Գիուլի Ալասանիա
Գիուլի Ալասանիա (վրաց.՝ გიული გივის ასული ალასანია, նոյեմբերի 11, 1946, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի պատմաբան, գիտություններ դոկտոր, Վրաստանի միջին դարերի պատմության մասնագետ, թուրքագետ, հասարակական գործիչ։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու մայրն է։
Գիուլի Ալասանիա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Թբիլիսիի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Միխեիլ Սաակաշվիլի |
Giuli Alasania Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է թբիլիսյան սովորական ընտանիքում։ Մայրը բժշկուհի էր, հայրը՝ ինժեներ։ Պապերը 1937 թվականին հալածանքների են ենթարկվել։
Գիուլին 1969 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, խորացել Թուրքիայի պատմության ուսումնասիրության մեջ; 1973 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1986-ին՝ դոկտորական ատենախոսությունները, 1989-2006 թթ. աշխատել Վրաստանի գիտությունների ակադեմիայի Իվանե Ջավախիշվիլու անվան պատմության և ազգագրության ինստիտուտում։
1990 թվականին Ալասանիային շնորհվել է Թբիլիսիի պետհամալսարանի պրոֆեսորի կոչում։ Նա հեղինակել է տասը գիտական մենագրություն, 130-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք վերաբերում են Թուրքիայի, Վրաստանի ու Կովկասի պատմությանը, վրացական մշակույթի պատմությանը, ազգային ինքնորոշմանը։
Պրոֆեսոր Գ. Ալասանիան 2012 թվականին հիմնադրված Նիզամի Գյանջևիի միջազգային կենտրոնի անդամ է, ծագումնաբանության, դրոշմագիտության և վավերագրական գիտությունների ամերիկյան դպրոցի (ԱՄՆ) պատվավոր անդամ, սևծովյան միջազգային համալսարանի (Թբիլիսի) պրոռեկտոր[2]։
Գրականություն
խմբագրել- Alasania Giuli.- The Encyclopedia «Sakartvelo» («Georgia»), vol. I, Tbilisi, 1997, p. 90 (in Georgian).
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիուլի Ալասանիա» հոդվածին։ |