Գլեբ Գլեբով
Գլեբ Պավլովիչ Գլեբով (իսկական ազգանունը՝ Սորոկին, ռուս.՝ Глеб Павлович Сорокин, ապրիլի 29 (մայիսի 11), 1899, Վոզնեսենսկ, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 3, 1967[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), թատրոնի և կինոյի բելառուս դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948 թվական)[2]։ Լավագույն դերակատարումներն են Հարպագոնը (Մոլիերի «Ագահը»), Տուլյագան (Կրապիվայի «Ով վերջն է ծիծաղում», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941 թվական), Կրոպլյան (Մովզոն, «Կոնստանտին Զասլոնով», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948 թվական), Գորոշկան (Մակայոնոկի «Ներեցե՛ք, խնդրեմ») և այլն։ Գլեբովի ստեղծագործությանը բնորոշ է հոգեբանական խորությունը, բնականությունը, նուրբ հումորը։
Գլեբ Գլեբով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29 (մայիսի 11), 1899 |
Ծննդավայր | Վոզնեսենսկ, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 3, 1967[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Կրթություն | Օդեսայի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1921) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոն |
Երեխա(ներ) | Q98929984? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1899 թվականի ապրիլի 29-ին (մայիսի 11) Վոզնեսենսկում (ներկայում՝ Ուկրաինայի Նիկոլաևի մարզում) (այլ աղբյուրների համաձայն՝ Վոսկրեսենսկում, ներկայում՝ Մոսկվայի մարզ), երկաթուղային աշխատողի ընտանիքում։
1920 թվականին ավարտել է Բենդերիի արական գիմնազիան։ 1920-1921 թվականներին սովորել է Օդեսայի պոլիտեխնիկական ինստիտուտում։
1921-1923 թվականներին եղել է Օդեսայի ռուսական դրամատիկական կոլեկտիվի արտիստ (ներկայում՝ Օդեսայի ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոն), 1924-1925 թվականներին՝ Ռուսական դրամայի Նիկոլաևյան թատրոնի (ներկայում՝ Նիկոլաևյան ակադեմիական գեղարվեստական ռուսական դրամատիկական թատրոն), 1925-1926 թվականներին՝ Վզնեսենսկու ռուսական դրամատիկական թատրոնի դերասան։
1926 թվականից եղել է Բելառուսական առաջին դրամատիկական թատրոնի դերասան (ներկայում՝ Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոն[2], 1941-1947 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար)։
1943 թվականին ղեկավարել է թատրոնի ռազմաճակատային բրիգադը[2]։
Աշխատել է ռադիոյում։
Եղել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 6-րդ գումարման պատգամավոր (1962-1966)։
Գլեբ Գլեբովը մահացել է 1967 թվականի մարտի 3-ին Մինսկում[3]։ Թաղվել է Արևելյան գերեզմանատանը։
Մրցանակներ և կոչումներ
խմբագրել- Բելառուսական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1940)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948)
- Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1941) – թատերական և դրամատիկական արվեստի ոլորտում մեծ նվաճումների համար
- Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1948) – Կրոպլյայի դերը խաղալու համար Արկադի Մովզոնի «Կոնստանտին Զասլոնով» պիեսում
- Լենինի երկու շքանշաններ (1940, 1955)
- Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշաններ (1944, 1948)
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալ (1945)
Թատերական աշխատանքներ
խմբագրել- 1932 – «Հայրենիք», Կուզմա Չորնի - Նեմիրա
- 1937 – «Ագահը», Մոլիեր - Հարպագոն
- 1938 – «Պարտիզաններ», Կոնդրատ Կրապիվա - Հալիմոն
- 1939 – «Գայլի մահը», Էդուարդ Սամույլյոնոկ - Խարկևիչ
- 1939 – «Ով վերջն է ծիծաղում», Կոնդրատ Կրապիվա - Տուլյագա
- 1944 – «Պավլինկա», Յանկա Կուպալա - Պուստարևիչ
- 1947 – «Կոնստանտին Զասլոնով», Արկադի Մովզոն - Կրոպլյա
- 1950 – «Բռնչենու պուրակ», Ալեքսանդր Կոռնեյչուկ - Ռոմանյուկ
- 1954 – «Ներեցե՛ք, խնդրեմ», Անդրեյ Մակայոնոկ - Գորոշկա
- 1959 – «Որպեսզի մարդիկ չվշտանան», Անդրեյ Մակայոնոկ – Սամոսեև
- «Հրաշալի խաբեությունների օր», Ռիչարդ Բրինսլի Շերիդան - Մենդոզա
Ֆիլմագրություն
խմբագրել- 1949 – Կոնստանտին Զասլոնով – Անտոն Պետրովիչ Կրոպլյա
- 1952 – Պավլինկա (հեռուստաներկայացում) – Պուստարևիչ
- 1953 – Երգում են արտույտները – Սիմոն Վերաս
- 1954 – Ո՞վ է ծիծաղում վերջինը – Նիկիտա Տուլյագա
- 1955 – Կանաչ կրակներ – Կալինա
- 1955 – Նեստերկա – հնահավաք
- 1955 – Ցանում էին աղջիկները վուշ – ագրոնոմ
- 1956 – Միկոլկա շոգեքարշ – քաղաքագլուխ
- 1957 – Մեր հարևանները – Իվան Կոնդրատևիչ Շպակովսկի
- 1957 – Պոլեսիական լեգենդ – պան Անտոնի
- 1959 – Մարդիկ կամրջի վրա – Պետր Սավելևիչ Պարոմով
- 1959 – Ինչպես գժտվեց Իվան Իվանիչն Իվան Նիկիֆորովիչի հետ – դատավոր Դեմյան Դեմյանովիչ
- 1959 – Խիստ կինը – Սպիրիդոն Ժիլինկա
- 1960 – Հաց և վարդեր – Ֆերապոնտ Տիունով
- 1960 – Առաջին փորձությունները – ատենադպիր
- 1962 – Կրտսեր որդու փողոցը – ընդհատակյա գործիչ
- 1963 – Մի՛ լացիր, Ալյոնկա (կարճամետրաժ)
- 1964 – Մոսկվա-Ջենովա – նեպման
- 1964 – Մենակություն – Ֆրոլ Բաև
- 1966 – Արևելյան միջանցք – ընդհատակային Զյազյուլյա
- 1967 – Հիշենք այս օրը – մորուքավոր գյուղացի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Глебов Глеб Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Глебов Глеб Павлович // Биографический справочник. — Мн.: «Белорусская советская энциклопедия» имени Петруся Бровки, 1982. — Т. 5. — С. 150. — 737 с.
- ↑ Глебов Глеб Павлович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն
խմբագրել- Дуніна С., Г. П. Глебов. — М.; Л., 1949․
- Стэльмах У. М., Народны артыст СССР Г. П. Глебаў. — Мн., 1954․
- Красінскі А. В., Беларускія акцёры ў кіно. — Мн., 1973․
Արտաքին հղումներ
խմբագրել- Գլեբ Գլեբովը kino-teatr.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեբ Գլեբով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 93)։ |