Գեորգ Ֆրիդրիխ Կնապ

գերմանացի վիճակագիր և քաղաքական տնտեսագետ

Գեորգ Ֆրիդրիխ Կնապ (գերմ.՝ Georg Friedrich Knapp, մարտի 7, 1842(1842-03-07)[1][2], Գիսեն, Հեսսեն, Գերմանիա - փետրվարի 20, 1926(1926-02-20)[3][1][2], Դարմշտադտ, Վայմարյան Հանրապետություն[3])[7], գերմանացի վիճակագիր և քաղաքական տնտեսագետ, Նոր պատմական դպրոցի ներկայացուցիչ։

Գեորգ Ֆրիդրիխ Կնապ
գերմ.՝ Georg Friedrich Knapp
Ծնվել էմարտի 7, 1842(1842-03-07)[1][2]
Գիսեն, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էփետրվարի 20, 1926(1926-02-20)[3][1][2] (83 տարեկան)
Դարմշտադտ, Վայմարյան Հանրապետություն[3]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս և վիճակագրագետ
Հաստատություն(ներ)Լայպցիգի համալսարան և Ստրասբուրգի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
ԱնդամակցությունՀայդելբերգի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4][5]
Եղել է գիտական ղեկավարՎլադիսլավ Բորտկևիչ
Հայտնի աշակերտներVinzenz John?
Պարգևներ
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
Երեխա(ներ)Elly Heuss-Knapp? և Marianne Lesser-Knapp?
ՀայրFriedrich Ludwig Knapp?[6]
 Georg Friedrich Knapp Վիքիպահեստում

Էլլի Հոյս Կնապի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

 
Staatliche Theorie des Geldes, 1923

Ծնվել է 1842 թվականի մարտի 7-ին։ Նրա հայրը հայտնի քիմիկոս Ֆրիդրիխ Լյուդվիգ Կնապն էր։

Սովորել է Մյունխենի, Բեռլինի, Գյոթինգենի համալսարաններում։ Եղել է վիճակագրական բյուրոյի տնօրեն (1867 թվականից), 1869 թվականին դարձել է Լայպցիգի համալսարանի տնտեսագիտության և վիճակագրության դոցենտ։ Ստրասբուրգում եղել է նաև ռեկտոր 1891-1892 և 1907-1908 թվականներին[8]։

Նա եղել է Պրուսիայի, Բավարիայի և Հայդելբերգի գիտությունների ակադեմիաների անդամ։

Մահացել է 1926 թվականին Դարմշտադտում։

Անձնական կյանք խմբագրել

Կինը` Լիդիա Կորգանովը, ծնվել է Վրաստանում։ Կնոջ հոգեկան հիվանդության պատճառով երկու դուստրերին` Մարիաննային և Էլլիին, Կնապը միայնակ է դաստիարակել այն ընթացքում, երբ կինը բուժում է ստացել առողջարաններում[9]։ Էլլին հետագայում դարձել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին նախագահ Թեոդոր Հոյսի կինը։

Գիտական ներդրում խմբագրել

Բնակչության վիճակագրության նշանավոր տեսաբանը` Կնապը, այն սակավաթիվ վիճակագիրներից մեկն էր, որն ուներ խիստ մաթեմատիկական պատրաստվածություն. մասնավորապես Կնապն է մշակել է մահացության ինդեքսը որոշելու մեթոդը։ Սոցիալական վիճակագրության ոլորտում Կնապը սոցիալական երևույթների օրենքները չի վերագրել անխուսափելի բնական օրենքների օրինաչափություններին. ընդունելով ֆիզիկական օրենքների ազդեցությունը բարոյա-վիճակագրական երևույթների կայունության վրա` նա ակնկալում էր մեթոդաբանական գիծ ստանալ սոցիալական էթիկայի զարգացումից, որն իր առջև կամքի ազատության հարց է դնում։

Մշակել է փողի պետական տեսությունը, որտեղ նա պետությանը վերագրել է փողի շրջանառության կարգավորման միջոցով երկրի տնտեսությունը կառավարելու ունակությունը։ Կնապի դրամական տեսությունը կանխատեսում էր Ջոն Մեյնարդ Քեյնսի հայացքները։

