Գետնասունկ ամառային

Գետնասունկ ամառային
Գետնասունկ ամառային
Գետնասունկ ամառային
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Տիպ/Բաժին Պայուսակավոր սնկեր (Ascomycota)
Ենթատիպ Pezizomycotina
Դաս Pezizomycetes
Կարգ Pezizales
Ընտանիք Tuberaceae
Ցեղ Tuber
Տեսակ Գետնասունկ ամառային (T. aestivum)
Միջազգային անվանում
Tuber aestivum

Գետնասունկ ամառային, ուտելի (լատ.՝ Tuber aestivum vitt.), Tuberaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

ՆկարագրությունԽմբագրել

Միկոռիզա գոյացնող, ուտելի, համեղ, արժեքավոր սունկ է։ 2,5-10 սմ տրամագծով, շագանակագույն, ձիթապտղագույն, սև, գնդաձև կամ պալարաձև, մսալի պտղամարմինները պատված են 2-10 մմ տրամագծով խոշոր բոգաձև թեփուկներով։ Հաճելի հոտով պտղամիսը սպիտակ է, դեղնավուն կամ մոխրագույն, սպիտակավուն, ոլորուն, մանրանման երակագծերով։ Սպորափոշին մուգ շագանակագույն է։ Էլիպսաձև, 2-8 սպոր պարունակող պայուսակները գտնվում են պտղամարմնի ներսում։ Էլիպսաձև, ցանցաձև թաղանթով սպորները 24–45 x 15–30 մկմ են[1]։

ՏարածվածությունԽմբագրել

Հայաստանում հանդիպում է Իջևանի («Դիլիջան» ազգային պարկ, Դիլիջան քաղաքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Ավստրալիան, Հարավային Կովկասը (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Աճում է նաև Ֆրանսիայում և Իտալիայում[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Հայաստանում հանդիպում է եզակի առանձնյակներով, ծովի մակարդակից 1400-1800 մ բարձրությունների վրա, հողի տակ, լայնատերև և խառը անտառներում, սեպտեմբեր ամսին[1]։

ՊահպանությունԽմբագրել

Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում: Տեսակի վերաբերյալ տվյալներն անբավարար են[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6