Գեորգի Գեորգիյանց

բալետի արտիստ, պարուսույց

Գեորգի Գերասիմի Գեորգիյանց (հունիսի 11 (24), 1912, Աստրախան, Ռուսական կայսրություն և Մախաչկալա, Տեմիր-Խան-Շուրայի օկրուգ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 21, 2009(2009-03-21), Երևան, Հայաստան), բալետի արտիստ, պարուսույց։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1946)։

Գեորգի Գեորգիյանց
Ծնվել էհունիսի 11 (24), 1912
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն կամ Մախաչկալա, Տեմիր-Խան-Շուրայի օկրուգ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 21, 2009(2009-03-21) (96 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԲաքվի պարարվեստի ուսումնարան (1938)
Մասնագիտությունբալետի պարող, բալետմայստեր և ուսուցիչ
ԱշխատավայրՍարատովի օպերայի և բալետի ակադեմիական թատրոն, Տաշքենդի Ա. Նավոյի անվան ակադեմիական մեծ թատրոն, Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԱմուսինՊավլինե Բուռնազյան
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Գեորգի Գեորգիյանցը ծնվել է Մախաչկալայում։ 1938 թվականին ավարտել է Բաքվի պարարվեստի ուսումնարանը` Վ. Երմոլևի և Գ. Յազվինսկու դասարանները։ 1932 թվականին հանդես է եկել Սարատովի օպերայի և բալետի, 1933-1935 թվականներին` Տաշքենդի, 1935-1938 թվականներին` Ախունդովի անվան, 1938-1962 թվականներին` Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոններում։ 1960-1962 թվականներին աշխատել է նաև որպես մանկավարժ-կրկնուսույց։ 1973 թվականից եղել է երևանյան սառցե բալետի գլխավոր բալետմայստերը։ Մահացել է Երևանում[1][2]։

Հանդես է եկել հետևյալ ներկայացումներում`

Պարգևներ

խմբագրել
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1946

Գրականություն

խմբագրել
  • Балет: энциклопедия. / Гл. ред. Ю. Н. Григорович.- М.: Советская энциклопедия, 1981.- 623 стр. с илл.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Zarkfoundation - Գեորգի Գեորգիյանց». zarkfoundation.com.
  2. «ГЕОРГИЯНЦ в энциклопедии балета». www.ballet-enc.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.(չաշխատող հղում)