Ստրասբուրգի այսպես կոչված ագրարային պատմության դպրոցի հիմնադիրներից մեկն է, որն ուսումնասիրել է ագրարային զարգացման և դրանց տարածման շրջանների հիմնական տեսակները։ Ագրարային հարաբերությունների պատմության վերաբերյալ իր ուսումնասիրություններում հիմնական ուշադրությունը դարձրել է իրավական հասկացությունների վերլուծությանը։ Քննադատել է պրուսական ագրարային բարեփոխումները, որոնք, նրա կարծիքով, չեն ապահովել գյուղացիների սեփականության իրավունքը հողի վրա, ինչը հանգեցրել է գյուղացիների զանգվածային հողազրկությանը և բատրակ դառնալուն։

Աշխատություններ խմբագրել

Նրա վաղ աշխատանքները հիմնականում վերաբերում են բնակչության և գյուղատնտեսության հարցերին։

  • Knapp, Georg Friedrich (1865). Zur Prüfung der Untersuchungen Thünen's über Lohn und Zinsfuss im isolirten Staate (գերմաներեն). Braunschweig: Friedrich Vieweg und Sohn.
  • Knapp, Georg Friedrich (1868). Über die Ermittlung der Sterblichkeit (գերմաներեն). Leipzig: J. C. Hinrichs’sche Buchhandlung. ("On the ascertainment of mortality")
  • Knapp, Georg Friedrich (1869). Die Sterblichkeit in Sachsen (գերմաներեն). Leipzig: Duncker & Humblot. ("Mortality in Saxony")
  • Knapp, Georg Friedrich (1871). Die neuern Ansichten über Moralstatistik (գերմաներեն). Jena: Verlag von Friedrich Mauke.
  • Knapp, Georg Friedrich (1874). Theorie des Bevölkerungs-Wechsels: Abhandlungen zur angewandten Mathematik (գերմաներեն). Braunschweig: Verlag von Friedrich Vieweg und Sohn. ("The theory of population fluctuations")
  • Knapp, Georg Friedrich (1887). Die Bauern-Befreiung und der Ursprung der Landarbeiter in den älteren Theilen Preußens (գերմաներեն). Vol. I. Leipzig: Duncker & Humblot. ("The liberation of peasants and the origins of the agriculturalist in the older parts of Prussia")
  • Knapp, Georg Friedrich (1887). Die Bauern-Befreiung und der Ursprung der Landarbeiter in den älteren Theilen Preußens (գերմաներեն). Vol. II. Leipzig: Duncker & Humblot. ("The liberation of peasants and the origins of the agriculturalist in the older parts of Prussia")
    • Գյուղացիների ազատագրումը և գյուղատնտեսական աշխատողների ծագումը Պրուսիայի միապետության հին նահանգներում։ Օ. Ն. Պոպովա, 1900, 272 էջ
  • Knapp, Georg Friedrich (1891). Die Landarbeiter in Knechtschaft und Freiheit: vier Vorträge (գերմաներեն). Leipzig: Duncker & Humblot. ("The farmer in serfdom and freedom")
  • Knapp, Georg Friedrich (1891). Staatliche Theorie des Geldes (գերմաներեն) (1 ed.). Leipzig: Duncker & Humblot.
  • Knapp, Georg Friedrich (1897). Grundherrschaft und Rittergut: Vorträge, nebst biographischen Beilagen (գերմաներեն). Leipzig: Duncker & Humblot. ("Land ownership and seignorial lands")
  • Knapp, Georg Friedrich (1925). Einführung in einige Hauptgebiete der Nationalökonomie (գերմաներեն). Leipzig: Duncker & Humblot.
  • Ռեֆերատներ փողի պետական տեսության վերաբերյալ։ Փող։ Դրամական համակարգ։ Օդեսա. Է. Պ. Կառլիկ, 1913, 59 էջ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Кнапп Георг Фридрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. CONOR.Sl
  6. Geni(բազմ․) — 2006.
  7. Orden Pour le Mérite für Wissenschaften und Künste, ed. (1978). Die Mitglieder des Ordens (PDF) (գերմաներեն). Vol. II (1822—1952). Berlin: Gebr. Mann Verlag. ISBN 3-7861-1125-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. «Prof. Dr. phil. Georg Friedrich Knapp». Catalogus Professorum Lipsiensium (գերմաներեն). University of Leipzig. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. Vgl. Georg Friedrich Knapp, Elly Heuss-Knapp: Eine Jugend. 2., erw. Auflage. 1947.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Ֆրիդրիխ Կնապ» հոդվածին։