Ուլտրամանուշակագույն ճառագայթներ

Ուլտրամանուշակագույն ճառագայթում, 400-ից մինչև 10 նմ երկարության անտեսանելի էլեկտրամագնիսական ալիքներ են։

Միներալների լյումինեսցենցում ուլտրամանուշակագույն ճառագայթման ներքո

Ենթատիպեր

խմբագրել

200-10 նմ ալիքի երկարության ուլտրամանուշակագույն ճառագայթները ուժող կլանվում են բոլոր նյութերում, նույնիսկ օդի բարակ շերտում, ուստի այդ տիրույթը հետազոտվում է վակուումային պայմաններում և կոչվում է վաուուկումային կամ հեռավոր տիրույթ, իսկ 400-200 նմ երկարության տիրույթը կոչվում է մերձավոր տիրույթ։

Անվանում ալիքի երկարությունը Մեկ ֆոտոնին բաժին ընկնող էներգիան Հապավում
Մոտակա 400-300 նմ 3,10-4,13 Էվ NUV
А ուլտրամանուշակագույն ճառագայթում, երկարալիք դիապազոն 400-315 նմ 3,10—3,94 էՎ UVA
Միջին 300-200 բմ 4,13-6,20 էՎ MUV
B ուլտրամանուշակագույն ճառագայթում, միջին ալիք 315-280 նմ 3,94-4,43 էՎ UVB
Հեռու 200-122 նմ 6,20-10,2 էՎ FUV
С ուլտրամանուշակագույն ճառագայթում, կարճալիք 280-100 նմ 4,43-12,4 էՎ UVC
Էկստրեմալ 121-10 նմ 10,2-124 էՎ EUV, XUV

Ուլտրամանուշակագույն ճառագայթի սպեկտրը լինում է գծային, անընդհատ կամ շերտավոր։ Նյութերի օպտիկական հանկությունները սպեկտրի ուլտրամանուշակագույն և տեսանելի տիրույթներում զգալիորեն տարբերվում են միմյանցից։ Բնորոշ է այն, որ տեսանելի տիրույթում թափանցիկ մարմինների մեծ մասի թափանցիկությունը ուլտրամանուշակագույն տիրույթում նվազում է։

Անընդհատ սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթ է պարունակում մինչև   ջերմաստիճանը շիկացած պինդ մարմինների ճառագայթումը։ Ընդ որում որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան մեծ է ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվությունը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների բնական աղբյուրներ են Արեգակը, աստղերը, միգամածությունները և տիեզերական այլ օբյեկտներ. սակայն դրանց ճառագայթման միայն երկալիքային մասն է հասնում Երկրի մակերևույթ։ Ավելի կարճալիք ճառագայթումը կլանվում է մթնոլորտում, 30-200 կմ բարձրության վրա։

 

Ուլտրամանուշակագույն ճառագայթների ուսումնասիրման համար էական նշանակություն ունեն գրանցման մեթոդները։ Մերձավոր տիրույթի ուլտրամանուշակագույն ճառագայթները գրանցվում են սովորական լուսանկարչական եղանակով։ Նույն եղանակով ավելի կարճ տիրույթներ գրանցելու համար օգտագործվում են ժելատինազուրկ թիթեղներ։

Ազդեցությունը մարդու վրա

խմբագրել

Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հիմնական թիրախը մաշկն է։ Հայտնի է, որ մաշկը կազմված է էպիդերմայից, դերմայից, և ենթամաշկային բջջանքից։ Վերնամաշկը բազմաշերտ էպիթել է, կազմված է կերատինոցիտներից, որոնք առաջացնում են 5 մակերեսային շերտեր` հիմային, սեպաձև, հատիկավոր, փայլուն և եղջերային։ Հիմային բջիջները բաժանվում են և պատասխանատու են վերնամաշկի աճի համար։ Հատիկավոր բջիջները հաստացած են և պարունակում են կերատոհիալինի հատիկներ։ Եղջերային շերտը կազմված է մահացած հարթ կերատինոցիտներից։ Հիմային շերտում գտնվում են մելանոցիտներ, որոնք պարունակում են թիրոզինազ ֆերմենտ, մասնակցում են թիրոզինի վերափոխմանը մելանինի և լույսի ազդեցությամբ կարող են իրենց ձևը փոխել, առաջացնել կեղծ ոտիկներ։ Ճակատի մաշկում այդ բջիջները կրկնակի շատ են, քան վերին վերջույթներում։ Մաշկի բաց գույն ունեցողների մոտ հատիկավոր բջիջները քիչ են։ Մաշկի գույնը պայմանավորված է նրանով, որ բջիջները արտադրում են տարբեր քանակի մելանին։ Վերնամաշկի տակ գտնվում է բուն մաշկը, որը կազմված է պտկային և ցանցանման շերտերից։ Պտկային շերտը ձևավորվում է փխրուն շարակցական հյուսվածքից, առաձիգ թելերից, մկանային, նյարդային թելերից և արյունատար անոթներից։ Ցանցանման շերտը պարունակում է պարարտ և այլ տիպի բջիջներ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները մարդու օրգանիզմում վիտամին  -ի սինթեզի գլխավոր գործոնն են։ Պրովիտամին  -ը սկզբում վերափոխվում է պրեվիտամին  -ի, ապա ջերմաստիճանի ազդեցությամբ՝ վիտամին  -ի 370° ջերմաստիճանում։ Բջջային մակարդակով ուլտրամանուշակագույն ճառագայթների համար գոյություն ունի 3 «թիրախ»` ԴՆԹ, սպիտակուցներ, լիպիդներ։ ԴՆԹ-ի վնասումը կարևոր դեր ունի ախտաբանության զարգացման մեջ։ Ազոտային հիմքերի հետ ֆոտոքիմիական ռեակցիաների արդյունքում կարող են առաջանալ թիմինային դիմերներ, քիմիապես փոխված ազոտային հիմքեր։ Դրա հետևանքը կարող են լինել քրոմոսոմային աբերացիաները, մուտացիոն էֆեկտը, կանցերոգենեզը։ Այդ գործընթացները տեղի են ունենում ոչ միայն մաշկի բջիջներում, այլև ձևավոր տարրերում` լիմֆոցիտներում, որոնք ընկնում են ենթամաշկային մազանոթներ։

Պաշտպանվելու մեխանիզմներ

խմբագրել
  1. Արևայրուքի առաջացում՝ կապված մելանինի հայտնվելու հետ։ Մելանինը ընդունակ է կլանելու ֆոտոնները և թուլացնելու ազդող ճառագայթների ուժգնությունը։ Մելանինը մաշկի ճառագայթման դեպքում «որսում է» ազատ ռադիկալները, բացի այդ՝ կապում է երկաթի իոնները, որոնք կատալիզում են օքսիդային սթրեսի գործընթացը և դրանով իսկ ճարպերի գերօքսիդային օքսիդացումը։
  2. Ուրոկանինովային թթվի առաջացում։ Այդ միացությունը արտադրվում է քրտինքի հետ և զավթում ճառագայթների քվանտները։ Մթության մեջ տեղի է ունենում հակառակ ռեակցիան ջերմության արտադրությամբ։ Լողանալիս թթուն քրտինքի հետ լվացվում է, որը և պայմանավորում է արևայրուքի առաջացումը ջրային պրոցեդուրա ընդունելուց հետո։
  3. Մաշկի վերին շերտի եղջերացում։ Սկզբում ուլտրաճառագայթումը արգելակում է բջիջների կիսումը մաշկում (24 ժամ և ավելի)։ Հետագայում (5-6 օր հետո) բջիջների կիսման արագացումը առաջացնում է վերնամաշկի հիպերպլազի։

Գրականություն

խմբագրել
  • Hu, S; Ma, F; Collado-Mesa, F; Kirsner, R. S. (2004 թ․ հուլիս). «UV radiation, latitude, and melanoma in US Hispanics and blacks». Arch. Dermatol. 140 (7): 819–824. doi:10.1001/archderm.140.7.819. PMID 15262692.
  • Hockberger, Philip E. (2002). «A History of Ultraviolet Photobiology for Humans, Animals and Microorganisms» (– Scholar search). Photochemisty and Photobiology. 76 (6): 561–569. doi:10.1562/0031-8655(2002)0760561AHOUPF2.0.CO2. PMID 12511035. {{cite journal}}: External link in |format= (օգնություն)
  • Allen, Jeannie (2001 թ․ սեպտեմբերի 6). Ultraviolet Radiation: How it Affects Life on Earth. Earth Observatory. NASA, USA.
  • Կ. Վ. Գրիգորյան, Ծ. Ի. Ադամյան «Մարդու էկոլոգիա և էկոլոգիական ֆիզիոլոգիա»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։