Մուրադ Մալխասյան

հայ ժողովրդական երգիչ

Մուրադ Մալխասյան, (1956[1] - օգոստոսի 23, 2022(2022-08-23)[2], Գյումրի, Հայաստան), ժողովրդական երգիչ, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2006)[3]։

Մուրադ Մալխասյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1956[1]
Երկիր Հայաստան
Մահացել էօգոստոսի 23, 2022(2022-08-23)[2]
Գյումրի, Հայաստան
Ժանրերժողովրդական
ՄասնագիտությունԺողովրդական երգիչ
Գործունեություն1990–2022

Ստեղծագործական կյանք խմբագրել

Աշխատանքը սկսել է Ախուրյանի շրջանի մշակույթի բաժնում։ 1990 թվականից  ստանձնել է Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրինությունը, միաժամանակ նվագախմբի մենակատար-երգիչ է։ Շրջագայություններով՝ նվագախմբի հետ, և առանձին, հանդես է եկել աշխարհի տարբեր  երկրներում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կիպրոսում, Ռուսաստանի Դաշնությունում, Հունաստանում, Իրանում[4], Ավստրալիայում[3]։

2006 թվականին Մուրադ Մալխասյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում[4]։

Մահացել է 2022 թվականի օգոստոսի 23-ին Գյումրիում[5]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Պապերիս կորցրած հողերը հետ ենք վերցնելու, քիչ մնաց». ժողովրդական երգիչ Մուրադ Մալխասյան
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը
  3. 3,0 3,1 «Մուրադ Մալխասյան.«Սփյուռքահայերը նման հանդիպումների միջոցով փարատում են իրենց կարոտը»». Hayern Aysor (ամհարերեն). 2015 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 23-ին.
  4. 4,0 4,1 One, Studio. «Հայկական ժողովրդական երգն իմ տարերքն է - - df.am». DeFacto (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 23-ին.
  5. Մահացել է ՀՀ ժողովրդական երգիչ Մուրադ Մալխասյանը
  6. «ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով». shabat.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 23-ին.