Գեորգի Տեր-Ղազարյանց
Ուշադրություն, այս հոդվածի տարեթվերն ու ամսաթվերը թարմացման կարիք ունեն։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են հին աղբյուրներ, հոդվածում որոշ տարեթվեր և ամսաթվեր բացակայում են (վերջին տարեթվեր, մահվան տարի և այլն) Դուք կարող եք օգնել նախագծին՝ ավելացնելով բացակայող տարեթվերը ըստ վստահելի աղբյուրների։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Տեր-Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Արտաշեսի Տեր-Ղազարյան (մարտի 10, 1923, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 31, 2023[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային պետական և կուսակցական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1942)։
Գեորգի Տեր-Ղազարյանց | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1923 |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 31, 2023[1] (100 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Ավարտել է Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան (1950)։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Եղել է 89-րդ հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի քաղբաժնի պետի օգնականը (կոմերիտմիության գծով), 1950 թվականից՝ ՀԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղար, 1956 թվակականից՝ խորհրդային երիտասարդության հակաֆաշիստական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ՀամԼԿԵՄ ԿԿ բաժնի վարիչ, 1958 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ պատասխանատու աշխատող, 1961 թվականից՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, 1966 թվականից՝ երկրորդ քարտուղար։
1973-1981 թվականներին եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանը Գամբիայում և Սենեգալում, 1983 թվականից՝ Զիմբաբվեում։
Եղել է ԽՍՀՄ VI-VII, ՀԽՍՀ IV, V, VII գումարումների Գերագույն սովետների դեպուտատ, ԽՄԿԿ XXII-XXIV համագումարների պատգամավոր, ԽՄԿԿ ԿՎՀ-ի անդամ (1965-1975 թվականներին), ՀԿԿ ԿԿ-ի անդամ (1951-1958 թվականներին և 1961-1975 թվականներին), ՀԿԿ ԿԿ-ի բյուրոյի անդամության թեկնածու (1951-1958 թվականներին), անդամ (1961-1973 թվականներին), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ (1951-1956 թվականներին)։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Հայրենական պատերազմի» I աստիճանի և «Պատվո նշան» շքանշաններով։ Ունեցել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանի կոչում։
2011 թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանգրով պարգրատրվել է Մխիթար Գոշի մեդալով[2]։
Արտաքին հղումներ
խմբագրել- Նա պատիվ է բերում ձեր ժողովրդին(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 673)։ |