Սպերանսկի Գեորգի Նեստորովիչ (փետրվարի 7 (19), 1873, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 14, 1969(1969-01-14)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային մանկաբույժ, մայրության և մանկության պահպանության համակարգի ստեղծման կազմակերպիչներից, ԽՍՀՍ ԳԱ թղթակից անդամ (1943) և ԽՍՀՍ ԳԱ (1944) ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս (1957

Գեորգի Սպերանսկի
Ծնվել էփետրվարի 7 (19), 1873
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 14, 1969(1969-01-14)[1] (95 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական և բժիշկ
Գործունեության ոլորտմանկաբուժություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարՆիլ Ֆիլատով
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Լենինյան մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

1898 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Ֆիլատովի աշակերտը։ 1912 թվականին Մոսկվայում հիմնել է կրծքի երեխաների առաջին տունը՝ բուժարանով, լաբորատորիայով, կոնսուլտացիայով, կաթնախոհանոցով և մանկամսուրներով։ 1922 թվականից՝ մայրության և մանկության պահպանության ինստիտուտի (այժմ՝ ԽՍՀՄ ԲԳԱ մանկաբուժության ինստիտուտ) տնօրեն։ 1931-1962 թվականներին՝ բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի մանկաբուժության ամբիոնի վարիչ։ Հիմնական աշխատանքները վերաբերում են նախա- և ետծննդյան կանխարգելման, վաղ մանկական տարիքի երեխաների ֆիզիոլոգիայի և ախտաբանության, կերակրման, խնամքի, կոփման և դաստիարակության հարցերին։ Եղել է մանկաբույժների համամիութենական ընկերության նախագահ (1938-1962), «Պեդիատրիա» ամսագրի խմբագիր (1972 թվականից ամսագիրը կոչվում է Սպերինսկու անվամբ)։ Չեխոսլովակիայի Պուրկինյեի անվան բժշկական ընկերության, Բուլղարիայի և Լեհաստանի մանկաբույժների ընկերության պատվավոր անդամ։ Պարգևատրվել է Լենինի 4 և 2 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Сперанский Георгий Несторович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 70