Գլինկա (գյուղ, Գլինկովսկի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գլինկա (այլ կիրառումներ)
Գլինկա (ռուս.՝ Глинка), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Գլինկովսկի շրջանի կազմում։
Գյուղ | |||
---|---|---|---|
Գլինկա | |||
ռուս.՝ Глинка | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Երկրամաս | Սմոլենսկի մարզ | ||
Շրջան | Գլինկովսկի շրջան | ||
Համայնք | Q4139811? և Սմոլենսկի մարզ | ||
Հիմնադրված է | 1898 թ. | ||
Առաջին հիշատակում | 1898 | ||
Մակերես | 6,2 կմ² | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 2000 մարդ (2009) | ||
Խտություն | 340,48 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 48165 | ||
Փոստային դասիչ | 216320 | ||
Ավտոմոբիլային կոդ | 67 | ||
ՍՎՏԲՀԴ | 66209811001 | ||
Պաշտոնական կայք | admin.smolensk.ru/~glinka/ | ||
|
Գտնվում է շրջանի կենտրոնական մասում՝ Սմոլենսկից 60 կիլոմետր հարավ-արևելք, երկաթուղային կայարան Սմոլենսկ - Սուխինիչի գծի վրա։
Պատմություն
խմբագրելԳյուղը կազմավորվել է Բոգոյավլենսկո-Սմոլենսկ երկաթուղու Սովկինո երկաթուղային կայարանի մոտ 1898 թվականին։ 1907 թվականին այն ստացել է իր ժամանակակից անվանումը՝ ի պատիվ Մ. Ի. Գլինկայի՝ նրա մահվան 50-ամյակի կապակցությամբ (Գլինկան ծնվել է մոտակայքում՝ Ելնինսկի շրջանի Նովոսպասսկոյե գյուղում)։ Մինչև 1929 թվականը Գլինկա գյուղը մտել է Սմոլենսկի նահանգի Ելնինսկի շրջանի մեջ, 1922 թվականից եղել է Վյազեմսկի շրջանի կազմում։ 1929-1961 թվականներին և 1980 թվականից Գլինկովսկի շրջանի կենտրոնն է։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Գլինկովսկի շրջանի տարածքում ծանր մարտեր են ընթացել։ Նացիստները սահմանել են ամենադաժան օկուպացիոն ռեժիմը։ Գլինկովսկի շրջանի տարածքում այրվել է մոտ 70 գյուղ։
Հետպատերազմյան 10 տարիներին կառուցվել է շրջկենտրոն, հիվանդանոց, մանկապարտեզ, դպրոց։ 1961-1980 թվականներին եղել է Ելնինսկի շրջանի Գլինկովսկի գյուղական խորհրդի կենտրոնը։
Մինչև 2005 թվականը ունեցել է գյուղի կարգավիճակ[1]։
Բնակչություն
խմբագրելԲնակչությունը 1959 թվականին կազմել է 1247 մարդ, 1989 թվականին՝ 2283 մարդ, 2002 թվականին՝ 2017 մարդ, 2009 թվականին՝ 2000 մարդ։
Տնտեսություն
խմբագրել- «Գլինկովսկի շրջան» մունիցիպալ կազմավորման վարչակազմ։
- Հարկային տեսչություն, գանձապետարան, Սբերբանկի մասնաճյուղ։
- Գրանցված է 89 անհատ ձեռնարկատեր, 5 տնտեսություն, գերակշռող ոլորտները գյուղատնտեսությունն (37) և առևտուրն (36) են։ Փայտահավաք և վերամշակող ձեռնարկությունների թիվը 2007 թվականի համեմատ նվազել է 2 անգամ, իսկ 2009 թվականին ընդամենը եղել է 20 ձեռնարկություն։
Չկան խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններ։
Մշակույթ, կրթություն
խմբագրելԳյուղն ունի «Սոլնիշկո» մանկապարտեզ, միջնակարգ դպրոց։ Կա մանկական երաժշտական դպրոց, մանկական և մեծահասակների գրադարան, մանկական ստեղծագործության տուն, լույս է տեսնում իրենց սեփական թերթը՝ «Գլինկովսկի վեստնիկ»։ Այս ամենն այժմ գյուղում 2010 թվականին կառուցված մշակութային և կրթական կենտրոնի մի մասն է։
Առողջություն, բժշկություն
խմբագրելՏեսարժան վայրեր
խմբագրել- Տեղագիտական թանգարան Գլինկա գյուղում։
- Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ИЗМЕНЕНИЕ 90/2005 ОКАТО». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.