Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբ
Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբ, հիմնադրվել է 1986 թվականին Լենինականում, գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ջեմմա Քաղցրիկյանն է[1], տնօրենը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը[2]։ Նվագախմբի խորհրդատուն կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանն էր, տնօրենը՝ Մ. Բաբոյանը (1986-1994), գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը՝ Ջ. Խաչատրյանը (1986-2001)։
Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբ | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | ժողովրդական, աշուղական |
Գործունեություն | 1986 թվականից |
Նվագախմբում ընդգրկված են քանոն, քամանչա, թառ, ուդ, դհոլ, շվի, դուդուկ, զուռնա, բլուլ, պկու։ Նվագացանկում ընդգրկված են հայկական ժողովրդական, հայրենասիրական և աշուղական երգեր։ Մասնակցել է «Պահպանենք մեր մշակույթը», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական II, III, աշուղական արվեստի կովկասյան, «Եղեգան փող» ժողովրդական, գուսանական երգարվեստի համահայկական, բանահյուսական (1994, Բաղդադ), ժողովրդական ստեղծագործության «Ընկերակցություն» (ք. Ազով, Ռուսաստան) միջազգային փառատոներին։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխություն.
- «Տարվա լավագույն նվագախումբ» մրցանակ,
- «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակ (Խաչատուր Ավետիսյանի «Քեզ եմ հիշում» ալբոմի համար, 2018)[3],
- ՀՀ մշակույթի նախարարության «Կոմիտաս» մեդալ (2012),
- Գյումրիի քաղաքապետարանի «Գյումրիի զինանշան» հուշանվեր (2012),
- ՀԵԸ «Կոմիտաս» հուշամեդալ (2012)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Գյումրու ժող. գործիքների պետական նվագախի էջը Յութուբում
- Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ - Հին ֆայտոն
- Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ - Գյումրու աղջիկ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |