Բացել գլխավոր ցանկը

Գիորգի Մարգվելաշվիլի (վրաց.՝ გიორგი მარგველაშვილი, սեպտեմբերի 4, 1969(1969-09-04), Թբիլիսի, ԽՍՀՄ), վրացի քաղաքական գործիչ, Բիձինա Իվանիշվիլու հիմնադրած «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անդամ[1] և Վրաստանի 4-րդ նախագահ։ Մասնագիտությամբ փիլիսոփա է, եղել է Վրաստանի հասարակական գործերի համալսարանի ռեկտոր (2000-2006 թթ., 2010-2012 թթ.), Վրաստանի կրթության և գիտության նախարար (2012-2013 թթ.)։

Գիորգի Մարգվելաշվիլի
վրաց.՝ გიორგი მარგველაშვილი
Prasidenten Margvelashvili (Cropped long).jpg
Ծնվել էսեպտեմբերի 4, 1969(1969-09-04) (49 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
Ազգությունվրացի
Կրոնուղղափառություն
ԿրթությունԿենտրոնական եվրոպական համալսարան, Թբիլիսիի պետական համալսարան և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փիլիսոփա
ԱմուսինՄակա Չիչուա
Զբաղեցրած պաշտոններՎրաստանի նախագահ
Քաղաքական կուսակցությունանկախ քաղաքական գործիչ և Վրացական երազանք
Կայքpresident.gov.ge
Ստորագրություն
Margvelashvili Signature.svg
Giorgi Margvelashvili Վիքիպահեստում

2013 թվականի հոկտեմբերի 27-ին Վրաստանում անկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Միխեիլ Սաակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային ճակատ» կուսակցության առաջադրած Դավիթ Բաքրաձեի նկատմամբ և դարձել Վրաստանի 4-րդ նախագահ[2]։

Ազատորեն տիրապետում է անգլերենին և ռուսերենին։

Ամուսնացած չէ։ Ունի մեկ դուստր։

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել