Գեորգի Մինասով

հայ դուդուկահար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեորգի Մինասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գեորգի Վարդանի Մինասյան (ավելի հայտնի որպես Գեորգի Մինասով, հուլիսի 18, 1933(1933-07-18), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 20, 2020(2020-08-20), Երևան, Հայաստան), հայ դուդուկահար, մանկավարժ, մուղամի ճանաչված վարպետ, դուդուկի նոր տարատեսակների գյուտարար։ Մինասյանի կատարմամբ ձայնագրվել է 7 հիմնական մուղամ[1]։ ՀՀ վաստակավոր արտիստ (2007)[1]։

Գեորգի Մինասով
Ծնվել էհուլիսի 18, 1933(1933-07-18)
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էօգոստոսի 20, 2020(2020-08-20) (87 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ և երաժիշտ
Գործիքներդուդուկ
ԱշխատավայրՀայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Դուդուկներ
ԿրթությունԲաքվի երաժշտական քոլեջ
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
և Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Սովորել է հայկական և ռուսական դպրոցներում։ 1966 թվականին ավարտել է Ասաֆ Զեյնալիի անվան երաժշտական ուսումնարանը։ 7 տարեկանից նվագել է մանդոլին, 16 տարեկանից՝ քամանչա։ Նրա առաջին ուսուցիչն է եղել իր քեռի Աղալար Մինասովը, ով հայտնի դուդուկահար էր։

Զինծառայության ընթացքում եղել է զինվորական նվագախմբի առաջին կլարնետահարը։ Զինծառայությունից հետո նվագել է Բաքվի կինոթատրոնում, ապա երգի-պարի անսամբլում, եղել է Ադրբեջանի պետական հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների նվագախմբի մենակատար։ Աշխատել է Ստեփան Շահումյանի անվան պալատում, ապա 1963-1983 թվականներին Ստեփան Շահումյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդել է դուդուկ։

1983 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան և աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում որպես դուդուկահար-մենակատար։ 1983 թվականից դասավանդում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։

1998 թվականին հիմնել և ղեկավարել է իր տեսակի մեջ աշխարհում եզակի «Դուդուկներ» համույթը[2], որը նախ հանդես է եկել որպես քառյակ, ապա՝ հնգյակ։ Համույթի դիրիժորն է նրա դուստրը՝ Տատյանա Մինասյանը[3]։

Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, ԱՄԷ-ում և այլուր։

Հեղինակել է դուդուկի երկու ձեռնարկ և մեկ դասագիրք՝ «Դուդուկ» (1988, 2-րդ վերամշակված և լրցաված հրատարկչություն՝ 2004) «Քրեստոմատիա դուդուկի համար դաշնամուրի նվագակցությամբ» (2017)։

Ընդլայնել է դուդուկի կատարողական հնարավորությունները՝ 1992-2001 թվականներին ստեղծելով դուդուկի երեք նոր մոդիֆիկացիաներ՝ բաս-դուդուկ, տենոր-դուդուկ և բարիտոն-դուդուկ։ 2001 թվականին գյուտերն արտոնագրվել են։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Սանթրյան Վ., Դուդուկի կանչը ըստ Մինասովի, Ե., 2014:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 460. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. ««Դուդուկներ» համույթ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «Գեորգի Մինասովի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  4. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։