«Արքայազնը և աղքատը» (լատին․՝ The Prince and the Pauper), Մարկ Տվենի առաջին և ամենահայտնի պատմական վեպը։ Հեղինակն այն գրել է Կոննեկտիկուտի իր տանը, առաջին անգամ հրատարակվել է 1881 թվականին, Կանադայում։ Վեպում հեգնանքով են նկարագրված անգլիական պետականության և 16-րդ դարի դատական համակարգի անկատարությունները և թերությունները։

Արքայազնը և աղքատը
The Prince and the Pauper
ՀեղինակՄարկ Տվեն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմավեպ
ԹեմաԷդուարդ VI
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱնգլիա
ՆախորդԹափարականը արտասահմանում
ՀաջորդԿյանքը Միսիսիպիի վրա
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչJames R. Osgood?
Հրատարակված էԿանադա
Հրատարակման տարեթիվ1881
 The Prince and the Pauper Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

1547 թվականին Լոնդոնում Թոմ Քենթին՝ հոր կողմից ծեծի ենթարկվող աղքատ տղան, ընկնում է թագավորական պալատ և հագուստներով փոխվում է իրեն զարմանալիորեն նման Էդուարդ 6-րդ արքայազնի հետ։ Պալատից դուրս գալով՝ վերջինս իմանում է անգլիական հասարակության ստորին խավի իրավազրկության մասին։ Նա տեսնում է կանանաց խիստ մահապատիժները, ընկնում է բանտ և ավազակների կողմից զվարճալի թագադրության է ենթարկվում։ Էդուարդ 6-րդը երդվում է, որ թագավոր դառնալով՝ կփոխի ամեն ինչ և իր ենթականերին գթասրտորեն և արդար կկառավարի։

Մինչդեռ պալատում մնացած Թոմը փորձում է յուրացնել արքայական նիստ ու կացը։ Նրա էթիկայի կանոններին չտիրապետելը բացատրում են նրանով, որ վերջինիս մոտ հիշողության կորուստ է եղել։ Երբ Թոմը պետք է ժառանգեր գահը Հենրիխի 8-րդի մահից հետո, պալատում հայտնվում է Էդուրադ 6-րդը և որպես գահը ժառանգելու իրավահաջորդ լինելու ապացույց՝ ցույց է տալիս թագավորական կորսված Մեծ գրության տեղը։ Նա թագավոր է դառնում, իսկ Թոմը պաշտոն է ստանում նրա արքունիքում։

Բեմադրություններ և էկրանավորում խմբագրել

«Արքայազնը և աղքատը» հիմք են հանդիսացել բազում կոմիքսների, մուլտսերիալների, ֆիլմերի համար։ Բոլոր բեմադրությունների և էկրանավորումների շարքում հարկ է նշել.

  • «Արքայազնը և աղքատը» 1915 - ԱՄՆ
  • «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1937) - ԱՄՆ
  • Թոմ Քենթի - Սերգեյ Միխալկովի կատակերգություն, 1938
  • «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1942) - ԽՍՀՄ
  • «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1971) - Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
  • «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1972) - ԽՍՀՄ
  • «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1977) - Մեծ Բրիտանիա, ԱՄՆ
  • «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1985) - ֆիլմ-բալետ, ԽՍՀՄ
  • «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 1996) - մինիսերիալ, Մեծ Բրիտանիա
  • «Արքայազնը և աղքատը» (ֆիլմ, 2000) - Հունգարիա, Մեծ Բրիտանիա
  • «Արքայազնը և աղքատը» (մուլտֆիլմ) - 1990, Walt Disney Pictures ստուդիայի արտադրություն
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայազնը և աղքատը» հոդվածին։