Գումարիա (ռուսերեն՝ Гумария), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, Աբխազիայի սահմանի մոտ՝ Փսոու գետի աջ ափին։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից 8 կմ հյուսիս-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 30 կմ հարավ-արևելք, Նիժնայա Շիլովկա գյուղի հարևանությամբ։

Գյուղ
Գումարիա
ռուս.՝ Гумария
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 8622
Փոստային դասիչ354394
Գումարիա (Ռուսաստան)##
Գումարիա (Ռուսաստան)
Գումարիա (Կրասնոդարի երկրամաս)##
Գումարիա (Կրասնոդարի երկրամաս)

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Գյուղում բնակվում են հայեր և ռուսներ, ովքեր զբաղվում են ծխախոտի և թեյի մշակությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ տարրական դպրոց և թռչնաբուծական ֆաբրիկա։

Հին բնակատեղի է։ Ներկայիս գյուղը հիմնադրել են Սամսունից գաղթած հայերը՝ 1899 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 248