Նիլ Ֆիլատով
Նիլ Ֆեոդորի Ֆիլատով (ռուս.՝ Нил Фёдорович Филатов; հունիսի 2, 1847[1], Միխայլովկա, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - փետրվարի 8, 1902[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս մանկաբույժ, Ռուսաստանում մանկաբուժության հիմնադիրներից, Վլադիմիր Ֆիլատովի հորեղբայրը։
Նիլ Ֆիլատով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1847[1] |
Ծննդավայր | Միխայլովկա, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 8, 1902[1] (54 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1869) |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր |
Մասնագիտություն | բժիշկ և մանկաբույժ |
Աշխատավայր | Մոսկվայի կայսերական համալսարան |
Nil Filatov Վիքիպահեստում |
Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1869 թ.), աշխատել Մոսկվայի Սոֆիայի (այժմ՝ Ն․ Ֆիլատովի անվան) մանկական հիվանդանոցում։ 1891 թվականից՝ Մոսկվայի համալսարանի մանկական հիվանդությունների առաջին ինքնուրույն ամբիոնի պրոֆեսոր և ղեկավար։ Ֆիլատովը մանկաբուժության մեջ զարգացրել է կլինիկա-ֆիզիոլոգիական ուղղությունը։ Ապացուցել է ջրծաղիկ հիվանդության ինքնուրույնությունը (1877 թ.), նկարագրել քութեշային կարմրախտը, վարակիչ մոնոնուկլեոզը (1885 թ.) և այլն։
Շատ աշխատանքներ վերաբերում են մանկական նյարդախտաբանությանը։ 1892 թվականին նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է Ռուսաստանի մանկաբույժների ընկերությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Ֆիլատով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |