Գերդա Տիրեն

շվեդ նկարչուհի

Գերդա Տիրեն (շվեդ.՝ Gerda Tirén, օրիորդական ազգանունը՝ Ռյուդբերգ (շվեդ.՝ Rydberg), հունվարի 11, 1858(1858-01-11)[1][2], Jakob and Johannes parish, Շվեդիա[2] - հոկտեմբերի 9, 1928(1928-10-09)[3][1][4], Länna church parish, Շվեդիա[4]), շվեդ նկարչուհի-պատկերազարդող։

Գերդա Տիրեն
շվեդ.՝ Gerda Tirén
Ծնվել էհունվարի 11, 1858(1858-01-11)[1][2]
ԾննդավայրJakob and Johannes parish, Շվեդիա[2]
Վախճանվել էհոկտեմբերի 9, 1928(1928-10-09)[3][1][4] (70 տարեկան)
Մահվան վայրLänna church parish, Շվեդիա[4]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Կոնստֆակ
Մասնագիտությունարվեստագետ և նկարազարդող
ՈւսուցիչԷդվարդ Պերսեուս
ԱշակերտներElsa Malmquist?
ԱմուսինՅուհան Տիրեն[5]
ԶավակներNils Tirén?[5] և Stina Tirén?[5]
 Gerda Tirén Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գերդա Տիրենը ծնվել է 1858 թվականին Ստոկհոլմում։ 1880-1883 թվականներին սովորել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, այնուհետև ուսումը շարունակելու համար մեկնել է Ֆրանսիա։ 1884 թվականի հունվարին նշանադրվել է Յուհան Տիրենի հետ և նույն տարում Փարիզում ամուսնացել նրա հետ։ 1884 թվականի վերջում նորապսակները վերադարձել են իրենց հայրենիք և բնակություն հաստատել Ուվիկեն քաղաքում։

Ավելի ուշ զույգը տեղափոխվել է Պեննինգբյու, բնակություն հաստատել Տրստի կալվածքում և գրեթե ամբողջ կյանքն այնտեղ ապրել։ 1894 թվականին Տիրենն ընտանիքի հետ որոշ ժամանակ վերադարձել է Ուվիկեն։

Գերդա Տիրենը մահացել է 1928 թվականին Պեննինգբյուում։ Թաղված է ամուսնու կողքին։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Գերդա Տիրենը նկարել է դիմանկարներ, բնանկարներ և ծաղկային նատյուրմորտներ, ֆրանսիական և շվեդական կյանքի ժանրային տեսարաններ, ինչպես նաև երեխաների պատկերներ։

Գերդա Տիրենի գրքային հայտնի նկարազարդումներից են Ֆրից Ռեյթերի «Կյանքը երկրում», Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոյի արկածները», Մարկ Տվենի «Արքայազնը և աղքատը»։

1923 թվականին Գերդա Տիրենն ակտիվորեն համագործակցել է «Jultomten» ամսագրի հետ, որը Ստոկհոլմում հրապարակում էր շվեդական մանկավարժական թերթը։ Այդ հրատարակությունում են տպագրվել Սակարիաս Տոպելիուսի «Ճնճղուկ» բանաստեղծության նկարազարդումները, նկարչուհու հին ջրաներկ աշխատանքներ, որոնք փոստային բացիկների վրա տպագրվել են դեռևս 1898 թվականին «Արդյոք կգնեք ամանորյա նվերներ» խորագրով, բազմաթիվ ժանրային տեսարաններ երեխաների հետ։

Տիրեն ամուսինների նկարները գտնվում են Ստոկհոլմի ազգային թանգարանի հավաքածուում, Շվեդիայի մի շարք մարզային թանգարաններում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Պատկերասրահ խմբագրել

Ընտանիք խմբագրել

  • Հայր՝ Կառլ Ռյուդբերգ (շվեդ.՝ Carl Henrik Rydberg, 1820-1902 թթ.)[6]
  • Մայր՝ Էմմա Ֆորսլունդ (շվեդ.՝ Wilhelmina Adelaide Forsslund, 1820-1899 թթ.)[7]
  • Ամուսին՝ Յուհան Տիրեն (1853-1911 թթ.), շվեդ նկարիչ. ամուսնացել է 1884 թվականին
    • Որդի՝ Նիլս Տիրեն (1885-1935 թթ.), նկարիչ
    • Դուստր՝ Քրիստինա Տիրեն (1886-1951 թթ.), նկարչուհի
    • Դուստր՝ Կարին (1887-1951 թթ.), երաժշտության ուսուցիչ
    • Դուստր՝ Էվա Էլիզաբեթ (1890-1937 թթ.), վոկալիստ
  • Ամուսնու եղբայր՝ Կառլ Տիրեն[sv], բանահավաք (երգեր ու լեգենդներ հավաքող)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերդա Տիրեն» հոդվածին։