Յուհան Տիրեն

շվեդ նկարիչ

Յուհան Տիրեն (շվեդ.՝ Johan Tirén, շվեդ.՝ Rydberg, հոկտեմբերի 12, 1853(1853-10-12)[1][2][3] կամ հոկտեմբերի 21, 1853(1853-10-21)[4], Själevad parish, Էրնշյոլդսվիկ, Վեսթերնորլանդ, Շվեդիա[4] - օգոստոսի 24, 1911(1911-08-24)[1][2], Պեննինգբյու, Նոռտելյե, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ նկարիչ։ 

Յուհան Տիրեն
շվեդ.՝ Johan Tirén
Ծնվել էհոկտեմբերի 12, 1853(1853-10-12)[1][2][3] կամ հոկտեմբերի 21, 1853(1853-10-21)[4]
ԾննդավայրSjälevad parish, Էրնշյոլդսվիկ, Վեսթերնորլանդ, Շվեդիա[4]
Վախճանվել էօգոստոսի 24, 1911(1911-08-24)[1][2] (57 տարեկան)
Մահվան վայրՊեննինգբյու, Նոռտելյե, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներElin Asker?
ԱնդամակցությունԵրազների գաղութ
ԱմուսինԳերդա Տիրեն[4][5]
ԶավակներNils Tirén?[5] և Stina Tirén?[5]
 Johan Tirén Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Յուհան Տիրենը ծնվել է 1853 թվականին Շվեդիայի Շելևադ բնակավայրում։ Երբ տղան յոթ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Ուվիկեն քաղաք, որտեղ նկարչի հայրը հովիվ է եղել։ Ավարտել է տեխնիկական դպրոցը, 1877-1880 թվականներին սովորել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։

1880 թվականին նկարիչն Ակադեմիայի մրցույթում նվաճել է ոսկե մեդալ և արտասահմանում սովորելու համար դրամաշնորհ ստացել։ 1881 թվականին նրա «Եմթլանդի լեգենդ» (Jämtlandssägen) նկարը ուսանողական ցուցահանդեսում մեծ հաջողություն է ունեցել։ 1882-1984 թվականներին Յուհան Տիրենը մեկնել է Եվրոպա, սովորել Գերմանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։

1883 թվականին Տիրանը վերադարձել է Ուվիկեն, սակայն հաջորդ տարի կրկին մեկնել է Փարիզ, ուսումը շարունակելու և այլևս չառանձնանալու կնոջից՝ Գերդայից, ով, ակադեմիան ավարտելով, 1883 թվականին մեկնել էր սովորելու Ֆրանսիայում։ 1884 թվականի հունվարին նրանք նշանադրվեցին և նույն տարում Փարիզում ամուսնացան։ 1884 թվականի վերջում նորապսակները վերադարձան հայրենիք և բնակություն հաստատեցին իրենց հայրենի քաղաքում։ Նկարել է հյուսիսային բլուրներ, տեսարաններ Շվեդիայի սաամայի բնակչության կյանքից։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Պեննինգբյու և հատատվել Տիրստա ագարակում։ 1894 թվականին Տիրենն ընտանիքի հետ միասին կարճ ժամանակով վերադարձել է Ուվիկեն։

Յուհան Տիրենը մահացել է 1911 թվականին Պեննինգբյուում[6]։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Նկարչի ամենահայտնի կտավներից են` «Ձյունամրրիկից հետո» («Efter snöstormen», 1885), որը պատկերել է սաամուհուն մահացած որդու կողքին, «Älgskytten» (1889 ), «Եղնիկների հրազենային որս» («Lappar tillvaratagande skjutna renar», 1892), որը հիմնված է եղել իրական փաստի վրա, երբ հանքագործարանատեր Ուիլյամ Փարուպը կազմակերպել էր եղջերուների որս, որոնք, ըստ նրա, վնասել են Յուսնեդալեի իր հողատարածքները. այս աշխատանքը հանրային մեծ արձագանքի է արժանացել։

Նկարիչը ստեղծել է նաև ջրաներկ աշխատանքներ կենցաղային և ազգագրական թեմաներով։ Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են 1897 թվականին Ստոկհոլմում կայացած Ազգային ցուցահանդեսում և 1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում։

Ընտանիք

խմբագրել
  • Կին՝ Գերդա Տիրեն (օրիորդական ազգանունը՝ Ռյուդբերգ, 1858-1928), շվեդ նկարչուհի-պատկերազարդող, ամուսնացել է 1884 թվականին
    • Որդի՝ Նիլս Տիրեն (1885-1935), նկարիչ
    • Դուստր՝ Քրիստինա Տիրեն (1886-1951), նկարչուհի
    • Դուստր՝ Կարին (1887-1951), երաժշտության ուսուցիչ
    • Դուստր՝ Էվա Էլիզաբեթ (1890-1937), վոկալիստ
  • Եղբայր՝ Կառլ Տիրեն, բանահավաք (երգեր ու լեգենդներ հավաքող)

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուհան Տիրեն» հոդվածին։