Գյումյուշհանե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյումուշհանե (այլ կիրառումներ)
Գյումուշհանե, քաղաք, Թուրքիայի Գյումուշհանե գավառի կենտրոնն է։
Քաղաք | ||
---|---|---|
Գյումյուշհանե | ||
թուրք.՝ Gümüşhane | ||
Երկիր | ![]() | |
Գավառ | Գյումուշհանե | |
ԲԾՄ | 1227 մետր | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Բնակչություն | 57 269 մարդ (2018) | |
Ազգային կազմ | թուրքեր, հայեր, քրդեր | |
Տեղաբնականուն | գյումուշխանցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 29100 | |
Պաշտոնական կայք | gumushane.bel.tr(թուրքերեն) | |
| ||
ՏեղադրությունԽմբագրել
Գտնվում է Սև ծովի ավազանին պատկանող Խորշատ գետի հովտում։ Շրջապատում են զառիվեր կողերով ապառաժներ։ Գտնվում է Երզնկա քաղաքից հյուսիս-արևմուտք։ Էրզրում-Տրապիզոն ճանապարհի աջ կողմում։
Ռեսուրսներ և կլիմայական պայմաններԽմբագրել
Բուն քաղաքը զուրկ է բուսականությունից, բայց նրան շրջապատում են գեղեցիկ և ընդարձակ այգիները։ Գյումուշհանեն հայտնի է իր տանձով և խնձորով։ Ջրառատ է, բարենպաստ կլիմայական պայմաններով։ Քաղաքից հարավ կա մի փոքրիկ լճակ։ Հնուց ի վեր հայտնի է եղել իր հանքավայրերով։ Հանքավայրերը հարուստ են արծաթով, վերջերս հայտանբերվել են նաև ոսկի, երկաթ, քարածուխ, կապար և պղինձ։
ՊատմությունԽմբագրել
Հնում քաղաքը մտնում էր Փոքր Հայքի մեջ, սկզբում Առաջին Հայքի մեջ, ապա Հուստինյանուս I կայսրի վարչական փոփոխությունների պատճառով Երկրորդ Հայքի մեջ։ XVII դարից այն Տրապիզոն նահանգի Գյումուշհանե գավառի կենտրոնն է։
ԲնակչությունԽմբագրել
Տարի | 1872 | 1892 |
---|---|---|
Բնակիչ | 990 տուն | 8000 մարդ - 2500 հայ |