Պտղամիս, սնկի պտղամարմնի ներքին շերտը, որի արտաքին նշանները հաճախ արտացոլում են պտղամարմնի մանրադիտակային կառուցվածքը, ինչպես նաև կարևոր են համարվում սնկերի ճանաչման համար։

Սպիտակ սունկը կտրված վիճակում

Կազմություն խմբագրել

Պտղամիսը իրենից ներկայացնում է կեղծ հյուսվածք կամ «տրամա»[1]։ Իսկական հյուսվածքներից տրաման տարբերվում է նրանով, որ առաջանում է հիֆի հյուսվելուց և ոչ թե բջիջների երեք ուղղությամբ բաժանվելուց։ Կառուցվածքն ու հատկանիշները կարող են տարբերվել պտղամարմնի վրա, օրինակ՝ գլխարկավոր սնկերի մոտ տարբերակում են գլխարկի, հիմենոֆորի և ոտիկի տրամաները։

Նշաններ խմբագրել

Բաղադրություն խմբագրել

Ըստ բաղադրության սնկերը բաժանվում են հետևյալ հիմնական տեսակների․

  • փայտային, խցանային, թաղիքե, կաշվե
  • մսոտ
  • դոնդողակերպ
  • աճառանման

Փայտայի պտղամարմինը կազմված է խիտ փոխկապակցված կոշտ հիֆից, այն ամուր է և կարելի է կտրել միայն սղոցով կամ կացնով։ Խցնային, թաղիքե ու կաշվե պտղամարմինները պակաս դիմացկուն են․ դրանք կարելի է կտրել դանակով։ Խցանային պտղամարմինները ավելի առաձգական են, կազմված են անկանոն փոխկապակցված հիֆերից․ դրա համար էլ բոլոր ուղղություններով ունեն միևնույն ամրությունը։

Գլխարկավոր սնկերի մեջ ավելի տարածված են և լավ հայտնի մսոտ պտղամարմինները։ Դրանց հյուսվածքը փափուկ է, լավ է կոտրվում և կտրվում։

Աճառանման պտղամաիսը պակաս ամուր է, ունի փխրունություն, հեշտությամբ կոտրվում է, իսկ դոնդողանմանները կազմված են հիֆերի փուխր համակարգից և ջրի առկայության պայմաններում խիստ ընդարձակված դոնդողանման նյութից։

Պտղամարմնի տարիքի հետ կարող է բաղադրությունը փոխվել․ երիտասարդ սնկերի պտղամիսը ավելի փափուկ է և դյուրաթեք, ապա դառնում է կաշվե կամ խցանային։ Աճառային սնկերը չոր եղանակներին վերածվում են կաշվե կամ փխրուն կեղևի, իսկ անձրևի տակ կրկին վերականգնվում են։

Գույն խմբագրել

Պտղամսի գույնը ի հայտ է գալիս հասուն, բայց ոչ ծեր պտղամարմինների մոտ, քանի որ տարիքի հետ գույնը ևս կարող է փոխվել։ Կարևոր հատկանիշ է համարվում գույնի փոփոխվելը պտղամսի կտրելուց հետո․ որոշ սնկեր պարունակում են նյութեր, որոնք օդի հետ շփումից գունավորվում են։

Գրականություն խմբագրել

  • Вавриш П.О., Горовой Л.Ф. Грибы в лесу и на столе. — К.: «Урожай», 1993. — 208 с. — ISBN 5-337-00728-9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Largent D, Johnson D, Watling R. 1977. How to Identify Mushrooms to Genus III: Microscopic Features. Arcata, CA: Mad River Press. 0-916422-09-7. pp. 60–70.