Դուդուկներ համույթ, ստեղծվել է 1998 թվականին Հայաստանի վաստակավոր արտիստ Գեորգի Մինասովի կողմից։

Դուդուկներ
Գործունեություն1998

Գործունեություն

խմբագրել

«Դուդուկներ» համույթը Գեորգի Մինասովի ղեկավարությամբ 2000 թվականին ձայնագրել է ձայներիզ, որտեղ ընդգրկված են Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Գ. Պահլավունու, Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները։

Համույթի նվագացանկում են նաև Յոհան Սեբաստիան Բախի, Մոցարտի, Ջորջ Գերշվինի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համույթի անդամները բազմաժանր ստեղծագործությունները կատարում են Գեորգի Մինասովի ստեղծած դուդուկներով։

2006 թվականին համույթը համերգներ է ունեցել Կոստրոմայում, 2007 թվականին Պերմում մասնակցել է փառատոնի, 2008 թվականին համերգներով հանդես է եկել Բելգիայում, 2009 թվականին Մոսկվայում, Հռոմում և Բարսելոնայում։

Մրցանակներ

խմբագրել
  • 2004 թվականին Կիևում կայացած վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում ներկայացված «Գրիգոր Նարեկացի. Հավերժական ժամ» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի
  • 2004 թվականին նկարահանված կանադահայ երգչուհի Իզաբել Բայրաքդարյանի «Երկար ճանապարհ դեպի տուն» ֆիլմում հնչող կոմիտասյան երեք երգերն ուղեկցվում են «Դուդուկներ» համույթի նվագակցությամբ
  • «Ոսկե ծիրան» միջազգային ֆիլմերի փառատոնում 2005 թվականին «Բաց երկնքի տակ» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի, որտեղ հնչում են «Դուդուկներ» համույթի կատարումները[1]։

Դուդուկահարներ

խմբագրել
  • Գեորգի Մինասով
  • Գեորգի Մինասով (կրտսեր)
  • Արտակ Ասատրյան
  • Տիգրան Ավետիսյան
  • Մանվել-Խոսրով Մնացականյան
  • Մհեր Մնացականյան

Խմբավար՝

  • Տատյանա Մինասյան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Դուդուկներ» համույթ(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել