Գերի Քիլդալ (անգլ.՝ Gary Kildall, մայիսի 19, 1942(1942-05-19), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - հուլիսի 11, 1994(1994-07-11), Մոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի համակարգչային գիտնական և միկրոհամակարգչային ձեռնարկատեր, որը ստեղծել է CP/M օպերացիոն համակարգը և Digital Research ընկերությունը։ Քիլդալլ առաջիններից մեկն էր, ով միկրոպրոցեսորները տեսնում էր որպես լիովին ունակ համակարգիչներ, այլ ոչ թե սարքավորումների հսկիչներ, և այս հայեցակարգի շուրջ ստեղծել է ընկերություն[1]։ Նա եղել է նաև PBS հանրային հեռուստատեսության «Համակարգչային քրոնիկոններ» շոուի համահիմնադիրն ու հաղորդավարը։ Թեպետ Գերի Քիլդալի կարիերան տևել է ավելի քան երկու տասնամյակ, նրան հիմնականում հիշում են CP/M օպերացիոն համակարգի զարգացման, ինչպես նաև վաղ բազմամակարդակ միկրոհամակարգիչների օպերացիոն համակարգերի հետ կապված, որը շատ նմանություն ունի IBM համակարգիչներում գործարկվող MS-DOS-ի հետ։

Գերի Քիլդալ
անգլ.՝ Gary Kildall
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1942(1942-05-19)
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 11, 1994(1994-07-11) (52 տարեկան)
Մահվան վայրՄոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան և Queen Anne High School?
ԵրկերCP/M?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ծրագրավորող, համալսարանի դասախոս և գործարար
ԱշխատավայրԱՄՆ ՌԾՈւ սպայական կադրերի որակավորման բարձրացման դպրոց
ԱմուսինDorothy McEwen Kildall?
Ստորագրություն
Изображение автографа

Կյանք խմբագրել

Գերի Քիլդալը ծնվել և մեծացել է Վաշինգտոնի Սիեթլ քաղաքում, որտեղ նրա ընտանիքն ուներ ծովային ծառայության դպրոց։ Նրա հայրը՝ Ջոզեֆ Քիլդալլը, ժառանգաբար նորվեգացի կապիտան էր։ Նրա մայրը՝ Էմման, կես շվեդ էր, քանի որ Գարիի տատը ծնվել էր Շվեդիայի Լենգբեկ քաղաքի Սկելեֆթեա մարզում և 23 տարեկան հասակում արտագաղթել էր Կանադա[2]։

Գերին, սովորելով Վաշինգտոնի համալսարանում, ցանկություն ուներ դառնալ մաթեմատիկայի ուսուցիչ, սակայն հետագայում համակարգչային տեխնոլոգիաները նրան ավելի են հետաքրքրել։ Դիպլոմը ստանալուց հետո նա կատարել է Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմի ստանձնած պարտավորության նախագիծը՝ դասավանդելով Կալիֆոռնիայի Մոնտերեյի ծովային ասպիրանտական դպրոցում (NPS)[3]: Անցնելով մեքենայով Սիլիկոնյան հովտի մոտով, Քիլդալլը առաջին անգամ լսել է միկրոպրոցեսորի Intel 4004-ի մասին։ Նա այդ ժամանակ գնելով պրոցեսորներից մեկը, սկսել է գրել փորձնական ծրագրեր։ Պրոցեսորների մասին ավելին իմանալու համար, նա հանգստյան օրերին աշխատել է Intel ընկերությունում՝ որպես խորհրդատու։

Գարի Քիլդալլը կարճ ժամանակով վերադառնալով Վաշինգտոնի համալսարան, 1972 թվականին պաշտպանել է համակարգչային գիտությունների թեկնածուի աստիճանը, այնուհետև վերսկսել է դասավանդել Կալիֆոռնիայի Մոնտերեյի ծովային ասպիրանտական դպրոցում (NPS): Նա հոդված է հրապարակել, որտեղ ներկայացրել է ներմուծված տվյալների հոսքի վերլուծության տեսությունը, որն այսօր էլ օգտագործվում է համակարգիչների օպտիմալացման համար (երբեմն հայտնի է որպես Քիլդալլի մեթոդ), և նա շարունակել է փորձեր կատարել միկրոհամակարգիչների և ճկուն սկավառակների նոր տեխնոլոգիաների գործում[4][5]։ Intel ընկերությունը նրան հնարավորություն է տվել օգտագործել 8008 և 8080 պրոցեսորները, իսկ 1973 թվականին նա մշակել է միկրոպրոցեսորների համար բարձր մակարդակի ծրագրավորման առաջին լեզուն, որը կոչվել է PL/M: Intel ընկերության համար նա նաև գրել է 8080 հրահանգների հավաքածուի սիմուլյատոր՝ INTERP/80 անունով։ Նա նույն թվականին ստեղծել է PL/M ծրագրավորման լեզվով CP/M օպերացիոն համակարգը, որով 8080-ը հնարավորություն էր ստանում վերահսկել ճկուն սկավառակները՝ առաջին անգամ համատեղելով համակարգչի բոլոր հիմնական բաղադրիչները միկրոհամակարգիչի մակարդակով։ Նա Intel-ին ներկայացրել է CP/M -ը, սակայն ընկերությանը չի հետաքրքրել նրա առաջարկը և Intel-ը որոշում էր կայացրել վաճառել PL/M ը։

Բիզնես գործունեություն խմբագրել

CP / M խմբագրել

Գարի Քիլդալլը և նրա կինը՝ Դորոթին, հիմնել են մի ընկերություն, որն ի սկզբանե կոչվում էր «Ինտերգալակտիկական թվային հետազոտություն» (հետագայում անվանվել է Digital Research, Inc.), որի նպատակն էր CP/M -ը վաճառել՝ սիրողական ամսագրերում այն գովազդելով։ Digital Research ընկերությունը արտոնագրել է CP/M- ը IMSAI 8080-ի համար, որը Altair 8800-ի հանրաճանաչ կլոնն էր։ Քանի որ ավելի շատ արտադրողներ էին արտոնագրում CP/M -ը, այն դարձել էր դե-ֆակտո ստանդարտ և ապարատային ապահովման աճող տարբերակներին աջակցելու անհրաժեշտություն էր առաջացել։ Ի պատասխան՝ Գարի Քիլդալլը առաջարկել է BIOS հասկացությունը՝ համակարգիչների ապարատային ապահովման մեջ պահպանվող պարզ ծրագրերի շարք (ROM կամ EPROM միկրոսխեմաները), որոնք հնարավորություն են տվել, որ CP/M -ը աշխատի տարբեր համակարգերում առանց փոփոխության։

CP/M-ի արագ հաջողությունը Գարի Քիլդալլի համար անակնկալ էր, և նա չէր շտապում թարմացրել այն բարձր խտության ճկուն սկավառակների և կոշտ սկավառակների համար։ Երբ սարքավորումների արտադրողները սկսել էին խոսել մրցակցային օպերացիոն համակարգ ստեղծելու մասին, Քիլդալլը շտապով սկսել է մշակել CP/M2 օպերացիոն համակարգի նախագիծը[6]։ 1981 թվականին, Գարի Քիլդալլի հայտնիության գագաթնակետի ժամանակ, CP/M-ի 3000 տարբեր համակարգչային մոդելների և DRI-ի տարեկան եկամուտը կազմել է 5.4 միլիոն ԱՄՆ դոլար։

