Գուլնազար Կելդի

տաջիկ բանաստեղծ

Գուլնազար Կելդի (Գուլնազար Կելդիև, տաջ.՝ Гулназар Келдӣ / گل‌نظر کلدی / Gulnazar Keldi, սեպտեմբերի 20, 1945(1945-09-20), Դարդար, Ayni District, Q4476477?, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 13, 2020(2020-08-13)[1], Դուշանբե, Տաջիկստան), տաջիկ բանաստեղծ, լրագրող։ Տաջիկստանի ժողովրդական բանաստեղծ։ ԽՍՀՄ և Տաջիկստանի գրողների միության անդամ, Տաջիկստանի լրագրողների միության անդամ։ Հայտնի որպես Տաջիկստանի Ազգային հիմնի բառերի հեղինակ (Ռուդաքիի անվան պետական մրցանակ, 1995 թ.): Մի շարք ազգային մրցանակների դափնեկիր։ Տաջիկստանի ազգային մեջլիսի պատգամավոր։

Գուլնազար Կելդի
տաջ.՝ Гулназар Келдӣ / گل‌نظر کلدی / Gulnazar Keldi
Ծնվել էսեպտեմբերի 20, 1945(1945-09-20)
ԾննդավայրԴարդար, Ayni District, Q4476477?, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 13, 2020(2020-08-13)[1] (74 տարեկան)
Վախճանի վայրԴուշանբե, Տաջիկստան
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող և գրող
Լեզուտաջիկերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Տաջիկստան
ԿրթությունՏաջիկստանի ազգային համալսարան (1966)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Տաջիկստանի գրողների միություն
Պարգևներ
 Gulnazar Keldi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գուլնազար Կելդին ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 20-ին Տաջիկական ԽՍՀ Լենինգրադի մարզի (այժմ՝ Սոգդիյան մարզ) Ֆալգարսկի շրջանի (այժմ՝ Այնիյան շրջանի) Դարդար լեռնային գյուղում[2][3], Կելդի Միրզոևի (ծնվ. 1906 թ.) և Լոլա Միրզոևայի (ծնվ. 1906 թ.) ընտանիքում։

1966 թվականին ավարտել է Տաջիկստանի պետական համալսարանի գրականության և լեզվի ֆակուլտետը։ Ավարտելուց անմիջապես հետո սկսել է աշխատել որպես թղթակից, իսկ ավելի ուշ`որպես «Комсомоли Тоджикистон» (Տաջիկստանի Կոմերիտմիություն) երիտասարդական թերթի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1968 թվականին Կելդիևը դարձել է Տաջիկստանի ԽՍՀ ժուռնալիստների միության անդամ։ 1973 թվականին զբաղեցրել է «Садои шарк» («Արևմուտքի ձայն») գրական ամսագրի տեղակալի պաշտոնը։ 1975-1977 թթ. Աֆղանստանում եղել է խորհրդային մասնագետների թարգմանիչ։ 1977 թվականին վերադարձել է «Садои шарк» գրական ամսագիր, մինչև 1991 թվական եղել է ամսագրի ղեկավար։

1991 թվականից հանդիսանում է «Адабиёт ва санъат» («Գրականություն և արվեստ») շաբաթաթերթի գլխավոր խմբագիր[4]։ Լրագրողի աշխատանքին զուգահեռ գրում է բանաստեղծություններ։ Նրա առաջին հրատարակած ստեղծագործությունը տաջիկերեն բանաստեղծությունների ժողովածուն էր՝ «Расми сарбози» («Ինքնասպանություն»), հրատարակվել է 1969 թվականին, որին հաջորդել են «Дастархон» (1972), «Нардбон» (1975), «Агба» (1978), «Пахно» (1981), «Лангар» (1983), «Пай дарё» (1985), «Чашми нигин» (1988), «Табхола» (1992) բանաստեղծական ժողովածուները, ռուսերեն՝ «Ուլուգբեկի աստղը» (1981 թ.) և «Անմիտ աղբյուր» (1986) ժողովածուները, որոնք լույս են տեսել «Խորհրդային գրող» հրատարակչության կողմից, ինչպես նաև «Թթենու ստվեր» (1989), հրատարակված Դուշանբեում։ 1988 թվականին Դուշանբեում լույս է տեսել պարսկական գրաֆիկայի բանաստեղծությունների ժողովածուն`«Тахти Рустам»: 1973 թվականին Գուլնազար Կելդին դարձել է ԽՍՀՄ և Տաջիկստանի գրողների միության անդամ։ Կելդիևը տաջիկերեն է թարգմանել Մարինա Ցվետաևայի, Ռիմմա Կոկկովայի, Միխայիլ Սվետլովի, Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Նիկոլայ Գումիլյովի, ինչպես նաև Միխայիլ Լերմոնտովի բանաստեղծությունները և պոեմները։ Տաջիկստանում անցկացված երկարատև մրցույթի արդյունքում Կելդիևը դարձել է Տաջիկստանի պետական օրհներգի (1994 թ.) բառերի հեղինակը։ Հանդիսանում է նաև աշխարհի տաջիկների օրհներգի հեղինակ (1996)։ Բանաստեղծի ստեղծագործության բազմակողմանի հաստատումը նրա ստեղծած երկու պիեսներն են, առաջինը՝ «Мансури Халладж», որը պատմում է մի մարդու մասին, ով 10-րդ դարում դուրս եկավ հրապարակ և ասաց. «Ես եմ Աստվածը» և դաժանորեն սպանվեց։ Երկրորդը`«Итот Газзали», նվիրված է հայտնի հոգևորական գիտնականին, որը հաղթել է Օմար Խայամին, Ալ-Ֆարաբիին, Նիզամուլկային[5]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • "Расми сарбозӣ" (1969)
  • "Дастархон" (1972)
  • "Нордбон" (1975)
  • "Ағба" (1978)
  • "Паҳно" (1981)
  • "Лангар" (1983)
  • "Пайи дарё" (1985)
  • "Чашми нигин" (1988)
  • "Табхола" (1992)
  • “Туву хубиву раъноӣ”

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Տաջիկստանի «Լենինյան կոմերիտմիության» մրցանակ (1985 թ.)
  • Թուրսուն-Զադեի անվան մրցանակ (1991 թ.)
  • Ռուդաքիի անվան պետական մրցանակ օրհներգի բառերի ստեղծման համար (1994 թ.)
  • Տաջիկստանի ժողովրդական բանաստեղծ (1995 թ.)

Գրականություն խմբագրել

  • Տաջիկական գրականության անթոլոգիա։ Երևան։ ՀԳՄ հրատարակություն։ 2009։ ISBN 978-9939-58-036-4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://asiaplustj.info/ru/node/286048
  2. Sobir, Bozor (1996). "Three Tajik Poets". World Literature Today. 70.
  3. Soviet Literature. Foreign Languages Publishing House. 1981. p. 188. Retrieved 27 May 2013.
  4. Eastern Europe, Russia and Central Asia 2004. Europa Publications. 2003. p. 460. ISBN 978-1-85743-187-2.
  5. Шоирони Тоҷикистон / Душанбе / 1999
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուլնազար Կելդի» հոդվածին։