Գոս, Դաման և Դիու, վարչական միավոր, միութենական տերիտորիա Հնդկաստանում (Հնդստան թերակղզու արևմտյան ափին) 1961 թվականի դեկտեմբերի 19-ից 1987 թվականի մայիսի 30-ը։ Տարածքը կազմել է 3,7 հազար կմ2, բնակչությունը 1967 թվականին կազմել է 668 հազար, գլխավոր քաղաքը եղել է Փանաջին։

Գոա, Դաման և Դիու
Goa, Damão e Diu
IN-GDD.svg
ԿարգավիճակՀնդկաստանի միութենական տերիտորիա
Մտնում էՀնդկաստան
ՄայրաքաղաքՓանաջի
Հիմնադրված էդեկտեմբերի 19, 1961 թ.

Բաղկացած է եղել ներկայիս Գոա նահանգից և Գուջարաթի ափին գտնվող Դաման և Դիու ափամերձ երկու փոքր անկլավներից։

Տնտեսության հիմքը համարվել է հողագործություն (բրինձ, շաքարեղեգ, կոկոսյան արմավենի, մանգո, բանան), ինչպես նաև ձկնաբուծությունը։ Գլխավոր նավահանգիստը Մարմագան քաղաքն էր։

16-րդ դարի կեսերից սկսած Գոսն, Դամանը և Դիուն պորտուգալական գաղութ էին։ Պորտուգալական տիրապետությունը դուրս է մղվել 1961-1962 թվականներին։

1987 թվականին Գոային շնորհվեց նահանգի կարգավիճակ, իսկ Դամանը և Դիուն դարձան առանձին շրջան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 141 CC-BY-SA-icon-80x15.png