IBM գործարքներ խմբագրել

1980 թվականին IBM-ի գործադիր տնօրեն Ջոն Ռ. Օպելի նախագահությամբ , Բիլ Գեյթսի առաջարկությամբ, ցանկություն էր հայտնել բանակցություններ վարել Digital Research ընկերության հետ CP/M համակարգչի նոր ստեղծվող տարբերակի գնման շուրջ՝ CP/M-86, IBM PC ընկերության համար[7]։ Գարի Քիլդալլին այդ բանակցությունները վարելու գործը թողել է իր կնոջ՝ Դորոթի վրա, ինչպես նա սովորաբար անում էր։ Այդ ընթացքում Քիլդալլը իր գործընկեր ու MP/M օպերացիոն համակարգի մշակող Թոմ Ռոլանդերի հետ միասին, օգտագործելով Գարիի անձնական ինքնաթիռը՝ զբաղված էին Բիլ Գոդբութին ծրագրային ապահովում մատակարարելու գործով[8]։ Նախքան IBM-ի ներկայացուցիչներն իրենց այցի նպատակը ներկայացնելը, նրանք պնդում էին, որ Դորոթին գործարքը չհանրայնացնելու համաձայնագիր ստորագրեր։ Ընկերության փաստաբան Ջերի Դևիսի խորհրդով, Դորոթին հրաժարվել էր ստորագրել պայմանագիրն առանց Գարիի համաձայնությունը ստանալու։ Գարին վերադառնալով ցերեկվա երկրորդ կեսին, փորձել էր շարունակել IBM-ի հետ քննարկումները, բայց նրանք այդպես էլ համաձայնության չեն եկել։ Այս կապակցությամբ բազմաթիվ հակասական կարծիքներ կան․ արդյո՞ք չհանրայնացնելու համաձայնագիր ստորագրվել է, թե ոչ, նաև նա երբևէ հանդիպել է IBM-ի ներկայացուցիչների հետ, թե՝ ոչ։

Երկու ընկերությունները չեն եկել ընդհանուր համաձայնության տարբեր պատճառներով․ DRI ընկերությունը, որն ուներ ընդամենը մի քանի ապրանքատեսակ, հավանաբար ցանկացել է իր հիմնական արտադրանքը IBM-ին վաճառել ոչ թե միանվագ գումարով, այլ իր արդեն պլանավորած հեղինակային հոնորարով։ Դորոթին կասկածում էր, որ ընկերությունը չի կարող CP/ M-86 մատակարարել IBM-ի առաջարկած ժամանակացույցով, քանի որ ընկերությունը զբաղված էր Data General-ի համար PL/I ծրագրավորման լեզվի մշակմամբ[9][10]։ Հնարավոր էր նաև այն վարկածը, որ IBM-ի ներկայացուցիչներին նյարդացրել էր այն, որ DRI-ն ժամեր էր ծախսել այն ամենի համար, ինչը նրանց կարծիքով սովորական ձևականություն էր։ Ըստ Գարի Քիլդալլի, IBM-ի ներկայացուցիչները այդ գիշեր Ֆլորիդա էին մեկնել այն նույն թռիչքով, որով արձակուրդ էին ուղևորվել նա և Դորոթին, և նրանք թռիչքի ժամանակ շարունակել են բանակցություններ վարել՝ հասնելով պայմանավորվածության ձեռք սեղմմամբ։ IBM-ի բանակցության առաջատար ներկայացուցիչ Ջեք Սամսը պնդել է, որ նա երբեք չի հանդիպել Գարիին և IBM-ի գործընկերից մեկը հաստատել է, որ այն ժամանակ Սամսն այդ մասին ասել է։ Նա ընդունել է, որ իր խմբի անդամներից մեկը կարող էր նույն թռիչքի մեջ լինել, բայց նշել է, որ նա նորից հետադարձ թռիչք է կատարել Սիեթլ, որպեսզի նորից խոսի Մայքրոսոֆթի հետ։

Սամսը պատմել է այդ պատմությունը Բիլ Գեյթսին, ով արդեն պայմանավորվել էր տրամադրել BASIC թարգմանիչը և մի քանի այլ ծրագրեր Անհատական համակարգիչների համար։ Գեյթսի այնպիսի տպավորությունն էր ստացել, որ Գարին իր քմահաճույքով էր «թռել», ինչպես էլ հետագայում ներկայացրել է լրագրողներին։ Սամսը մի քանի շաբաթ անց առաջարկել է օգտագործել 86-DOS օպերացիոն համակարգը, որն անկախ մշակված օպերացիոն համակարգ էր, որն արդեն իսկ ներդրել էր Գարի Քիլդալլի CP/MSeattle Computer Products (SCP) ընկերության կողմից։ Այդ ժամանակ Փոլ Ալենը արտոնագրային գործարք էր կնքել SCP-ի հետ։ Ալենի 86-DOS-ը հարմարեցված էր IBM-ի սարքավորմանը, և IBM-ն այն մատակարարում էր որպես IBM PC DOS:

Գարին ձեռք բերելով PC DOS-ի պատճենը, ուսումնասիրել էր այն և եզրակացրել, որ այն խախտում է CP/M- ը։ Երբ նա հարցրել էր Ջերրի Դեյվիսին, թե ինչ իրավական տարբերակներ կան, Դևիսը նրան պատասխանել էր, որ ծրագրային ապահովման համար մտավոր սեփականության իրավունքը բավարար չէ դատի տալու համար[11]։ Փոխարենը, Քիլդալլը միայն IBM-ին սպառնացել էր դատական հայցով, և IBM-ն պատասխանել էր պատասխանատվությունից խուսափելու դիմաց առաջարկելով, որ CP/M-86-ը ծառայի որպես ԱՀ մի մաս՝ օպցիա[12]։ Քիլդալլը ընդունել էր առաջարկը՝ ենթադրելով, որ IBM-ի նոր համակարգը (ինչպես նախորդ անհատական համակարգիչները) չեն կարող ունենալ էական առևտրային հաջողություններ։ IBM PC-ին ներկայացնելու ժամանակ IBM-ը վաճառում էր իր օպերացիոն համակարգը՝ որպես առանձին մաս[13]։ Օպերացիոն համակարգի տարբերակներից մեկը՝ PC DOS-ն էր, որը վաճառվում էր 40 ԱՄՆ դոլարով։ PC DOS-ը դիտվում էր որպես գործնականորեն անհրաժեշտ մաս. ծրագրային ապահովման ծրագրերի մեծ մասը դրա կարիքն ուներ, և առանց դրա IBM համակարգիչը սահմանափակվում էր ներկառուցված Cassette BASIC-ով։ Մի քանի ամիս անց CP/M-86-ը առաջարկվեց վեց անգամ ավելի թանկ՝ 240 ԱՄՆ դոլարով, բայց DOS-ի համեմատ վատ էր վաճառվում և ավելի քիչ կիրառելի էր ծրագրային ապահովման տեսանկյունից։

Հետագա աշխատանք խմբագրել

IBM- ի գործարքի կորստից հետո, Գարի Քիլդալլը և Դորոթին հայտնվել էին ավելի փորձառու ղեկավարներ ներգրավելու անհրաժեշտության ճնշման տակ, և Գարիի ազդեցությունը ընկերության վրա թուլացել էր։ Դրանից հետո Քիլդալլը աշխատել է տարբեր փորձարարական և հետազոտական նախագծերի վրա, ինչպիսիք են CP/M (MP/M) բազմախնդիր տարբերակը և Logo ծրագրավորման լեզվի ներդրումը։ Նա հույս ուներ, որ Logo ծրագրավորման լեզուն, որը Լիսպ կրթական լեզու է, կփոխարինի BASIC ծրագրավորման լեզվին կրթության մեջ, սակայն դա տեղի չի ունեցել[14]։ Apple Lisa ծրագրավորման լեզվի ներկայացումը տեսնելուց հետո, Գարի Քիլդալլը փորձել է ստեղծել իր սեփական գրաֆիկական օգտագործման DRI ինտերֆեյսը՝ GEM անվամբ։ 1991 թվականին Novell ծրագրային ապահովման ընկերությունը պայմանագրի միջոցով ձեռք է բերել DRI ինտերֆեյսը, որը Քիլդալլին միլիոնավոր եկամուտներ է բերել։

1985 թվականի հունիսի 28-ին Քիլդալլը հեռացել է Digital Research ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից, սակայն շարունակել է տնօրենների խորհրդի նախագահ լինել։

Քիլդալլը աշխատել է նաև DRI-ից դուրս հաշվողական նախագծերի վրա։ Յոթ տարի շարունակ՝ 1983 թվականից մինչ 1990 թվականը, նա հանրային հեռուստատեսության «Համակարգչային քրոնիկլներ» (Computer Chronicles) հաղորդաշարի կազմակերպիչներից մեկն էր, որը հետևում էր անհատական համակարգիչների ոլորտի միտումներին։

1984 թվականին նա հիմնել է մեկ այլ ընկերություն՝ Activenture, որը օպտիկական սկավառակների տեխնոլոգիան հարմարեցնում էր համակարգիչներում օգտագործման համար[15]։ 1985 թվականի սկզբին այն վերանվանվել է KnowledgeSet և թողարկել առաջին համակարգչային հանրագիտարանը։ Իսկ 1985 թվականի հունիսին թողարկվել է Grolier հրատարակչության «Ակադեմիական ամերիկյան հանրագիտարանի» CD-ROM տարբերակը՝ «Էլեկտրոնային հանրագիտարան» անունով[16], որը հետագայում ձեռք է բերել Banta ընկերությունը։ Քիլդալլի վերջին բիզնես ձեռնարկումը, որը հայտնի էր որպես Prometheus Light and Sound (PLS) և տեղակայված է Տեխաս նահանգի Օսթին քաղաքում, զարգացրել է տնային Մասնավոր հեռախոսակայանների համակարգ, որը միավորել է անշարժ հեռախոսները բջջային հեռախոսների հետ[17]։

Անձնական կյանք խմբագրել

Գարի Քիլդալլին գործընկերները նրան հիշում են որպես ստեղծագործող, հարմարվող և նախաձեռնող մարդ։ Թռչելուց բացի, նա սիրել է սպորտային մեքենաներ, ավտոմրցույթներ և նավավարել, ինչպես նաև ամբողջ կյանքում սիրել է ծովը։

Չնայած Քիլդալլը նախընտրել է անցյալում թողնել IBM-ի միջադեպը, և հայտնի դառնալ իր անցյալում և ներկայում կատարած աշխատանքով, սակայն նա հաճախակի բախվել է իր և Բիլ Գեյթսի միջև համեմատություններին, ինչպես նաև իր ներդրումների մասին մարող հիշողությունների հետ։ Վերջին տարիներին նա երբեմն դառնությամբ արտահայտվել է այն մասին, որ ինքը հայտնվել է Microsoft- ի ստվերում։

Քիլդալը նեղվել էր, երբ Վաշինգտոնի համալսարանը նրան որպես նշանավոր շրջանավարտ հրավիրել էր 1992 թվականին մասնակցել իրենց համակարգչային գիտության ծրագրի տարեդարձին, սակայն հիմնական ելույթը տրվել էին Հարվարդից դուրս մնացած Գեյթսին։ Ի պատասխան՝ նա սկսել էր գրել իր Computer Connections հուշագրությունները, որոնք նա բաժանել է միայն մի քանի ընկերների։ Այդտեղ նա իր հիասթափությամբ գրում է, որ մարդիկ կարծես չեն գնահատում ծրագրային ապահովման բարեկրթությունը և Գեյթսի մասին հիշատակելով գրել է. «Նա հակասություններ է առաջացնում։ Նա շահարկում է։ Նա օգտատեր է։ Նա շատ բան է խլել ինձնից և արդյունաբերությունից»։ DOS-ը «պարզ և ուղղակի գողություն» է անվանել, քանի որ առաջին 26 համակարգային ազդակներն աշխատում էին նույնը ձևով, ինչը CP/M-ի ազդակները»[18][19][20]։ Նա IBM-ին մեղադրել է՝ CP/M-ն մարգինալացնելու նպատակով PC DOS-ի և CP/M-86-ի գների տարբերություն ստեղծելու մեջ։ Լրագրող Հարոլդ Էվանսը օգտագործել է այդ մեջբերումները որպես աղբյուր նշելով Քիլդալլի հուշագրությունները, 2004 թվականին լույս տեսած «Նրանք ստեղծել են Ամերիկան» գրքում` եզրահանգելով այն մտքին, որ Microsoft-ը կողոպտել է Քիլդալլիի գյուտը[21]։ PC նախագծի IBM վետերանները վիճարկել են գրքում նկարագրված իրադարձությունները, իսկ Microsoft-ը գիրքը բնորոշել է որպես «միակողմանի և անճշտություն»։ 2016 թվականի օգոստոսին Քիլդալլների ընտանիքը հանրությանը ներկայացրել է նրա հուշագրության առաջին մասը։

DRI-ին Novell ընկերությանը վաճառելը Քիլդալլին դարձրել է հարուստ մարդ, նա տեղափոխվել էր Օսթին քաղաքի Ուեսթ Լեյք Հիլզի արվարձան։ Օսթինում գտնվող նրա տունը գտնվում էր լճափում՝ մի քանի սպորտային մեքենաների կրպակներով, նկուղում տեսանկարահանող ստուդիայով։ Քիլդալլը տիրապետում և թռչում էր իր սեփական Learjet ինքնաթիռով, ինչպես նաև ուներ առնվազն մեկ նավակ։ Օսթինում գտնվելու ընթացքում նա նաև կամավոր օգնել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդ երեխաներին։ Նա ուներ օվկիանոսի դիմաց գտնվող համայնապատկերային առանձնատուն Կալիֆոռնիայի Պեբլ Բիչ քաղաքում՝ DRI-ի շտաբ-գրասենյակի մոտակայքում։

Մահ խմբագրել

1994 թվականի հուլիսի 8-ին Գարի Քիլդալլն ընկել է Կալիֆոռնիայի Մոնտերեյ քաղաքում գտնվող բայքերական բարում՝ գլխի հարված ստանալով[22]։ Վնասվածքի ստույգ հանգամանքները մնում են անհայտ։ Վերջին տարիներին նա հարբեցող է եղել[23]։ Տարբեր աղբյուրներ պնդմամբ, նա ընկել էր աթոռից, ընկել սանդուղքից կամ նրա վրա հարձակում են գործել, որովհետև նա մտել էր Ֆրանկլին փողոցի գրիլ-բարը Harley-Davidson կաշվե հագուստով։ Նա երկու անգամ պառկել և դուրս է գրվել հիվանդանոցից, և երեք օր անց Մոնտերեյ թերակղզու համայնքային հիվանդանոցում մահացել է։ Հաջորդ օրը կատարված դիահերձումը թույլ չի տվել վերջնականապես պարզել մահվան պատճառը։ CP/M Usenet FAQ (Frequently Asked Question - հաճախ տրվող հարցեր) -ում նշվում է, որ նա ընկնելուց ուղեղի ցնցում է ստացել և մահացել է սրտի կաթվածից։ Այս երկուսի միջև կապը պարզ չէ[24]։ Գարի Քիլդալլին թաղվել է Սիեթլի հյուսիսում գտնվող Էվերգրին Վաշելի հիշատակի պուրակում։

Խոստովանություն խմբագրել

Գարի Քիլդալլի մահվան մասին հայտարարությունից հետո Բիլ Գեյթսը մեկնաբանել է, որ նա «անհատական համակարգչային հեղափոխության առաջին ռահվիրաներից մեկն է եղել» և «շատ ստեղծագործ համակարգչային գիտնական, ով գերազանց աշխատանք է կատարել ԱՀ ինդուստրիայում։ Չնայած մենք մրցակիցներ էինք, բայց ես միշտ հսկայական հարգանքով եմ վերաբերվել զարգացման գործում նրա ներդրմանը Համակարգչային արդյունաբերության մեջ։ Նրա վաղաժամ մահը շատ ցավալի է, և նրա աշխատանքին մենք կկարոտենք»[25][26]։

Նշանակալի տարեթվեր և ներդրումներ խմբագրել

  • 1995 թվականի մարտին Քիլդալլը հետմահու պարգևատրվել է Ծրագրային ապահովման հրատարակիչների ասոցիացիայի կողմից (SPA)՝ միկրոհամակարգչային արդյունաբերության մեջ ներդրած ավանդի համար[27][28]։
  • 1973 թվականին Ծրագրավորման առաջին լեզուն և առաջին կոմպիլյատորը հատուկ միկրոպրոցեսորների համար՝ PL/M։
  • 1974 թվականին առաջին միկրոպրոցեսորային սկավառակի գործառնական համակարգը, որի վերջնարդյունքում վաճառել էր քառորդ միլիոն օրինակ՝ CP/M։
  • 1975 թվականին առաջին հաջողված բաց համակարգի ճարտարապետությունը՝ համակարգի ապարատային ինտերֆեյսները բաժանելով BIOS ռեժիմների[29][30][31]։
  • Առաջին անգործունյա սկավառակի բուֆերային սխեմաների ստեղծում, ընթերցման առաջադրված ալգորիթմներ, ֆայլերի գրացուցակների պահոցներ և RAM-պահուստային էմուլյատորներ։
  • Նախընտրական բազմալեզու գործառնական համակարգերի և մենյուով պայմանավորված պատուհանների և օգտագործողի ինտերֆեյսի հնարավորությունների իրականացում (թվային հետազոտությամբ). MP/M, միաժամանակյա CP/M, միաժամանակյա DOS, DOS Plus, GEM:
  • 1981 թվականին Երկուական ռեկոմպիլյատոր՝ XLT86 գյուտը[32]։
  • 1984 թվականին տեսասկավառակների համար նախատեսված առաջին համակարգչային ինտերֆեյսը, որը հնարավորություն է տալիս ավտոմատ ոչ գծային նվագարկումը՝ ժամանակակից ինտերակտիվ մուլտիմեդիայի նախորդը։ ( Activenture)
  • 1985 թվականին գիտելիքների ամբողջությամբ՝ Ֆայլային համակարգի և տվյալների կառուցվածքները առաջին սպառողական CD-ROM-ի համար։
  • 2014 թվականի ապրիլին Պասիվիք Գռուվ քաղաքում հուշատախտակ էր տեղադրել՝ նախկին Գարի Քիլդալլի նստավայրի մոտ, որը ծառայում էր նաև որպես Digital Research-ի առաջին շտաբ-գրասենյակ[33]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gary Kildall Special» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  2. «Norran». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. Gary Kildall and Collegial Entrepreneurship
  4. A UNIFIED APPROACH TO GlOBAL PROGRAM OPTIMIZATION
  5. A unified approach to global program optimization
  6. Recollections of Gary Kildall
  7. The Innovators (book)
  8. Hard drive : Bill Gates and the making of the Microsoft empire
  9. Gary Kildall The DOS that wasn't
  10. They made America
  11. The Man Who Could Have Been Bill Gates A new book says Gates got the rewards due Gary Kildall. What's the real story?
  12. COMPUTERWORLD HONORS PROGRAM INTERNATIONAL ARCHIVES
  13. The rest of the story behind Microsoft’s OS deal with IBM
  14. «In Memory of GARY A. KILDALL». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  15. A History of the Personal Computer
  16. CD ROM Conference: Lured by 600 Megabytes on Disk
  17. AMAZING THINGS TOM'S MADE
  18. IN HIS OWN WORDS: GARY KILDALL
  19. CP/M Creator Gary Kildall’s Memoirs Released as Free Download
  20. COMPUTER HISTORY MUSEUM LICENSE AGREEMENT FOR THE KILDALL MANUSCRIPT
  21. News A Career Spent in Gates' Shadow -- Computer Pioneer Dies at 52
  22. The man who gave Bill Gates the world
  23. The Plot to Get Bill Gates
  24. Frequently Asked Questions (FAQ)
  25. Gary Kildall Special
  26. Gary Kildall Special
  27. Gary Kildall, industry pioneer, dead at 52: created first microcomputer languages, disk operating systems
  28. 1995 SPA Lifetime Achievement Award Winner
  29. "The History of CP/M, The Evolution of an Industry: One Person's Viewpoint"
  30. «Imsai». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  31. Computer History Museum. Archived from the original
  32. XLT86™
  33. Computer pioneer honored in Pacific Grove

Արտաքին հղումներ խմբագրել