Գուննար Մյուրդալ
Գուննար Մյուրդալ (շվեդ.՝ Gunnar Myrdal դեկտեմբերի 6, 1898[1][2][3][…], Skattunge Parish, Շվեդիա[2][4] - մայիսի 17, 1987[1][2][3][…], Դանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][4]), շվեդ ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ փողի տեսության և տնտեսական տատանումների վերաբերյալ աշխատությունների և տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ երևույթների փոխկախվածությունների վերլուծությունների համար (1974)։ Ալվա Մյուրդալի ամուսինն է, Յան Մյուրդալի հայրը։
Կենսագրություն
խմբագրել1923 թվականին ավարտել է Ստոկհոլմի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Համալսարանում սովորելուն զուգահեռ Մյուրդալը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, բայց նրան գրավել է տնտեսագիտությունը։ 1927 թվականին ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Մյուրդալի ատենախոսության թեման էր «Գնագոյացումը տնտեսական փոփոխությունների պայմաններում», որի ղեկավարն էր Գուստավ Կասելը։ Նույն թվականին նրան շնորհվում է դոցենտի կոչում՝ քաղաքական տնտեսագիտություն մասնագիտությամբ։ Այնուհետև ուսումը շարունակում է Անգլիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։
Նրա վաղ աշխատությունը՝ «Քաղաքական բաղադրիչը տնտեսագիտության տեսության զարգացման մեջ», լույս է տեսել 1929 թվականին։ Ռոկֆելլերի մրցանակի շրջանակներում նա սովորել է ԱՄՆ-ում՝ 1929-1930 թվականներին։ Նրա «Դրամական հավասարակշռություն» գիրքը լույս է տեսել շվեդերեն (1931), գերմաներեն (1933), անգլերեն (1939)։
1930-ին Մյուրդալը տեղափոխվել է Ժնև, որտեղ 1930-1931 թվականներին դասավանդել է Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, բայց մեկ տարի անց վերադարձել է Ստոկհոլմ։ 15 տարի՝ 1933-1945 թվականներին, նա դասավանդել է տնտեսագիտություն Ստոկհոլմի համալսարանում։ Նա ընկերանում է Բերտիլ Օլինի հետ, ով 1929-1965 թվականներին այնտեղ զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն։
1938 թվականին Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան պատվիրեց Մյուրդալին ղեկավարել Ամերիկայի սևամորթ բնակչության վիճակի վերաբերյալ ուսումնասիրությունները։ Այս ուսումնասիրությունների արդյունքները տեղ գտան նրա «Ամերիկյան դիլեմա» (1944) գրքում, որը Մյուրդալին միջազգային ճանաչում բերեց։
1945-1947 թվականներին Մյուրդալը զբաղեցրել է Շվեդիայի առևտրի նախարարի պաշտոն։ 1947-1957 թվականներին աշխատել է որպես ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գլխավոր քարտուղար։
1960-1967 թվականներին Ստոկհոլմի համալսարանում համաշխարհային տնտեսագիտության պրոֆեսոր էր։
Նա Ստոկհոլմի համալսարանի խաղաղության հարցերով հետազոտությունների ինստիտուտի համահիմնադիր և նախագահ էր և դեմ էր հանդես գալիս Վիետնամի պատերազմին։
1974 թվականին Ֆրիդրիխ ֆոն Հայեկի հետ միասին արժանացել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի՝ «փողի և տնտեսական տատանումների տեսության վերաբերյալ նորարական աշխատանքների, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ երևույթների փոխկախվածությունների վերլուծության համար»։ Մյուրդալը և Հայեկը տարբեր հարցերի շուրջ հակադարձ քաղաքական և տնտեսական հայացքներ ունեին, մասնավորապես, Մյուրդալը սոցիալիստ էր, իսկ Հայեկը՝ լիբերալ։
Նա Ամերիկայի Արվեստների և Գիտությունների Ակադեմիայի (1958), Բրիտանական Ակադեմիայի (1974) և Շվեդական Գիտությունների Թագավորական Ակադեմիայի անդամ էր, եվրոպական և ամերիկյան համալսարաններից շնորհվել է ավելի քան երեսուն պատվավոր աստիճան[1]։
Նա մահացել է Ստոկհոլմում մայիսի 17-ին 1987 թվականին։
Ընտանիք
խմբագրելԿինը՝ Ալվա Մյուրդալը, դիվանագետ է, քաղաքագետ և գրող, խաղաղության Նոբելյան մրցանակակիր (1982), որդին՝ Յան Մյուրդալը (ծն․ 1927), հայտնի գրող է և լրագրող, դուստրերը՝ Սիսելա Մյուրդալ-Բոկը՝ փիլիսոփա, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, իսկ Կայ Ֆելստերը՝ սոցիոլոգ։г.
