիասսոյի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Ֆիլմի անվանումը Դեր
1994 Dave’s World Extra
1994 Pom Poko Տարբեր ձայներ
1999 Snow Falling on Cedars Young Ishmael Chambers/ Երիտասարդ Իզմայիլ Չամբերս
2004 Father of the Pride Ձայն
2009 Spread Lead Singer/Մենակատար
2010 The Tempest Ֆերդինանդ
2011 Jump Start Live Տարբեր ձայներ
2012 I Knew You Were Trouble. Music Video նախկին ընկեր
2014 Penny Dreadful/Սարսափելի հեքիաթներ Դորիան Գրեյ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Broadway Database — 2000.
  2. «THE LEADING MEN: Spider-Man’s Reeve Carney and Patrick Page, Plus Rain’s Fab Four» playbill.com
  3. Lindell, Karen (2011 թ․ օգոստոս). «Spider-Man's Reeve Carney talks about Bono, Edge and his band». @U2. @U2. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին. «Education: Hamilton Academy of Music, Los Angeles, CA»(չաշխատող հղում)
  4. Lindell, Karen (2011 թ․ օգոստոս). «Spider-Man's Reeve Carney talks about Bono, Edge and his band». @U2. @U2. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին. «Education: USC's Thornton School of Music; "I majored in studio jazz guitar"»(չաշխատող հղում)
  5. «Reeve Carney on the Pressure and Pleasure of Starring in Spider-Man», broadway.com, December 16, 2010, he also starred in Taylor Swift’s music video «I knew you were trouble»
  6. VIDEO: Taylor Swift Debuts New Music Video, 'I Knew You Were Trouble' Feat. Reeve Carney

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիվ Քարնի» հոդվածին։