Գիլբերտ Սքոթ-Հերոն (անգլ.՝ Gilbert Scott-Heron. ապրիլի 1, 1949(1949-04-01)[1][2], Չիկագո, Իլինոյս[3] - մայիսի 27, 2011(2011-05-27)[4][1], Նյու Յորք, Նյու Յորք[3]), ամերիկացի բանաստեղծ և երաժիշտ է, որը հայտնի է եղել 1970-80-ական թվականներին հիմնականում որպես գեղարվեստական ասմունք ժանրի կատարող։ Նա համագործակցում էր երաժիշտ Բրայան Ջեքսոնի հետ, որը երաժշտական առումով ջազ, բլյուզ և սոուլ ոճերի միաձուլում էր, իսկ տեքստերը վերաբերում էին իրենց ժամանակի սոցիալական և քաղաքական խնդիրներին, որոնք Սքոթ-Հերոնը կատարում էր ինչպես ասերգի տեսքով, այնպես էլ մելիզմատիկ վոկալ ոճերում։ Նրա երաժշտությունը, մասնավորապես 1970-ական թվականների Pieces of a Man և Winter in America ալբոմները, հետագայում ազդել և նպաստել են աֆրոամերիկյան այնպիսի երաժշտական ժանրերի ձևավորմանը, ինչպիսիք են հիփ հոփը և նեոսոուլը։

Գիլբերտ Սքոթ-Հերոն
անգլ.՝ Gil Scott-Heron
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1949(1949-04-01)[1][2]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս[3]
Մահացել էմայիսի 27, 2011(2011-05-27)[4][1] (62 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք[3]
ԳերեզմանՔենսիկո
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋոնս Հոփքինսի համալսարան, Լինքոլնի համալսարան, ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց և Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց
Մասնագիտություներգիչ, գրող, կոմպոզիտոր, բանաստեղծ, դաշնակահար, կատարող, թատերական ռեժիսոր, հագուստ ձևագծող, հեղինակ-կատարող, ռեփեր և ստուդիական երաժիշտ
ԱմուսինBrenda Sykes?
Ծնողներհայր՝ Gil Heron?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներChe Scott-Heron?[5]
Կայքgilscottheron.com
 Gil Scott-Heron Վիքիպահեստում
Գիլբերտ Սքոթ-Հերոն 2010թ

Սքոթ-Հերոնի ձայնագրություններն արժանացել են քննադատների գնահատանքին, հատկապես նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ «The Revolution Will Not Be Televised»։ Համբավ ձեռք բերելուց հետո, նրա բանաստեղծական ոճը ազդել է հիփ հոփ կատարողների յուրաքանչյուր սերնդի վրա[6]։ 2010 թվականին 15 տարի անց նա թողարկել է իր առաջին ալբոմը՝ «I’m New Here»։ Նրա մահից որոշ ժամանակ առաջ լույս է տեսել We’re New Here սկավառակի ռեմիքս տարբերակը, որը ձայնագրել էր բրիտանացի դիջեյ Jamie xx[7]։

Սկավառակագրություն խմբագրել

  • Small Talk at 125th and Lenox (1970)
  • Pieces of a Man (1971)
  • Free Will (1972)
  • Winter in America (1974)
  • The First Minute of a New Day (1975)
  • From South Africa to South Carolina (1976)
  • It’s Your World (1976)
  • Bridges (1977)
  • Secrets (1978)
  • 1980 (1980)
  • Real Eyes (1980)
  • Reflections (1981)
  • Moving Target (1982)
  • Spirits (1994)
  • I’m New Here (2010)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #13451825X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Gil Scott-Heron, Poet And Musician, Has Died
  5. https://www.thestar.com/entertainment/2015/11/02/the-view-backs-raven-symone-as-petition-calls-for-her-removal.html
  6. Bush, John. «Gil Scott-Heron: Biography». Allmusic (անգլերեն). Rovi. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 25-ին.
  7. «Умер «крестный отец рэпа»». OpenSpace.ru. 2011 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլբերտ Սքոթ-Հերոն» հոդվածին։