Ներդրում գիտության մեջ
խմբագրելՄյուրդալը շեշտում է, որ գործազուրկների մեծ մասը պատրաստ չէ աշխատել ժամանակակից արդյունաբերական ճյուղերում և այդպիսով չի կազմում երկրի աշխատանքային ռեսուրսների մաս չի կազմում։ Նա գտնում էր, որ տնտեսության թերզարգացման հիմնական պատճառը ոչ թե կապիտալի պակասն է, այլ այդ աշխատանքային ռեսուրսների թերօգտագործումը։ Անհատները՝ թերսնվածության, վատ առողջության, ցածր կենսամակարդակի և աշխատանքային անբավարար պայմանների պատճառով, հետաքրքրված չեն իրենց աշխատանքով, վատ և քիչ են աշխատում, ֆիզիկական աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը արհամարհական է։
Ըստ Մյուրդալի՝ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է նվազեցնել անհավասարությունը, փոխել աշխատուժի ծախսերի փոխհատուցման համակարգը։ Առաջին հերթին, եկամուտների աճի հետ մեկտեղ, աշխատուժի աշխատունակությունն ու արդյունավետությունը պետք է աճեն։ Կարևորը ոչ թե կապիտալի շահութաբերության նորման է, այլ աշխատանքի արտադրողականության խթանումը, որն ընդհանուր առմամբ կհանգեցնի տնտեսական զարգացման մակարդակի բարձրացմանը, հասարակության բոլոր անդամներ հիմնական կարիքների բավարարման աստիճանի բարձրացմանը։ Որպես գերակայություն պետք է սահմանվի տնտեսական աճը, որի արդյունքում բնակչության մեծամասնության կյանքի մակարդակի բարելավվում է, հակառակ դեպքում տնտեսական աճը գերակայությունը կորցնում է[16]։
Նա շուրջ տաս տարի ուսումնասիրել է Ասիայում աղքատության հարցերը, որոնց արդյունքները ամփոփված են նրա գլխավոր աշխատություններից մեկում՝ 1968 թվականի «Ասիական դրամա․ ազգերի աղքատության հետազոտություն» գրքում։ Գրքի հիմնական ուղերձն այն է, որ Հարավարևելյան Ասիայի արագ զարգացումը հնարավոր է միայն բնակչության թվաքանակի աճը վերահսկելու, գյուղատնտեսական նշանակության հողերը ավելի մեծ քանակությամբ մարդկանց միջև բաշխելու, առողջապահության և կրթության ոլորտներում ներդրումները ավելացնելու միջոցով[17]։
Մրցանակներ
խմբագրելԳիտության մեջ ունեցած նվաճումների համար նա բազմիցս պարգևատրվել է՝
- 1970 թվական՝ Գերմանիայի Դաշնային կառավարության կողմից Ալվա Միրդալի հետ համատեղ ստացել է միջազգային խաղաղության մրցանակ
- 1974 թվական՝ Ֆրենկ Սեյդմանի մրցանակ
- 1974 թվական՝ տնտեսագիտության Նոբելյան մրցանակ
- 1975 թվական՝ Բրոնիսլավ Մալինովսկու անվան մրցանակ
Աշխատություններ
խմբագրել- Միջազգային էկոնոմիկա․ պրոբլեմներ և հեռանկարներ (1956)
- Ասիական դրամա․ ժողովուրդների աղքատության ուսումնասիրությունը (1968)
- Հոսանքին հակառակ․ տնտեսագիտության քննադատական ուրվագծեր (1973)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 K Gunnar Myrdal (շվեդերեն) — 1917.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Two-Chamber Parliament 1867–1970. — 1985. — Vol. 5. — P. 77.
- ↑ http://norrabegravningsplatsen.se/kandisarna/ — norrabegravningsplatsen.se.
- ↑ https://www.svenskagravar.se/gravsatt/6a41b3d7-870b-4400-a2e4-39cff3cb154e — Svenskagravar.se.
- ↑ 7,0 7,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ 8,0 8,1 CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Walter A. Jackson, Gunnar Myrdal and America's Conscience: Social Engineering and Racial Liberalism, 1938–1987, UNC Press Books, 1994, p. 62.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/economic-sciences/laureates/1974/
- ↑ https://www.kva.se/pristagare/gunnar-myrdal/
- ↑ https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1970-1979/alva-und-gunnar-myrdal
- ↑ https://www.spssi.org/index.cfm?fuseaction=page.viewpage&pageid=1144
- ↑ informations diverses (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1950. — P. 11. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ Нуреев Р. М. Экономика развития: модели становления рыночной экономики. — М.: Норма. — 2008. — С. 71-75. — ISBN 978-5-468-00159-2
- ↑ ACSES (19.11.2021). «Հայեկ և Մյուրդալ․ ինչի համար լիբերալը և սոցիալիստը նույն տարում արժանացան Նոբելյան մրցանակի». Վերցված է 22.11.2021-ին.
Աղբյուրներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Блауг М. Мюрдаль, Гюннар // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 210-214. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3
- Карлсон А. Шведский эксперимент в демографической политике։ Гуннар и Альва Мюрдали и межвоенный кризис народонаселения / пер. с англ. — М.։ ИРИСЭН, Мысль, 2009. — 312 с. — Серия «Социология». — ISBN 978-5-91066-030-8, ISBN 978-5-244-01120-3.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուննար Մյուրդալ» հոդվածին։ |