Գոռնոյե Լոո

գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում

Գոռնոյե Լոո ( ռուսերեն՝ Горное Лоо), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում, շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 60 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից` 17 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Սև ծովից 2 կմ հեռավորության և ծովի մակարդակից 25 մ բարձրության վրա։

Գյուղ
Գոռնոյե Լոո
ռուս.՝ Горное Лоо
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանԼազարևսկի շրջան
Հիմնադրված է1885 թ.
ԲԾՄ25 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն3322 մարդ (2010)
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 8622
Փոստային դասիչ354208
ՍՎՏԲՀԴ03 426 922 006
Գոռնոյե Լոո (Ռուսաստան)##
Գոռնոյե Լոո (Ռուսաստան)
Գոռնոյե Լոո (Կրասնոդարի երկրամաս)##
Գոռնոյե Լոո (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

2002 թվականին գյուղն ուներ 3116 բնակիչ, որից 63,1% - հայեր, 31% - ռուսներ, 2,9% - ուկրաինացիներ, ինչպես նաև թաթարներ, գերմանացիներ, վրացիներ, բելառուսներ, ադըղեներ, հույներ և աբխազներ[1]։ 2010 թվականին գյուղում ապրում էր 3322 մարդ, կրկին մեծամասնությունը` հայեր։

Բնակիչներն զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղն ունի ութամյա դպրոց, ակումբ և բուժկայան։

Պատմությունը խմբագրել

Գյուղը հիմնադրել են Չարշամբայից և Տրապիզոնից գաղթած հայերը` 1885 թվականին։ Գյուղի № 87 դպրոցը հիմնադրվել է 1904 թվականին։

1995 թվականին, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գյուղի 57 զոհված բնակիչների հիշատակը հավերժացնելու համար, կառուցվել է հուշարձան, որտեղ փորագրված են նրանց անունները։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 160